Ազգերի լիգա. Ռոնալդուի գոլը Պորտուգալիայի հավաքականին դուրս բերեց եզրափակիչ(տեսանյութ)
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ Ազգերի լիգայի եզրափակիչ։ Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում տեղի ունեցած կիսաեզրափակիչում պորտուգալացիները 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան Գերմանիայի հավաքականի նկատմամբ։
48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Գերմանիայի հավաքականի եւ Լեւերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։
63-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Շիկու Կոնսեյսաուն։
5 րոպե անց պորտուգալացի հաղթական գոլը խփեց սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 137-րդ գոլը խփեց ազգային թիմում անցկացրած 220-րդ խաղում։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունիսի 5-ին կվիճարկեն Իսպանիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։
Ազգերի լիգա, կիսաեզրափակիչ
Գերմանիա - Պորտուգալիա՝ 1:2 (տեսանյութ)