Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել է 59․9%-ով

Տնտեսություն

2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 15 305.2 մլն հատ սիգարետ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 59․9%-ով։

 

Նկատենք, որ սա 2012թ-ից ի վեր գրանցված աճի աննախադեպ ցուցանիշ է. այն 20%-ը գերազանցել է միայն 2023-ին: Այսպես 

 

2024թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 5․4%-ով և կազմել 36,940.1 մլն հատ։ 2023թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022թ․-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021թ․-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020-ին արձանագրվել է անկում 16.8%-ով, արտադրվել է 28,171.4 մլն հատ սիգարետ։

 

2019-ին արձանագրվել է աճ 7.2%, արտադրվել է 33,874 մլն հատ սիգարետ։ 2018-ին ևս սիգարետների արտադրությունն աճել է 11%-ով և կազմել 28,476.6 մլն հատ, իսկ 2017-ին գրանցված աճը կազմել է 19.9%, և արտադրվել է 28,476.6 մլն հատ սիգարետ։ 2016-ին սիգարետների արտադրության աճը կազմել է 30%՝ 23,754.4 մլն հատ։ 2015-ին արտադրությունն աճել է 43.1%-ով՝ 18 277.1 մլն հատ։ 2014-ին արտադրվել էր 12,774.2 մլն սիգարետ, 2013-ին՝ 7,730 մլն, 2012-ին՝ 6,155 մլն, 2011-ին՝ 3,361 մլն։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ