Ինձագին հեռանում է «Ինտերից»
Սպորտ
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին թիմի ղեկավարության հետ հանդիպումից հետո որոշել է լքել ակումբը, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Իտալացի մասնագետը 3 տարվա պայմանագրի առաջարկ է ստացել «Ալ Հիլալից» և որոշել է ընդունել այն:
Ինձագին միլանյան ակումբի ղեկին է 2021 թվականից: «Ինտերում» անցկացրած 4 տարվա ընթացքում նվաճել է Սկուդետոն, երկու անգամ դարձել երկրի գավաթակիր և երկու անգամ էլ թիմին դուրս է բերել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: