Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ-ԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ, ՈՍԿԵ, ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ»

Սպորտ

Վերջերս Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում փայլուն են հանդես եկել մեր հավաքականի անդամները նվաճելով 4 մեդալ, որից 2 ոսկե, 1 արծաթե ու 1 բրոնզե։ Հավաքականի առաջատար, ՕԽ արծաթե ու բրոնզե մեդալակիր, Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժության եզրափակչում, մարզական կարիերայում երրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ ԵԱ-ի չեմպիոնությունը նվաճել էր նաև Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալակիր։

Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է մեծահասակների Եվրոպայի նորընծա չեմպիոն, երիտասարդների Աշխարհի կրկնակի ու Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Համլետ, նորամուտդ մեծահասակների ԵԱ- ում հաղթանակով մեկնարկելու առթիվ։ - Շատ շնորհակալ եմ։ Այս հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին։ ԵԱ-ն լավ ստացվեց։ Շատ լավ զգացողություններ ունեմ։ Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների ԵԱ-ին։ Շատ ուրախ եմ, որ կարողացա նվաճել ոսկե մեդալ։ Շնորհակալ եմ Աստծուն այս հաղթանակի համար։ Շնորհակալ եմ նաև իմ մարզիչներին։ Շատ ուրախ եմ նաև ընկերներիս նվաճած մեդալների համար։ Ինչպես ամեն մրցաշարի, այս անգամ էլ սպասումներով էի մեկնել։ Միշտ հաղթանակի համար եմ մեկնում, սակայն մրցաշարն է ցույց տալիս, թե ինչպես կստացվի։ Նժույգ թափեր վարժությունում հակառակորդներս բոլորն էլ ուժեղ էին։ Բնական է, Եվրոպայի առաջնություն էր, ու մասնակցում էին բոլոր ուժեղները։ Պիտի ձգտեմ հասնել մեծահասակների Աշխարհի ու Օլիմպիական խաղերի ոսկե մեդալներին։

Հավելենք, որ այս վարժությունում Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Մամիկոն Խաչատրյանը, նա Համլետ Մանուկյանին զիջեց շատ քիչ միավորներով, Խաչատրյանը արծաթե մեդալակիր դարձավ 14.733 միավորով։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ