Կառավարական «չիստկան» սկսվելու է Սոցապից` հասնելով մինչեւ ԿԳՄՍ. ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Փաշինյանին մոտ կանգնած կառավարական աղբյուրների փոխանցմամբ` վերջինս կադրային ջարդ է սկսելու պետական կաբինետներում։ Մասնավորապես՝ «սեւ ցուցակում» հայտնված նախարարների ու փոխնախարարների անունները անցնում են Աննա Հակոբյանի թրի տակով: Ասում են՝ այն օրերին, երբ Փաշինյանը հիստերիկ ելույթներ է ունենում, դրա ուղիղ «մեղավորը» Աննան է, ով շիրան տալիս է ամուսնուն ու մի կողմ քաշվում։ Այսպիսով՝ կառավարական «չիստկան» սկսվելու է Սոցապից` հասնելով մինչեւ ԿԳՄՍ։