Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՆԻԿՈԼԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՌՆՈՒՄ Է ԱՄԵՆ ՄԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ

Միջազգային

Ի­հար­կե` այն, որ Բ­րի­տա­նիան գնաց խա­ղադ­րույք­նե­րի մաք­սի­մալ բարձ­րաց­ման ուղ­ղութ­յամբ, դժվար չէ կռա­հել՝ Ռու­սաս­տա­նի ստրա­տե­գիա­կան ռմբա­կո­ծիչ­նե­րին հասց­ված հար­վա­ծի պատ­մութ­յու­նից (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=314607&l=am): Ու նաեւ մտա­ծել, թե բրի­տա­նա­ցի­ներն ի­րենց հա­մար ներ­կա վճռա­կան պա­հին խա­ղար­կում են միայն ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նը, միամ­տութ­յուն կլի­ներ:

­Հայտ­նի փաստ է, որ բրի­տա­նա­կան հե­տա­խուզ­ութ­յունն ուկ­րաի­նա­կա­նից ոչ պա­կաս ակ­տի­վութ­յամբ գոր­ծում է նաեւ Թուր­քիա-Հա­յաս­տան-Ադր­բե­ջան ուղ­ղութ­յամբ: Հաշ­վի առ­նե­լով, որ այս հատ­վա­ծում, բա­ցի Ռու­սաս­տա­նի հետ հա­կա­մար­տութ­յու­նից, բրի­տա­նա­ցի­ներն ու­նե­ն նաեւ Ի­րա­նի հետ կապ­ված խնդի­րը, ո­րը Թ­րամ­փի օ­րոք ա­մե­նե­ւին էլ այն հու­նի մեջ չէ, ո­րը շատ կցան­կա­նար Լոն­դո­նը:

Ա­մեն դեպ­քում, այն, որ վեր­ջին ա­միս­նե­րին մեր տա­րա­ծաշր­ջա­նում եւս ի­րա­վի­ճա­կը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն սրվում է, դա ակն­հայտ է: Եվ ա­սել, թե դա հենց այն­պես, Ա­լիե­ւի քմա­հա­ճույք­նե­րով է պայ­մա­նա­վոր­ված, միամ­տութ­յուն կլի­ներ: Հեր­թա­կան նման սրա­ցու­մը դար­ձավ Լա­չի­նում ցու­ցադ­րա­բար օ­դա­նա­վա­կա­յան բա­ցե­լը՝ Թուր­քիա­յի եւ Պա­կիս­տա­նի ղե­կա­վար­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ: Ու ինչ­քան էլ որ այն փոր­ձում են ներ­կա­յաց­նել, որ­պես սո­վո­րա­կան տնտե­սա­կան գոր­ծոն, դրա տա­կից ռազ­մա­կան ի­րո­ղութ­յուն­ներն ուղ­ղա­կի ա­ղա­ղա­կում են: Իսկ այն, որ այս ա­մե­նին զու­գա­հեռ Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ար­գե­լա­փա­կել ռու­սա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի գոր­ծու­նեութ­յու­նը, ին­չի հեր­թա­կան օ­րի­նա­կը դար­ձավ «Մատչ ՏՎ»-ն, ռու­սա­կան աղբ­յուր­նե­րը գնա­հա­տում են թշնա­ման­քի նո­րա­նոր փաս­տեր: Ու նաեւ չմո­ռա­նանք Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րի հայ­տա­րա­րութ­յու­նը՝ Ս­յու­նի­քի ուղ­ղութ­յամբ շա­րու­նակ­վող սրա­ցում­նե­րի մա­սին: Վեր­ջա­պես, այն ար­շա­վը, ո­րը Բա­քուն ձեռ­նար­կել է Հա­յոց ե­կե­ղե­ցու դեմ, եւ ո­րն էլ ա­վե­լի մեծ ակ­տի­վութ­յամբ ար­դեն այս­տեղ ծա­վա­լում է Նի­կո­լը, մոտ ա­պա­գա­յի հետ կապ­ված միան­գա­մայն մռայլ տրա­մադ­րութ­յուն­ներն են ա­ռա­ջաց­նում:

­Թե այս ամ­բող­ջա­կան պատ­կերն ուր է տա­նում, թե­րեւս դեռ վաղ է վերջ­նա­կան եզ­րա­կա­ցութ­յուն­ներ հայտ­նել: Թի­րա­խը, ի­հար­կե, հաս­կա­նա­լի է, շա­րու­նա­կում է մնալ Ս­յու­նի­քը: Հաշ­վի առ­նե­լով նաեւ Էր­դո­ղա­նի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով Ի­րա­նին ա­ռա­ջար­կում է՝ ա­ջակ­ցել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» բաց­մա­նը: Բայց նաեւ բա­ցատ­րե­լով. «Զան­գե­զու­րի ան­ցու­մը ոչ միայն ցա­մա­քա­յին կապ է Ադր­բե­ջա­նի հա­մար Նա­խիջ­եւա­նի հետ, այլ նաեւ Թուր­քիա­յից դե­պի թյուր­քա­կան աշ­խարհ ձգվող նոր ին­տեգ­րա­ցիոն գիծ»: Այ­սինքն, Էր­դո­ղանն ակն­կա­լում է, որ Ի­րա­նը պետք է նպաս­տի, որ թյուր­քա­կան աշ­խարհն ի­րար կապ­վող եր­կա­թու­ղա­յին հա­մա­կա՞րգ ձեռք բե­րի: Թե­րեւս, առն­վազն զար­մանք կա­րող է հա­րու­ցել Թուր­քիա­յի ղե­կա­վա­րի նման լա­վա­տե­սութ­յու­նը: Բայց այն, որ նա շա­րու­նա­կում է ա­ռաջ տա­նել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հար­ցը՝ այն դի­տար­կե­լով թյուր­քա­կան աշ­խար­հի կա­պի օ­ղակ դարձ­նե­լու տես­լա­կա­նով եւ միա­ժա­մա­նակ ակ­տի­վաց­նում է Ադր­բե­ջան-­Պա­կիս­տան օ­ղա­կը՝ դրան ռազ­մա­կա­նաց­ված տեսք տա­լով, թե­րեւս գա­լիս է եւս մեկ ան­գամ հու­շե­լու, որ թյուր­քիս­տա­կան ծրագ­րե­րը Ան­կա­րա­յի հա­մար մնում են ա­ռաջ­նա­յին դիր­քե­րում:

­Բայց մյուս կող­մից, հե­տաքր­քիր տե­ղե­կութ­յուն հա­ղոր­դեց նաեւ ի­րա­նա­կան աղբ­յու­րը. «Հնդ­կաս­տա­նը հզո­րաց­նում է Հա­յաս­տա­նը «Պի­նա­կա» հրթիռ­նե­րով, «Ա­կաշ» հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նութ­յան հա­մա­կար­գե­րով եւ հաու­բից­նե­րով՝ փոր­ձե­լով հա­կազ­դել Թուր­քիա­յի, Ադր­բե­ջա­նի եւ Պա­կիս­տա­նի միջեւ ա­ճող ռազ­մա­վա­րա­կան դա­շին­քին»: Ի­հար­կե, չպետք է մո­ռա­նալ նաեւ Իս­րա­յե­լի մա­սին, ո­րը, թեեւ, Թուր­քիա­յի հետ ու­նե­ցած հակ­ասու­թյուն­նե­րին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ակ­տիվ աշ­խա­տում է Ադր­բե­ջա­նում:

Ի­րա­կա­նում կա՞ նման օգ­նութ­յուն հնդիկ­նե­րի կող­մից, վստա­հա­բար չա­սենք: Բայց այն, որ Պա­կիս­տա­նի հետ վեր­ջին պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կը Հնդ­կաս­տա­նի հա­մար էլ ա­վե­լի է կա­րե­ւո­րել Ի­րան-­Հա­յաս­տան-­Ռու­սաս­տան ուղ­ղութ­յու­նը, դա եւս տե­սա­նե­լի է դառ­նում:

Այս­պի­սով, հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ բա­վա­կա­նին ու­շագ­րավ կոն­ֆի­գու­րա­ցիա­ներ են սկսել տե­սա­նե­լի դառ­նալ: Ի­հար­կե, այս հա­մա­տեքս­տում դեռ կա այն հար­ցը, թե ինչ ծրագ­րեր ու­նի այս ուղ­ղութ­յամբ Թ­րամ­փը: Ի­րա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րը բա­վա­կա­նին նյար­դա­յին են ըն­թա­նում: Բայց նաեւ, ա­մե­րիկ­յան ու­ժե­րը սկսել են կա­մաց-կա­մաց հե­ռա­նալ տա­րա­ծաշր­ջա­նից, այդ թվում՝ դուրս է բեր­վել «Հա­րի Թր­յու­մեն» ա­վիա­կի­րը: Իսկ այս դեպ­քում, թե­րեւս, ռազ­մա­կան բա­լան­սը մնում է ռու­սա­կան թե­ւի օգ­տին:

­Բայց նաեւ չմո­ռա­նանք, որ Հա­յաս­տանում կա Նի­կոլ, ո­րը, կրկնենք, Ա­լիե­ւի օգ­նութ­յամբ հար­ձակ­վում է Հա­յոց ե­կե­ղե­ցու վրա: Իսկ այդ դեպ­քում ա­մեն մի տար­բե­րակ մնում է հնա­րա­վոր:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ