Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո) Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան Բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ Դավթյան Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան Հայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացում ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը

«Օտարամոլ էի, հայկականը ինձ համար հին էր»․ Շպռոտը՝ աղանդավոր դառնալու և ապաշխարելու մասին

Հասարակություն

Երգչուհի Շպռոտի (Անի Թովմասյան) ֆեյսբուքյան գրառումը. «Շատ տարիներ առաջ, երբ երիտասարդ էի և տգետ, ինձ բամբասանք հասավ մի հոգևորականի մասին։ Հավատալով այդ բամբասանքին՝ ես ատեցի բոլոր հոգևորականներին։ Չնայած, որ ինձ մեկի մասին էին ասել։ Գնացի 18 տարեկանում դարձա աղանդավոր՝ Կյանքի Խոսք։ Եվ չիմանալով Եկեղեցու պատմություն, Առաքելական ուսմունքին ծանոթ չլինելով, կուլ տվեցի աղանդավոր մտայնությունը, որը շատ տարբեր է Առաքելական ուսմունքից։ Հավատքիս ֆունդամենտը դրվեց շեղված և շատ լիբեռալ։ Ատում էի բոլոր հոգևորականներին և պահպանողական ամեն ինչ։ Գիտեի, որ Հայ եմ, բայց Ինքնությունս չէի զգում, հիբրիդ վիճակ էր։ Արմատներս այնքան էի կորցրել, որ ինձ օդում էի զգում։

 

Օտարամոլ էի, հայկականը ինձ համար հին էր և բորբոսնած, ինչպես մեր վանքերն ու խաչքարերը։ Գնացի աշխարհ, թողեցի աղանդը (գլխիս սարքեց Արթուր Սիմոնյանի քենին) ու մտա աշխարհ։ Ապրեցի լիբեռալ, մեղավոր կյանքով։ Հավատում էի Տիրոջը, բայց մեղքի մեջ թաթախված։ Մի Քահանայի բամբասանքի պատճառով զրկեցի ինձ Պատարագի օրհնությունից, Հաղորդության մասնակցելուց։ Զրկեցի ինձ Եկեղեցուց։ Սիրելի հայրենակիցներ, մի զրկեք ձեզ Աստծո օրհնությունից, Քահանայից գայթակղվելով։ Ձեր մեղքերի պատճառը Քահանան չէ։ Նիկոլի դժբախտ լինելու պատճառը քահանան չէ։ Ձեր Հոգևոր տկարության պատճառը Քահանան չէ։ Պատճառը դուք եք և ձեր ապրածը։ Ես վերադարձա Մայր Եկեղեցի։ Ոչ ոք արժանի չէ մտնել Եկեղեցի, (նամանավանդ ես), բայց Աստծո Շնորքով և ողորմությամբ բոլորս էլ մտնում ենք։ Եկեղեցին Սուրբ է Հիսուսի Արյան շնորհիվ, բայց հավատացյալները բոլորս մեղավոր ենք։ Մենք ապաշխարելու կարիք ունենք, մի զրկեք ձեզ ապաշխարությունից։ Քահանայից գայթակղվելով՝ կորցնում ես ամենակարևորը։ Մենք ունենք հրաշալի Քահանաներ։ Ես մի քանիսին գիտեմ։ Աղոթեք ձեր Հովիվների համար, նրանք Ձեր աղոթքի կարիքն ունեն։ Գտեք մի Քահանա ով Սրբակենցաղ է և հետևեք Նրան։

 

Մի զրկեք Ձեզ օրհնությունից և մի անիծեք նրանց։ Նրանց վրա կա Աստծո Օծություն ուզեք, թե չուզեք։ Խոնարհ եղեք Նրանց, հարգեք Օծությունը, լսեք խորհուրդները։ Եվ անպայման կերակրեք Քահանային, նրանք էլ ունեն երեխաներ։ Ընկերացեք նրանց հետ։ Եկեղեցով էկեք մեր Ազգը միաբանենք։ Եթե աչքը հիվանդ է ՝ չհանենք, այլ բուժենք։ Մի մարմին ենք չէ? Եթե անիծես , ապա կհանես աչքը։ Եթե քո աչքն է խանգարում , լավ է հանես , որ մեղք չգործես։ Բայց Եկեղեցու միաբանությանը մի կպիր։ Ես մոտ 3 տարի է վերադարձել եմ Մայր Եկեղեցի։ Կարող եմ ասել իմ կյանքի ամենա հավասարակշռված ժամանակաշրջանն է։ Գնում եմ Պատարագի ամեն կիրակի, սովորում եմ Աստվածաշնչյան դպրոցում։ Աստծո ողորմությամբ ամուսնացա 44 տարեկանում (ապաշխարելուց հետո) Սկսեցի կարդալ Հայոց պատմություն, բայց ոչ սովետի գրած, այլ Եղիշե։ Սկսեցի ճանաչել մեր մեծերին Տաթևացի, Կողբացի, Այգեկցի, Նարեկացի։ Մեր Սրբերի մեկնությունները հրաշք են։ Աղանդը հանել է չէ՞ պետք։ Վիռուս է աղանդը, Հայրերի մեկնությունները ինձ օգնեցին։ Ինքնությունս նոր եմ բացահայտում, Ոսկե Դարի Հայերով հիանում։ Էկեք միասին դա անենք։ Եկեք լույսի մեջ մնանք։ Ուրիշի խավարը փնտրելով, կորցնում ենք մեր Աստվածային կերպարը»։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներինԲառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին ՏոնոյանԲավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ ԴավթյանԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ ԿոբախիձեԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. ՈւշակովՈ՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը ՀայաստանումԱրթուր Դանիելյանը ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար․ նրան կալանքի են տանում․ փաստաբանԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըՍոցփաթեթի ծրագիրն ավարտվում է, ինչով կփոխարինվի այն. Տեսանյութ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված