Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

Առնետավազք, թե՞ «սրբազան կով»

Վերլուծություն

Պետական մակարդակով իրականացվող հակաեկեղեցական աղմուկի ֆոնին լուսանցքում մնաց այն, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը պաշտոնանկ արվեց: 59-ամյա Հովհաննիսյանը դեռ թոշակի տարիքի չհասած՝ անցավ թոշակի՝ լքելով համակարգը: «Ով կմտածեր, որ եկեղեցու դեմ պայքարի մատաղը ոստիկանության պետը պիտի լիներ: Այ քեզ խաշլամա», - կատակում է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Արամ Հովհաննիսյանին հեռացնելու պատճառների հետ կապված լայնորեն շրջանառվում է մի քանի վարկած: Առաջիններից մեկն այն է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցի օրը նրա դեմ իրականացրած ակցիայի ժամանակ ոստիկանությունն իբրեւ անհամաչափ ուժ է կիրառել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի եւ նրա համախոհների նկատմամբ: Փաստորեն, ի՞նչ է ստացվում Բաբաջանյանն իշխանության «սրբազան կո՞վն» էր, որին զսպել չէր կարելի: Այդուհանդերձ, եթե այս ամենի մեջ կա ճշմարտության մանանեխի հատիկ, ապա ստացվում է, որ Փաշինյանը Լավրովի մոտ լավամարդ եղավ՝ զսպելով հակառուսական ակցիան, իսկ հետո գլոբալիստների ականջը շոյեց Հովհաննիսյանին պաշտոնանկ անելով:

Երկրորդ տարածված վարկածն այն է, թե Փաշինյանի 50-ամյակին՝ հունիսի 1-ին, ոստիկանապետը պատշաճ չի կազմակերպել միջպետական մայրուղու Սեւանի ճանապարհը «փակելու» գործը: Մինչդեռ տեղեկացված է եղել, որ Սեւանի կառավարական ամառանոցում վերնախավը ծնունդ է նշելու: ԱրդյունքումՓաշինյանին ծննդյան անակնկալ են մատուցել վարորդները՝ տեւական ազդանշաններով «ողջունելով» նրան։ Եվ սա էլ քիչ էր, հաջորդ անակնկալն էլ Երեւանում էր: Ողջ մայրաքաղաքը ողողված էր «Շնորհավոր, քեռի Նիկոլ» եւ «Չենք վստահում» մակագրությամբ պաստառներով:

Նույնքան արժանահավատ է թվում երրորդ վարկածը, ըստ որի, պարզապես, Արամ Հովհաննիսյանը զարկ է տվել իշխանական «առնետավազքի» մեկնարկին: Այլեւս փաստ է, որ բոլոր կարմիր գծերը հատած Փաշինյանին էլ ոչինչ չի փրկի՝ պետական աթոռը պահելու համար: Հետեւապես, էլ ոչինչ չի մնում անելու, քան փախնել նրանից ու փրկվել: Իսկ Ա. Հովհաննիսյանի անվան շուրջ մութ պատմությունների պակաս չկա:

«Պաշտոնանկությունից հետո պարոն Հովհաննիսյանը կտանի իր հետ ունեցվածքը եւ ոստիկանությունից խլած եւ համայնքից զավթած կայանատեղին», - գրել է «Հետք»-ի հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը եւ հիշեցրել «Արամ Հովհաննիսյանի որդին զավթել է համայնքային հողը, տիրացել Ոստիկանության կայանատեղիին» վերտառությամբ իր բացահայտումը: Ի դեպ, մամուլում այլ անդրադարձներ էլ կան նրա որդու հետ կապված, թե դեռ մի քանի տարի առաջ նա իր տնտեսագետ ավագ որդուն՝ Կառլենին, Մասիսի ՄՌՈՒ-ի պետ էր դարձրել` առանց մասնագիտական կրթության: Հետո մամուլը գրեց, որ նա փողով վարորդական վկայականներ է տալիս, ինչի համար քրեական վարույթ է հարուցվել:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԸ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ 130 ԱՆԳԱՄ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ Է ԵԿԵՂԵՑԻՆ

Իսկ եկեղեցի-իշխանություն հարաբերությունները շարունակում են մնալ գերլարված: Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը, խոսելով Վանաձորում կայացած «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնության ժամանակ, անդրադարձել է հանրային դաշտում տարածված ատելության խոսքին։ Իր ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ միջոցառման ընթացքում մի կին հետեւյալ հարցն է ուղղել նրան. «Չե՞ք կարծում, որ ատելության խոսքը, առանց այդ էլ, չափազանց տարածված է, եւ նման հայհոյախառն արձագանքներով դուք էլ ավելի պայթյունավտանգ մթնոլորտ եք ստեղծում»։

Ի պատասխան՝ տիկին Հակոբյանը նշել է, որ նախաձեռնության նպատակներից մեկը հենց այն է՝ պայքարել հանրային խոսքի ցածր մակարդակի, ատելության, բռնության եւ սեքսիստական արտահայտությունների դեմ, ինչպես նաեւ ընդդիմանալ կանանց թիրախավորմանը։

Սակայն իր խոսքում Աննա Հակոբյանը նաեւ արդարացրել է հայհոյախառն արձագանքները՝ պատճառաբանելով, թե իրենց վիրավորող կողմը հանդես է գալիս «ներքեւի» բառապաշարով, եւ իրենք ստիպված են իջնել այդ մակարդակին, որպեսզի չլռեն ու կարողանան պատասխանը տեղում տալ։

Մենք որոշեցինք ուսումնասիրել՝ որքանով է այս մոտեցումն արտահայտվում իշխանությանը մոտ կանգնած լրատվամիջոցներում։ Մասնավորապես՝ դիտարկման կենտրոնում է եղել վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքի գործունեությունը։ Ուսումնասիրությունը սկսել ենք մայիսի 29-ից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր եկեղեցիները չուլանացված են։ Չու-լա-նաց-ված»։

Այս հայտարարությունից հետո «Հայկական ժամանակի» ֆեյսբուքյան էջը սկսել է գրեթե անդադար հարձակումներ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա հոգեւորականների հասցեին։

Մայիսի 29-ից մինչեւ հունիսի 3-ը լրատվականի ֆեյսբուքյան էջում իրականացվել է շուրջ 570 հրապարակում, որոնցից 130-ը (շուրջ 1/4-ը) ուղղակի կամ անուղղակի կերպով նվիրված են եղել Եկեղեցու դեմ արշավին։ Որոշ հրապարակումներ տեղադրվել են մի քանի անգամ՝ վերատպումով կամ վերանորոգված վերնագրերով։

Այս հրապարակումներում հաճախ օգտագործվել են ծայրահեղապես նվաստացնող, ոչ պրոֆեսիոնալ եւ նույնիսկ քրեորեն հետապնդելի բառապաշար։ Հնչեցվել են մեղադրանքներ՝ առանց որեւէ փաստարկի կամ ապացույցի, որոնց մի մասը համապատասխանում է սուտ մատնության կամ զրպարտության իրավական ձեւակերպումներին։

ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐՁԱԳԱՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Ատելության եւ բռնության խոսքի այս ծավալը, հատկապես եկեղեցու եւ հոգեւորականների դեմ, որեւէ կերպ չի արձագանքվել իրավասու մարմինների՝ Մարդու իրավունքների պաշտպանի, դատախազության կամ Քննչական կոմիտեի կողմից։ Դրան հակառակ՝ հոգեւորականների դեմ հայտարարությունները հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ, նախարարներ, կառավարության աշխատակազմի անդամներ, մերձիշխանական քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ:

Այսքանից հետո՝ առնվազն աբսուրդ է ներկայացնել այս սանձազերծված «օպերացիան»՝ իբր թե ատելության խոսքի դեմ պայքար, ինչը փաստացի վերածվել է պետական վերահսկողությամբ ատելության քարոզչության՝ ընդդեմ հոգեւոր դասի։ Բռնության կոչերին, բարոյական ջարդի փորձերին ու զրպարտչական ալիքին զուգահեռ հնչում են պաշտոնատար անձանց հրապարակային սպառնալիքները, որոնք ակնհայտորեն սահմանում են հստակ թիրախ՝ Հայ Առաքելական Եկեղեցին եւ նրա սպասավորները։

Սա արդեն ոչ թե քաղաքական բանավեճ է, այլ արժեքային պատերազմ: Եվ այս պատերազմում իշխանությունը, ըստ էության, ոչ թե հակառակորդ քաղաքական ուժի, այլ դարերով ձեւավորված հոգեւոր ու ազգային ինքնության դեմ է դուրս եկել:

ՀԱԵ-ն այսօր միայն կրոնական կառույց չէ, այլ ազգային ինքնության, պատմական հիշողության ու միասնության խորհրդանիշ։ Եվ նրա դեմ թիրախավորված հարձակումներն ունեն մեկ նպատակ՝ խզել ժողովրդի կապը իր արմատների հետ եւ ձեւավորել կառավարվող, արմատախիլ արված հասարակություն։

Այս ամենի ֆոնին ակնհայտ է. իշխանությունն անցել է վերջին գիծը։ Սրանից այն կողմ խոսում ենք ոչ թե բանավեճի, այլ պետական սադրանքի եւ ազգային ինքնաոչնչացման նախագծի մասին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված