Սա իշխանատենչություն չէ, սա ծրագիր է – 2. Խոսրով Հարությունյան Դատի կտանք հեղինակներին․ Աննա Հակոբյան Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի 7-րդ տուրին Կառավարական «չիստկան» սկսվելու է Սոցապից` հասնելով մինչեւ ԿԳՄՍ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում բացվեց հրշեջ փրկարարական հենակետ Իրանը չի ների Պակիստանին.Բերձոր այցը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ու պետության կորստի հանգեցնել Շարքային նիկոլություն է. ԶԱՐՄԱՆՔ Արցախի քաղաքական «վերնախավի» համարձակության մաքսիմալը՝ թաքուն ԱԺ նախագահ ընտրելն էր (հանկարծ Նիկոլը չիմանա). Հրանտ Մելիք-Շահնազարյան Ucom-ն ավելի մատչելի է դարձնում ամառային արձակուրդների կապը ռոումինգում

ԱԺ-ն նայում ես, ուզում ես ամոթից գնաս, ազգությունդ փոխես. Դավիթ Մշեցի

Մշակութային

Սթափեցնող, երբեմն ցցուն, բայց միշտ անկեղծ գնահատականներ՝ առանց խղճուկ քաղաքավարության։ «Իրավունք»-ի հետ զրույցում բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻՆ անդրադարձել է մշակույթի վիճակին, կրթության ճգնաժամին, հասարակության բարոյական անկմանը, ինչպես նաեւ իր անձնական փորձառությանը՝ կալանքից մինչեւ պատերազմ։

Նախ, ինչո՞ւ Մշեցի:

— Երկար ժամանակ այս հարցի պատասխանը չեմ տվել, բայց հիմա կասեմ: Ռոմանտիկ երազանք կար այդ ամենի մեջ, որ ես անպայման շատ լուրջ համաշխարհային գրական դեմք դառնամ: Եվ մարդիկ իմանան, որ այնտեղ կա կորսված հայրենիք եւ այլն: Նաեւ երկկողմանի մշեցի եմ: Ցավոք, Մուշում չեմ եղել, եւ հիմնական պատճառն ավելի շատ հոգեբանական էր, որովհետեւ գնալ սեփական տուն ու անձնագիր ցույց տալ, դա պրոբլեմ էր ինձ համար: Հետո եղավ համաճարակ, պատերազմ, կալանք, ու այդպես էլ չգնացի Մուշ:

Թերեւս միանգամից խոսենք մշակույթից, որը, մեղմ ասած, մի քիչ հիվանդացել է:

— Ես ավելի «մեղմ» արտահայտվեմ եւ ասեմ, որ վաղուց մահացել է: Սա երբ նայում ենք ընդանուր: Բայց դա չի նշանակում, որ մշակույթ չի ստեղծվում, լուրջ կոթողային գործեր չեն ստեղծվում, տարբեր ոլորտներում տիտանական դեմքեր չկան, բայց մի լավ խոսք կա՝ ասում է՝ այն, ինչի ընկալողը չկա, գոյություն չունի: Եվ ստացվում է, որ հասարակական ընկալումների մեջ, ընդհանրական մակարդակով, դրա գիտակցությունը չկա: Եթե շատ անկեղծ լինենք, այսօր խոսենք մշակույթից, եւ կապ չունի, թե որտեղ կամ ում հետ՝ քաղաքական գործչի կամ «մտավորականի» հետ, ակամայից կռիվ կտա դրա դեմ: Այսօր շատ է խոսվում ժողովրդավարությունից, բազմակարծությունից եւ մարդու իրավունքներից: Պլատոնը ժողովրդավարության հետ կապված մի լավ միտք ունի, որի հետ ես համաձայն եմ: Ասում է՝ ժողովրդավարությունը դա նախանձ աղքատների իշխանությունն է: Այս խոսքը մի ամիս առաջ դրեցի իմ ֆեյսբուքյան էջում եւ նշեցի՝ Պլատոն: Մարդիկ մտան, տակը գրեցին «պիցցայակեր»: Ի վերջո, մշակույթը դաստիարակություն է, սկզբունքայնություն եւ ազնվախոսություն է: Եվ ստացվում է, որ դու ինչ կարդում ես՝ դա ես, այսինքն՝ մեր իրականության քաղաքականությունը դա նրա արտացոլանքն է, թե ինչ ենք մենք կարդում, նկարում, քանի որ ողջ պատմության ընթացքում տվյալ ժողովրդի իրավիճակը համարժեք է եղել իրենց մշակույթի ընկալման հետ: Ու ոչ թե ստեղծված մշակույթի, այլ դրա ընկալման հետ:

Հիմա վերադառնանք մեր կենցաղային մշակույթ. ինչպիսի՞ն է մեր մշակույթը՝ ստախոսություն, անսկզբունքայնություն, եղծություն եւ այլն, որը հասել է գագաթնակետին: Հեռու չգնանք, նայենք մեր Ազգային ժողովը: Դա էլ է չէ մշակութային դրսեւորում: Նայում ես, ուզում ես ամոթից գնաս, ազգությունդ փոխես: Մարդիկ կանգնում, ԱԺ-ից խոսում են հայ մոր կերպարից եւ այլն, բայց ոչ մեկ չի ասում՝ եղբա՛յր, հայ մայրը եւ առհասարակ կինը քֆուր չի տալիս, մատ չի ցույց տալիս: Եվ ամենասարսափելին այստեղ նրանք չեն, այլ ժողովուրդը, ով ծափ է տալիս՝ ասելով, թե՝ տեսաք ինչ կնիկ էր՝ քրֆեց: Թումանյանը ասում է՝ եւ այսքան աղետներից հետո ոչ մեկ ինքնասպան չեղավ: Այսինքն՝ այսքանից հետո ոչ մեկ պատասխանատվության չկանչվեց: Սա ուղիղ մշակույթի դրսեւորում է:

«ԻՆՉՊԵՍ ԿԵՆՑԱՂՈՒՄ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ՓՆԹԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԳՈՐԾ ԿԱՐԵԼՈՒՑ»

Շատ մշակութային գործիչներ հաճախ են ասում, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում: Արդյո՞ք նման մոտեցումն անկեղծ է. թե դա գալիս է օրվա թելադրանքից՝ հիմա պետք չէ խոսել եւ այլն:

— Ես կարծում եմ՝ քաղաքականությամբ չզբաղվելն ավելի մեծ քաղաքականություն է: Լինել մշակութային գործիչ եւ չարձագանքել որեւէ հարցի, նշանակում է քաղաքական վերաբերմունք եւ կեղտոտ մանիպուլյացիա: Չեմ ցանկանա կտրականապես ասել, որ դա վատ է, քանի որ հստակ գիտեմ՝ մարդիկ, որոնք ասեն-չասեն, միեւնույնն է, չեն ընդունվում հասարակության կողմից: Քանի՞ մարդ գիտեք, որ որեւիցե քաղաքական կուսակցության կամ առաջնորդի չի հարել: Մատերի վրա կարելի է հաշվել: Այս իրականության մեջ հարել ինչ-որ մեկին, կնշանակի հարել ցածրակարգ, ռաբիս բարք ու վարքի: Ես գիտեմ մշակութային գործչի, ով մի օլիգարխի ասում է՝ Ձեր կերպարն ինձ ոգեշնչում է ստեղծագործելու: Այդտեղ ավարտվում է այդ մշակութային գործչի ամեն ինչը: Առհասարակ, «մտավորական» բառից խորշում եմ, որովհետեւ ամեն մարդ մտածող է, արդեն դա նշանակում է մտքի վարժանք: Այդ պատճառով ես ցանկանում եմ, որ դրա անունը դնենք ազնվականություն:

Երեք տարի շարունակ դատական գործընթացի մեջ էիք, որը վերջապես ավարտվեց հօգուտ Ձեզ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես 2019 թվականին մի առիթով ասացի, որ եթե այսկերպ եւ նման կրթական մակարդակով շարունակվի, ունենալու ենք պատերազմ եւ այն չափորոշիչներով, որով կրթում ենք այս երեխաներին, նրանց աճյունները չենք գտնելու, որ բերենք թաղենք: Այդ ժամանակ ես համարվում էի հայ ազգի սուլթան Համիդը: Հետո եկավ իրականությունը՝ պատերազմ եւ այլն: Արդեն պարզ էր, որ ցուցակներով շատ արագ, այն մարդկանց, ովքեր ճանաչում էին իրենց ազգային հիմքն ու արժեքները եւ տարբերվում էին շատերից, հավաքագրել են, եւ նրանք որոշ փուլերով անցնելու են: Այդ մասին էլ էի նախապես գրել եւ խոսել: Անբնական կլիներ, եթե իմ հանդեպ այդ ամենը չլիներ: Այս իրականության մեջ մի իշխանություն, իր հարակից սպասարկող ընդդիմադիր դաշտով, որոնց բոլորի պիղծ էությունն ի ցույց ես դնում, բա դրա մեջ մի 3 տարի չլինե՞ս կալանքի մեջ: Դա ինձ համար սպասելի էր, ուղղակի ինչպես կենցաղում, քաղաքականության մեջ են փնթի, այնպես էլ գործ կարելուց փնթի եղան: Տեսեք, հիմա մի անսեռ քամի կա, որ բարակ ձայնով ղժղժում է, թե՝ սրան կսատկացնեմ, նրան կփռեմ ասֆալտին, կշինենք, էս կանենք, էն կանենք ու ոչ մի պատասխանատվություն չի կրում իր ասածների համար: Ընդ որում՝ շեշտում է, որ սա ընդունեք բռնության կոչ:

«ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԱՐՈՒԺԱՆԻ «ԿԱԿԱՉՆԵՐ»-Ը ԿԱՐԴԱՑԱԾ ՄԱՐԴԸ ԳՆԱ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ԸՆՏՐԻ»

Վարչապետի կինը արշավ է սկսել այն բոլոր քաղաքացիների դեմ, ովքեր դեմ են արտահայտվում կամ գուցե մի քիչ կոպիտ՝ նրանց անվանելով ոջիլներ եւ այլ տեսակի միջատներ, նման կերպ «կրթելով» մարդկանց: Ինչո՞ւ նրա վիրավորանքներն իրավական հետեւանքներ չեն ունենում:

— Իրավական որակավորում տալ չեմ ցանկանա, բայց այ բարոյակա՜ն... Տեսեք, երբ դուրս եկավ «կրթվելը նորաձեւ է» այդ ցածրորակ խոսույթը, մտածում ես, ախր կրթվելը դա բանական մարդու բնական վիճակ է: Ստանիսլավսկին հանճարեղ բան է ասել՝ մոդան անճաշակների համար է: Վերջերս աչքովս ընկավ նույն տիկնոջ մի գրառում, որտեղ ասում էր, որ պատերազմից հետո սկսել է կարդալ Խորենացու «Ողբ»-ը: Սա էլ մեկ այլ աղետ է: Այսինքն՝ մարդը օր ծերության որոշում է Խորենացի կարդալ ու գալ կրթել այն մարդկանց, որոնք բացի այն, որ օրորոցից Խորենացի իմացել են, այլ նաեւ իրենց սեղանի գիրքն է Խորենացին: Բայց այստեղ այլ հարց է ծագում: Երբ Խորենացու «Ողբ»- ից են խոսում, ինչու չեն խոսում Խորենացու նամակից՝ Բագրատունուն եւ այլն: Բնական է, որ չի խոսա, քանի որ եթե դեռ նոր է Խորենացի կարդում, էլ ինչից խոսի: Կապ չունի ինչ ազգություն է, բայց երբ կնոջ բերանից դուրս են գալիս բառեր, որոնք պիտի դուրս չգային, կարծես, հոգին դուրս է գալիս տվյալ կնոջ դեմքին: Երբեք չի կարող Վարուժանի «Կակաչներ»-ը կարդացած մարդը գնա այս իշխանությանն ընտրի: Նայում ես, պետական պաշտոնյա է ու այսքան տգետ: Մտածում ես՝ լավ, դու գոնե մի գիրք չես բացե՞լ: Եթե ես լինեի իշխանությունում, բոլորին կտանեի մանկապարտեզից կկրթեի:

Պատերազմի մասնակից եք, ինչպե՞ս եք վերաբերվում այն օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում, ըստ էության, գործելու է հետեւյալ բանաձեւը՝ գումարը տուր, բանակից ազատվի: Այսինքն՝ գումար չունեցողի երեխան պիտի երկիրը պահի, իսկ հարուստի երեխան՝ ո՞չ:

— Գիտեք, ես այս վերջին պատերազմը ճակատամարտ եմ ասում: Որ պահին ես կընդունեմ, որ այս պատերազմը վերջնական էր, իմ կյանքում շատ բան կփոխվի: Եվ որքան որ իմ ուժերը կներեն, ես ամեն բան կանեմ, որ պատերազմը հօգուտ մեզ լինի: Ես դեռ փոքրուց շատ բան եմ կորցրել հանուն Արցախի եւ Հայաստանի, այսինքն՝ դեռ օրորոցից ես կորուստներ եմ տեսել: Անգամ ամաչում եմ, երբ խոսում եմ իմ` պատերազմում մասնակցության մասին: Ինչ վերաբերում է պատերազմին, պիտի ասեմ՝ ինչպես ես ու իմ ընկերները, այնպես էլ հազարավոր մարդիկ, այս 44 -օրյայի ժամանակ ոչ մեծ քանակությամբ տեսանք թշնամի, ոչ բան: Կոորդինատներ տվեցին, թե որտեղից որտեղ խփեն:

Վերադառնամ Ձեր հարցին՝ փողով ծառայել-չծառայելուն: Գուցե հիմա ասածս շատերը չընդունեն եւ սուր հնչի, բայց ես անգամ գումարով ծառայությանն եմ դեմ: Այսինքն՝ պայմանագրային ծառայություն եւ այլն: Լավ է, որ գումար կա, բայց հայրենքի, քո ինքնության պաշտպանությունը գումարով պիտի պայմանավորված չլինի: Ցավալի բան եմ ասում, բայց պատերազմի ժամանակ շատ մարդկանց գիտեմ, որ ուղղակի դուրս եկան, եւ հակառակը, զինվորականությանը ինտեգրվելը խոպանի նման բան դարձավ: Ինչ վերաբերում է այս նոր նախագծին, ինչպես բոլոր պիղծ, կեղծ մտածողությունները, այնպես էլ սա հերթական մի բան է: Սա նաեւ թշնամանք է ստեղծում մեկը մյուսի հանդեպ: Օրինակ, հարեւաններ են, մեկը գումար ունի, տղան չի ծառայում, մյուսը չունի, եւ ծառայում է: Դե պատկերացրեք այդ հարեւաններն ինչպես կատեն իրար:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Սա իշխանատենչություն չէ, սա ծրագիր է – 2. Խոսրով ՀարությունյանԴատի կտանք հեղինակներին․ Աննա ՀակոբյանՇախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի 7-րդ տուրինԿառավարական «չիստկան» սկսվելու է Սոցապից` հասնելով մինչեւ ԿԳՄՍ. ԲԱՄԲԱՍԱՆՔԲնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿԾաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում բացվեց հրշեջ փրկարարական հենակետԻրանը չի ների Պակիստանին.Բերձոր այցը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ու պետության կորստի հանգեցնելՇարքային նիկոլություն է. ԶԱՐՄԱՆՔԱրցախի քաղաքական «վերնախավի» համարձակության մաքսիմալը՝ թաքուն ԱԺ նախագահ ընտրելն էր (հանկարծ Նիկոլը չիմանա). Հրանտ Մելիք-ՇահնազարյանUcom-ն ավելի մատչելի է դարձնում ամառային արձակուրդների կապը ռոումինգումՅունիբանկը վերաբացել է «Սիսիան» մասնաճյուղըՖաբրեգասը կգլխավորի «Ինտերը»Երևանում սեփական տան բակում հայտնաբերվել է կնոջ մարմինԴիմակավորված անձինք Կոմիտասի պողոտայում առևանգել են Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացու դստերը. երեխան գտնվել է. տեսանյութՌՈՒՍԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԵՑՐԵՑ ԹՐԱՄՓԻՆԻՆՉՈՒ ՎԵՀԱՓԱՌԻՆ ՓՈԽԵԼԸ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԱՎ ԳԵՐԽՆԴԻՐՍպերցյանը կարող է տեղափոխվել «Սևիլիա»Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը Զելենսկու համար կարող է դատավճիռ դառնալ. ՓորձագետԿիևում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է զանգվածային հարվածների վտանգի մասին«Պուտինը խոստացել է ուժեղ պատասխան հարձակմանը». Թրամփ խոսել է ՌԴ նախագահի հետ«ԵՐԲ ԻՄԱՑԱ, ՈՐ ՄՐՑԱԿԻՑՍ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է, ՄՏԱԾՈՒՄ ԷԻ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԷՐԻԿ ՎԻՐԱԲՅԱՆԿարմիր Վանքի խորհուրդն ու առեղծվածըՎԻԴԵՈ. Ում կփոխարինի Էլիզ Մելիքյանը՝ «վերջին զանգ» սերիալում. Էլիզը մուտք է գործում սերիալՏաշիրում «Հասկիին» հայտնաբերել են դաշտավայրում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած վիճակում«Օրեշնիկ»-ների և, հավանական է, տակտիկական միջուկային զենքի հարվածները կլինեն. Ուկրաինական աղբյուրՌուսական ուժերն ազատագրել են Ռեդկոդուբը (Տեսանյութ, քարտեզ)Պուտինը չի հանդիպի Զելենսկու հետ. «Ո՞վ է ընդհանրապես բանակցում ահաբեկիչների հետ» (Տեսանյութ)Զելենսկին հրաժարվում է խաղաղության բանակցություններիցԹրամփի թոռնուհու հետ ամուսնանալու համար ռիսկի գնացած տղային բռնել ենՈվ Ռոզա Դավթյանի սկեսրայրը, ինչով է զբшղվում. բացառիկ մանրամասներըՇաբաթվա թրենդը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄանկապիղծ ասելու համար պատասխան պետք է տաք, չափներդ ճանաչեք․․․Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս ԱջապահյանՈրոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել․ զգուշացում՝ ՀՀ բնակիչներինԵղբայրները վիճել, ապա ծեծել են 12 տարեկան տղայինԵրեք ակումբ հետաքրքրված է Վալերի Ծառուկյանի ծառայություններովԱռնետավազք, թե՞ «սրբազան կով»Սուրենյանը նոր գրառում է արել«Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի հետ ազգակցական կապը չի կարող ազդել նոր ոստիկանապետի գործունեության վրա․ նախարարԱդրբեջանի հետ պայմանավորվել ենք, որ համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնենք. ԱԱԾ տնօրենԱրտառոց դեպք՝ Երևանում․ 34-ամյա տղամարդը ձեռքերով դիպչել է Հայաստանում հավատարմագրված դեսպանատներից մեկի աշխատակցի կնոջ մարմնի տարբեր հատվածներինԻ՞նչ է կատարվում Նախիջևանում. Բաքվի իշխանություններն անջատողական շարժումների վտանգ են կանխատեսում«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասինՀուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվիԷդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է, Նաիր Տիկնիզյանինը` մնացել անփոփոխՄոսկվայում չեչեն ուժայինների կողմից առևանգված հայ գործարարը մահմեդականներից «ներողություն է խնդրել» և ազատ արձակվելԵրբ Սորոսի բեմից հարձակում են գործում Սուրբ Սեղանի վրաԻսրայելը հարվածել է ՍիրիայիՀայաստանում գործազրկության մակարդակն աճել էԱրցախի նախագահը հարցաքննվում է թվով երեք վարույթների շրջանակներում․ մանրամասներ«Օտարամոլ էի, հայկականը ինձ համար հին էր»․ Շպռոտը՝ աղանդավոր դառնալու և ապաշխարելու մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top