Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

Ինչու՞ ԶՊՄԿ-ն չի հայտնվել 1 000 խոշոր հարկատուների ցուցակում. ՊԵԿ նախագահի պարզաբանումը

Տնտեսություն

Պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը բացատրել է, թե ինչու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2025թ. առաջին եռամսյակում չի ընդգրկվել հանրապետության 1 000 խոշոր հարկատուների ցանկում։

«2024թ. արդյունքների հիման վրա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գրանցել է վաճառքի նվազում՝ 2023թ. համեմատ։ Այդ պատճառով 2025թ. վճարման ենթակա ռոյալթին նվազել է։ Բացի այդ, քանի որ 2024թ. կատարվել է ավելի մեծ նախավճար, միջոցների մի մասը վերադարձվել է առաջին եռամսյակում։ Եթե չեմ սխալվում, խոսքը 21-22 մլրդ դրամի մասին է։ Սա միանվագ գործարքի արդյունքում ստացված վերադարձ է։ Այս 21-22 մլրդ դրամի պատճառով գործարանը անմիջապես հանվել է 1 000 խոշոր հարկ վճարողների ցանկից», բացատրել է Հակոբյանը։

Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վերջին 4 տարիների ընթացքում գլխավորել է Հայաստանի 1 000 խոշոր հարկատուների ցանկը եւ 2024թ. վերջին հանրապետության պետական ​​բյուջեն ապահովել է 101.97 մլրդ դրամով, այս տարվա առաջին եռամսյակի ցանկում չի ընդգրկվել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ