Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

«Ժողովուրդ». Էդուարդ Հակոբյանը, Գևորգ Պապոյան, Մխիթար Հայրապետյանը եւ այլ պաշտոնյաներ ԱԺ կգնան

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի օրը՝ հունիսի 9-ին, կմեկնարկեն Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ օրը ԱԺ է գալու պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, որը պետք է ներկայացնի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Տեղեկացանք նաև, որ այդ օրը զեկույցներ կներկայացնեն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Ի դեպ, այդ օրը խորհրդարան պետք է ներկայանա նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Մենք տեղեկացանք, որ Կառավարության մյուս գերատեսչության ղեկավարները մինչև հունիսի 11-ը կավարտեն բյուջեի կատարման հաշվետվությունները ներկայացնելը: Արդեն հունիսի 17-ի ԱԺ հերթական նիստում Կառավարության անդամները, որոնց կլիազորի ՀՀ վարչապետը, կներկայացնեն հաշվետվությունը խորհրդարանի ամբիոնից: Առաջինը ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ