Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել

Սպերցյանը` մրցաշրջանի ավարտին իր և Մխիթարյանի երկխոսության մասին(տեսանյութ)

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տված  հարցազրույցի ժամանակ պատմել է, որ շփում ունի Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներից Յուրա Մովսիսյանի ու Հենրիխ Մխիթարյանի հետ։ Հայ կիսապաշտպանը պատմել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչից օրեր առաջ իր ու Մխիթարյանի երկխոսության մասին․

«Իհարկե, ես շփվում եմ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Անկեղծ կլինեմ. նրան շատ չեմ գրում, քանի որ գիտեմ, թե որքան հագեցած էր նրանց գրաֆիկը, որքան խիտ էր մրցաշրջանը։ «Կրասնոդարի» չեմպիոն դառնալուց հետո Մխիթարյանը շնորհավորեց ինձ։ Ես էլ նրան հաջողություն մաղթեցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Ես համակրում եմ «Բարսելոնային», բայց կիսաեզրափակիչում Հենրիխի համար ուզում էի, որ հաղթեր «Ինտերը»։ Նույնն էլ՝ եզրափակիչում, սակայն գիտեի նաև Մատվեյի (Սաֆոնով/խմբ․) մասին»,- ասել է Սպերցյանը։ 

 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ