Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

ԻՆՉՈՒ ԷՐ ԵԿԵԼ ՄԱՏՎԻԵՆԿՈՆ

Վերլուծություն

Ա­հա ներ­կա­յիս գլո­բալ շատ սուր, բայց նաեւ հան­գու­ցա­լու­ծու­մա­յին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ֆո­նին էլ 'Te;s naeu https://iravunk.com/?p=315185&l=am" տե­ղի ուն­ցավ Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան խորհր­դի նա­խա­գահ Վա­լեն­տի­նա Մատ­վիեն­կո­յի հա­յաս­տան­յան այ­ցը: Ա­ռա­ջին հա­յաց­քից սո­վո­րա­կան այց էլ՝ «հյուր բա­րե­կա­մին» տար­բե­րա­կով: Բա­բա­ջան­յան­ներն էլ դրսում մի տաս-տասն­հինգ հո­գով բո­ղո­քում էին, բայց դա եւս ար­դեն «ա­վան­դույ­թի» պես մի բան է դար­ձել, ընդ­հա­նուր մթնո­լոր­տի վրա չազ­դող:

­Ջան-ջի­գա­րա­յին ե­լույթ­ներ, հիմ­նա­կան հյու­րըն­կա­լո­ղը՝ Ա­լեն Սի­մոն­յա­նը, ժպտում էր այն­պես, ինչ­պես միայն Փե­լո­սիի այ­ցի ժա­մա­նակ էր ժպտա­ցել: Հե­տո էլ սկսեց խո­սել դա­րա­վոր երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հա­րուստ պատ­մութ­յու­նից՝ հիմն­ված եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի միջեւ փո­խա­դարձ հար­գան­քի, վստա­հութ­յան եւ­ եր­կա­րամ­յա բա­րե­կա­մութ­յան վրա։ Նաեւ, որ ներ­կա­յումս էլ. «Միջ­տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը նոր խթան է հա­ղոր­դում այդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րին»: Տն­տե­սութ­յուն, արդ­յու­նա­բե­րութ­յուն, մշա­կու­թա­յին կա­պեր եւ այդ­պես շա­րու­նակ: Մի խոս­քով՝ ա­մեն ինչ փայ­լուն է: Ու չես էլ հա­վա­տում, որ այդ ա­մե­նի մա­սին խո­սում է ռսին ա­մեն քայ­լի բե­րա­նից ե­կածն ա­սող Ա­լե­նը:

­Պա­կասն էլ Նի­կո­լը չէր: Մատ­վիեն­կոն մին­չեւ իսկ լրագ­րող­նե­րին փո­խան­ցեց նրա խոս­քը, թե՝ Նի­կոլ Փա­շին­յանն ա­սել է, որ ին­քը Վ­լա­դի­միր Պու­տի­նի հետ ո­րե­ւէ խնդիր չու­նի. «Նի­կոլ Վո­վա­եւի­չը ող­ջույն­ներ է փո­խան­ցել մեր նա­խա­գա­հին եւ հա­տուկ ընդգ­ծել, որ ո­րոշ ակ­նարկ­նե­րից ան­կախ՝ ին­քը եւ Վ­լա­դի­միր Վ­լա­դի­մի­րո­վի­չը միշտ ու­նե­ցել են, ու­նեն եւ շա­րու­նա­կում են ու­նե­նալ կա­ռու­ցո­ղա­կան, բո­վան­դա­կա­լից հա­րա­բե­րութ­յուն­ներ, եւ­ ին­քը որ­եւէ խնդիր չու­նի ՌԴ նա­խա­գա­հի հետ իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րում։ Ա­մե­նա­բարդ ի­րա­վի­ճակ­նե­րում ի­րենք միշտ գտնում են փո­խըմբռ­նում եւ­ անհ­րա­ժեշտ լու­ծում­ներ»:

Ու այս­տեղ պարզ հարց է ծա­գում՝ իսկ այն բո­լոր խնդիր­նե­րը, ո­րոնք պար­բե­րա­բար ներ­կա­յաց­նում է Նի­կո­լը, ա­սենք՝ ՀԱՊԿ-ի հետ կապ­ված բո­ղոք­նե­րը, ո­րոնք ար­դեն ե­րեք տա­րի կան եւ տե­ղից չեն շարժ­վում, Նի­կոլ Վո­վա­­եւի­չի եւ Վ­լա­դի­միր Վ­լա­դի­մի­րո­վիչ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի դաշ­տում չե՞ն, թե՞ ՀԱՊԿ-ում Լու­կա­շեն­կոն է «ռու­լիտ ա­նում», տեղ­յակ չենք:

­Բայց լավ, ե­թե Նի­կո­լը Պու­տի­նի հետ խնդիր­ներ չու­նի, եւ ե­ղած հար­ցե­րին էլ տե­ղում «անհ­րա­ժեշտ լու­ծում­ներ» են տա­լիս, դա նշա­նա­կո՞ւմ է, որ Նի­կոլն այ­լեւս բո­ղոք, պարտք ու պա­հաջ, տա­լիք-առ­նե­լիք չու­նի եւ այդ մա­սին այ­լեւս ժա­մա­նոց ճա­ռեր չի կար­դա­լու: Նույն ՀԱՊԿ-ի մա­սին, նաեւ Կա­պա­նում շատ ա­րագ ռու­սա­կան հյու­պա­տո­սա­րա­նը կբաց­վի. տես­նենք:

Մ­յուս կող­մից, Դաշ­նութ­յան խորհր­դի մա­մու­լի ծա­ռա­յութ­յու­նը հե­տաքր­քիր տե­ղե­կութ­յուն հայտ­նեց, թե՝ Նի­կոլ Փա­շին­յա­նի եւ Վա­լեն­տի­նա Մատ­վիեն­կո­յի հան­դի­պու­մը տեւել է «նա­խա­տես­վա­ծից շատ ա­վե­լի եր­կար»: «Բա­նակ­ցութ­յուն­նե­րը նախ տե­ղի են ու­նե­ցել ա­ռանձ­նազ­րույ­ցի ձեւա­չա­փով, այ­նու­հե­տեւ զրույ­ցը շա­րու­նակ­վել է ընդ­լայն­ված ձե­ւա­չա­փով»: Այ­սինքն, ինչ-որ լուրջ թե­մա­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, բա­վա­կա­նին եր­կար քննարկ­վել են: Եվ դա, ի­հար­կե, ո­րո­շա­կի տրա­մա­բա­նութ­յուն ու­նի, հաշ­վի առ­նե­լով նաեւ ոչ վաղ անց­յա­լում տե­ղի ու­նե­նած Լավ­րո­վի հա­յաս­տան­յան այ­ցը:

­Լավ­րո­վի այ­ցի շրջա­նակ­նե­րում քիչ չէին խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ նա Նի­կո­լին ներ­կա­յաց­րել է ներ­կա պա­հին ձե­ւա­վոր­վող շատ կոնկ­րետ ի­րա­վի­ճակ, ո­րի շրջա­նակ­նե­րում էլ Նի­կո­լից սպաս­վում են նույն­քան կոնկ­րետ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ՝ Ռու­սաս­տա­նի հետ նրա ի­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված: Նույն խո­սակ­ցութ­յուն­նե­րը նաեւ այն մա­սին էին, որ քննար­կում­նե­րը կշա­րու­նակ­վեն Մատ­վիեն­կո­յի այ­ցի ժա­մա­նակ, եւ կտրվեն սպաս­ված պա­տաս­խան­նե­րը:

Ա­հա այս հա­մա­տեքս­տում, Կ­րեմ­լի ան­ցու­դար­ձե­րից ո­րո­շա­կիո­րեն տեղ­յակ աղբ­յու­րը, ով դեռ ան­ցած տար­վա­նից էր խո­սում ԱՊՀ ուղ­ղութ­յամբ ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան հա­մա­կար­գու­մը Կի­րիեն­կո­յին փո­խան­ցե­լու եւ, ըստ այդմ, միան­գա­մայն նոր քա­ղա­քա­կան մո­տե­ցում­նե­րի գոր­ծարկ­ման մա­սին, օ­րերս հայտ­նեց, որ այդ գոր­ծըն­թա­ցը գործ­նա­կա­նում ա­վարտ­ված է: «Նա­խա­գա­հա­կան աշ­խա­տա­կազ­մը ա­ռա­ջի­կա շա­բաթ­վա ըն­թաց­քում ա­վար­տում է ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան բլո­կի լայ­նա­ծա­վալ վե­րա­գոր­ծար­կու­մը: Ներ­քին տե­ղե­կութ­յուն­նե­րի հա­մա­ձայն, Սեր­գեյ Կի­րիեն­կոն ստա­ցել է լիար­ժեք վե­րահս­կո­ղութ­յան քարտ-բլանշ՝ ոչ միայն ԱՊՀ-ի հա­մար: Սա նշա­նա­կում է ազ­դե­ցութ­յան նախ­կին կա­ռուց­ված­քի ա­պա­մոն­տա­ժում, ամ­բողջ կա­ռուց­ված­քը կվե­րա­փոխ­վի հետ­խորհր­դա­յին տա­րած­քի հիմ­նա­կան հա­մա­կար­գող­նե­րի կող­մից: Ն­րանց կփո­խա­րի­նի նոր թիմ՝ շեշ­տը դնե­լով մեղմ ու­ժի ո­լոր­տում հա­մա­կար­գա­յին աշ­խա­տան­քի եւ­ ար­տա­սահ­մա­նում հա­վա­տա­րիմ ու­ժե­րի հետ գա­ղա­փա­րա­խո­սա­կան կա­պե­րի կա­ռուց­ման վրա: Խոս­քը Ռու­սաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան դիր­քո­րոշ­ման ամ­բող­ջա­կան, վե­րահսկ­վող մե­խա­նիզ­մի ձեւա­վոր­ման մա­սին է՝ ի­մաստ­նե­րի, լրատ­վա­մի­ջոց­նե­րի պատ­կեր­նե­րի եւ քա­ղա­քա­կան ազ­դե­ցութ­յան ցան­ցե­րի մա­կար­դա­կով։ Ս­տեղծ­վում է նոր կա­ռուց­վածք, որ­տեղ ար­տա­քին պա­րագ­ծի կա­ռա­վա­րու­մը ոչ միայն կու­ղեկ­ցի Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յան ըն­թաց­քին, այլեւ կստեղ­ծի ար­ժե­քի եւ­ ազ­դե­ցութ­յան եր­կա­րա­ժամ­կետ ու­ղի­նե­րի վեր­նա­շենք, ո­րը դուրս կգա «ռե­սուր­սա­յին դի­վա­նա­գի­տութ­յան» շրջա­նակ­նե­րից»:

­Թե գործ­նա­կա­նում ինչ տեսք կու­նե­նա այդ նոր քա­ղա­քա­կան կուր­սը, թե­րեւս ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս կսկսի աս­տի­ճա­նա­բար տե­սա­նե­լի դառ­նալ: Եվ այդ հա­մա­տեքս­տում, մաս­նա­վո­րա­պես հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ, ո­րը, Ադր­բե­ջա­նի հետ ա­ճող հա­կա­սութ­յուն­նե­րի ֆո­նին, Մոսկ­վա­յի հա­մար նո­րից ա­ռաջ­նա­յին է դառ­նում, բնա­կան է, որ նախ ռու­սա­կան կող­մի հա­մար անհ­րա­ժեշտ է Նի­կո­լից վերջ­նա­կա­նա­պես գլուխ հա­նել, այդ թվում՝ մի գլուխ այս կող­մից այն կողմ թռիչք­նե­րի հետ կապ­ված: Եվ, թե­րեւս, հենց դա էր Մատ­վիեն­կո­յի այս այ­ցի հիմ­նա­կան ա­ռա­քե­լութ­յու­նը: Թե ինչ արդ­յու­նա­վե­տութ­յամբ, ե­րե­ւի ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս պարզ կդառ­նա: Բայց այն, որ Նի­կո­լը շա­րու­նա­կում է հա­մա­ռո­րեն ա­ռաջ տա­նել ե­կեղե­ցու եւ Վե­հա­փա­ռի թե­ման, ար­դեն իսկ ակ­նարկ է, որ բրի­տա­նա­ցի­նե­րի խա­ղեր­ը դեռ ակ­տիվ ըն­թաց­քի մեջ են:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված