Հայաստանի հավաքականը մեկնեց Կոսովո՝ չնայած Վրաստանի արգելքի
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Կոսովո։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ ֆեյսբուքյան էջից։
Ավելի վաղ «Ազատություն»-ը հայտնել էր, որ Վրաստանի արտգործնախարարությունը հրաժարվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա արտագնա խաղերի համար վրացական գրանցմամբ օդանավին թույլտվություն տալ իրականացնելու չարտերային չվերթ դեպի Կոսովո։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ են փաստաթղթեր, որոնցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է՝ «նախատեսված ուղղություններով (Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա և Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցա) չարտերային թռիչք իրականացնելու կապակցությամբ դիվանագիտական թույլտվությունը Վրաստանի ԱԳՆ կողմից բացակայում է»։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հունիսի 6-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Կոսովոյի հավաքականի հետ։