Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել

Մխիթարյանը չի խաղում Հայաստանի հավաքականում, բայց միևնույն է նրանք անհարմար մրցակից են. Պրոսինեչկի

Սպորտ

 

Չեռնոգորիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին մամուլի ասուլիսում խոսել է Հայաստանի դեմ այսօր՝ հունիսի 9-ին Նիկշիչում կայանալիք ընկերական հանդիպման մասին։

«Հայաստանի հավաքականում արդեն վաղուց չի խաղում նրանց առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, սակայն նրանք, միևնույն է, ամուր և անհարմար մրցակից են, որը խաղում է 4-1-4-1 մարտավարությամբ։ Ուրախ եմ, որ թիմում նորեկներ կան։ Կփորձենք նոր ֆուտբոլիստների, հնարավորություն կտանք նաև նրանց, ովքեր քիչ են խաղացել։ Հույս ունեմ՝ կունենանք հետաքրքիր և որակյալ խաղ», – ասել է Պրոսինեչկին։

Պրոսինեցկին ընդգծել է, որ Հայաստանի դեմ խաղը կարևոր է թիմի մթնոլորտի համար։ «Հուսով եմ՝ կցուցադրենք որակյալ խաղ և լավ արդյունք կունենանք։ Այնուհետև կվերլուծենք հունիսի ելույթները և կպատրաստվենք սեպտեմբերի խաղերին», – եզրափակել է նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ