ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Սպորտ
Հունիսի 7-8-ը, Երևանում կկայանա շատ մեծ մարզական իրադարձություն. սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը։
Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում սամբոյի Աշխարհի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշեց.
«Մարտական սամբոյում եմ հանդես գալիս։ Շատ թեժ մրցակցություն է սպասվում, քանի որ աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն սամբիստներն են ժամանելու Հայաստան։ Ես շատ լավ եմ պարապել, ջանք չեմ խնայում, հուսով եմ, որ ամեն ինչ լավ կստացվի։ Սա շատ կարևոր մարզական իրադարձություն է, որը արդեն դարձել է ամենամյա ու հենց մեր երկրում է կայանում։ Այս մրցաշարը ընդլայնվեց ու շատ երկրներից գալու եմ մեր երկիր մասնակցելու մարզիկները։ Նրանց Հայաստան գալը նաև կխթանի տուրիզմի զարգացմանը, նրանք մեր երկրի մշակույթին նաև կծանոթանան, կայցելեն պատմամշակութային վայրեր»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ





