500 ընտանիք հաց է վաստակում, աշխատում են, հիմա որոշել են քանդել, ժամանակ էլ չեն տալիս. ակցիա Զայրացավ քաղաքացին. Մի՛ պղտորեք այն առուն, որից ջուր եք խմում, մեր հարկով պարգևավճար եք ստանում Ազգային ժողովի նիստ Հոկտեմբերի 12․ օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում Հուսիթները գրավեցին ռազմավարական Թաիզ քաղաքը (Տեսանյութ) Թրամփը չարացած է Զելենսկու վրա. Սպիտակ տան պաշտոնյա Իրանը հաստատ մարտի պատրաստ է Թրամփը վրեժ է լուծում Ուկրաինայից, Եվրոպայից և գլոբալիստներից. Կիեւյան քաղաքագետ

Ավանում հնչել են կրակոցներ. կան վիրավորներ

Քրեական

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամ գտնվող բացօթյա շուկայի տարածքում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական և համայնքային ոստիկաններ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության  Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիյանի գլխավորությամբ: 
Տարածքը պարեկները սահմանազատել են: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ նշում էին, որ իրենք տեսել են ևս 1 քաղաքացու, ով նույնպես վնասվածք է ստացել: 
 
Դեպքի մասին ոստիկանության Ավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխվածի, նաև ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ մյուս տուժած քաղաքաղու ինքնությունը և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը ճշտելու, նրան և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ