Էշ նստելը մի այիբ ա, իջնելը՝ երկու. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ՆԻԿՈԼԻ` ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ՏԵՍԱԿԵՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ԿԱ, ՄՆՈՒՄ Է ՁԵՎԸ ԸՆՏՐԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` եկեղեցու նկատմամբ կոնսենսուսի պահով Նիկոլը ստում է, այ, բայց իր համար կոնսենսուս կա, ու պատժի ձեւը, ելնելով մեղադրյալի իր իրավունքից, ինքն է որոշելու, իրեն ուտեն, թե`դոմփեն։
**
ԾՅՈՒՆԻՆԳ ԱՐԱԾ ՀՈՒԴԱՆ
Ըստ թեոլոգների` Նիկոլը թելելով Փաշազադեի թելը եւ հարձակվելով Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա, հուդայություն ա անում, բնականաբար, ոչ ձրի, բայց մի տարբերությամբ, եթե Քրիստոսին մատնող Հուդան հետո զղջաց ու կախվեց, ապա սա իր դավաճանությունից հաճույք ա ստանում։
**
ՏԵՍԱԿԵՏ
Ըստ պատմաբանների` Տրդատ Մեծը քրիստոնյաներին հալածանքների ենթարկելուց հետո` խոզի կերպարանք ստացավ, նոր հավատքի եկավ, ինչը Նիկոլին չի սպառնում, քանի որ իր արածը անգամ խոզը չէր անի։
**
ԻՆՏԵՐՆԵՏՆԵՐԸ ԴԺՈԽՔԻՑ
(ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ ՆՐԱ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ` ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ թեոլոգների` դժոխքի դուռը այս անգամ Հայաստանում է բացվել, ու երկիրը կեղեքում է ոչ միայն սատանան, այլ նաեւ նրա ճտերը։
**
ԷՇ ՆՍՏԵԼԸ ՄԻ ԱՅԻԲ Ա, ԻՋՆԵԼԸ` ԵՐԿՈՒ
(ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ` ՊԵՏՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բա ես` Աղազարյան Հովիկս, գամ հասնեմ ստեղ, ու դուք ինձ ասեք` նե՞տ։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ՆԻԿՈԼԸ` ՍՐԲԱԶԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եթե ձեզ թվում է, թե էս աշխարհը միայն խեղճ ու կրակ, քեռակին դոմփող սրբազաններից է կազմված, թող հիշեն Հուդային էլ, ինձ էլ ։
**
ՆԻԿՈԼԻ ԺԱՄԱՆԱԿԻ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
(ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ, ՔԱՆԱՔԵՌՑԻ ՏՈՒՅԻ ՀՈՐԵՂԲՈՐ ՏՂՈՒՆ` ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆՒՆ, ՆԳ –Ն ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մեկը օրենքով ոստիկան ա Նիկոլի մոտ աշխատում, մյուսը` օրենքով հորեղբոր տղա:
**
ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ` ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
(«ՄԱՐԴԻԿ ԿԱՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌՔՆ ԵՆ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ, ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄԱՆԱԼ` ԱՅԴ ՁԵՌՔԵՐԸ ԴՐԱՆԻՑ ԱՌԱՋ ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ» ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մարդիկ կան, որ Նիկոլի որոշ տեղերն են մտնում, դուրս գալիս, արժի՞ որ նրանց բերանից դուրս եկածի հետ հաշվի նստել:
**
ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄ
(«ԱՐԴՅՈՔ ԼԻԶՈՒՄ ԵՄ ԹՈՒՐՔԻ ԿՈՇԻԿՆԵՐԸ, ԱՐԴՅՈՔ ՎԱՃԱՌԵԼ ԵՄ ՂԱՐԱԲԱՂԸ»` ՆԻԿՈԼԻ ԻՆՔՆԱՀԱՐՑԱԴՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նիկոլը Էրդողանի կոշիկը համբուրել է, թե` չէ, բայց Կուրբան Բայրամի տոնի առթիվ կուրբան ա եղել թուրքերի ջանին: