Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

Ով է Փաշինյանի կաթողիկոսի թեկնածուն

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ մարդկանց է հավաքագրում, որպեսզի գնա եւ գրավի Վեհարանը։ Իսկ ո՞ւր էր նրա կազմակերպչական ջիղը պատերազմի ժամանակ, երբ փաստացի ՄՈԲ ռեսուրսի տոտալ անվերահսկողության պատճառով կորցրինք հազարավոր երիտասարդների, դեռ չենք խոսում վիրավորների մասին։ Ո՞ւր էր Փաշինյանն այդ ժամանակ, երբ բազմաթիվ հայորդիներ անդամագրվեցին, սակայն այդպես էլ չհասան ռազմաճակատ։ Ի՞նչ է, Փաշինյանը կարծում է, թե հայ ժողովուրդը մոռացե՞լ է իր անճարության չափը, երբ նա առանց հասկանալու՝ հայտարարեց, թե տունն ով ունի սաղավարտ եւ զրահաբաճկոն, վերցնեն ու գնան կռիվ՝ մի բան էլ հասցե էր թելադրում։

Այդքան մեծ կազմակերպչական ձիրք ուներ, թող այնպիսի կազմակերպվածություն ցուցաբերեր 44-օրյա պատերազմի ժամանակ, որ մեր սահմաններն անառիկ մնային, որ հայերն առ այսօր չմտածեին իրենց որդիներին հայրենիքից արագ հեռացնելու մասին, որ բանակում ծառայող մեր եղբայրների ծնողները ու ընտանիքի անդամները հանգիստ քնեն: Բայց չէ՛, նա սեւեռվել է եկեղեցու վրա, ցանկանում է  նոր խառնաշփոթ ստեղծել: Այդքան արյունը բավական չեղավ, նոր պատիժ է ուզում բերել մեր ժողովրդի գլխին…

Նիկոլ Փաշինյանի վերջին կոչը՝ ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդներին, լոկ ներքին բարեփոխումների նախաձեռնություն չէ։ Դա բացահայտ քաղաքական շարժում է՝ ուղղված եկեղեցու՝ որպես ազգային ինստիտուտի կազմաքանդմանը։ Սակայն առավել մտահոգիչ է այս կոչի տակ թաքնված մեկ այլ շերտ՝ դրա աղանդավորական բնույթը։ Փաշինյան Նիկոլի ուղերձում օգտագործված ոճն ու չափանիշները աչքի զարնող նմանություն ունեն արեւմտյան նորաղանդ շարժումների տեքստերին։ Այն, ըստ էության, դասական աղանդավոր լեզվամտածողության տարրեր է  պարունակում: Տիպիկ պոպուլիստական կրոնական մոբիլիզացիա է հայտարարում՝ խաղալով մարգարեական եւ վերացական խոստումների վրա եւ թաքցնելով քաղաքական նպատակները։

Ո՞ՒՄ Է ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉԸ. ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ

Այս կոչը իրականում ուղղված է այն նույն աղանդավորներին, ովքեր դեռեւս 2018-ին սատարեցին Փաշինյանին՝ կեղծ «արդարության» կարգախոսներով։ Նրանք այն ժամանակ խմբերով հայտնվում էին փողոցում, աղոթում էին նրա կոչով, հնչեցնում էին «Աստված Փաշինյանի հետ է» կարգախոսը։ Հիմա այդ նույն հատվածն է նա փորձում վերակենդանացնել։ Սակայն խնդիրն այն է, որ 2025-ը 2018 չէ։ «Հեղափոխական» ռոմանտիզմը մարել է, եւ այս անգամ նրան չի հաջողվելու մոբիլիզացնել այդ նույն աղանդավորական ցանցերը:

Բազմիցս բարձրաձայնվել է, որ Փաշինյանը իշխանության գալու ճանապարհին օգտվել է ոչ միայն քաղաքական, այլեւ աղանդավորական ցանցերից։ Այդ ցանցերը ֆինանսավորվում են հիմնականում արեւմտյան կառույցներից, որոնք ունեն երկու հիմնական շահ՝ նախ Հայաստանը դուրս մղել իր ավանդական քաղաքակրթական՝ Հայ առաքելական արմատներից եւ երկրորդ՝  ազգային ինստիտուտները՝ բանակից մինչեւ եկեղեցի, դարձնել խոցելի եւ անճար:

Եվ այսօր, երբ միջազգային շախմատային խաղատախտակի վրա Փաշինյանի աջակցությունը Արեւմուտքից նվազում է, նա վերակենդանացնում է այդ նույն խմբերին՝ իբրեւ պարտք վերադարձնելու քայլ։ Քանզի նման ցանցերից «օգնություն» ստանալը միշտ ունի գին։ Հիմա այդ գինը՝ եկեղեցու ապամոնտաժումն է։

Փաշինյանի ինտենսիվ ագրեսիվությունն այս հարցում ի ցույց է դնում, որ գործ ունենք ոչ թե նրա նախաձեռնության, այլ ճնշման տակ արված քայլի հետ։ Ակնհայտ է՝ ինչ-որ տեղից պահանջ է գալիս՝ վերջնականապես լուծել եկեղեցու հարցը, քանդել այդ «ավանդապաշտ ու ազգայնական կառույցը»։ Սրանով Փաշինյանը փորձում է միաժամանակ երկու հարված հասցնել՝ ազատվել իրեն միշտ քննադատող եկեղեցուց եւ իր աջակից աղանդավոր շերտերին խոստացված իշխանական «լեգիտիմություն» տալ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ՍԿՍՎՈՒՄ ԵՎ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՎ

Այս քայլը վտանգավոր է ոչ միայն եկեղեցու, այլ ամբողջ ազգային պետության համար։ Եթե այսօր կարելի է ժողովրդի անունից հրահանգ տալ եկեղեցու Վեհարանի «ազատագրման» մասին՝ վաղը կարելի է այդ նույն ոճով խոսել բանակի, Սահմանադրության ու այդքան հորջորջված ինքնիշխանության մասին։

Հայաստանի խնդիրները չեն սկսվում եւ չեն ավարտվում եկեղեցով։ Բայց երբ եկեղեցին է դառնում թիրախ, սա արդեն ցուցիչ է, որ հարվածը գնում է դեպի ինքնության հիմքերը։ Եվ եթե ընդամենը շաբաթներ առաջ ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության` «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարում էր, թե հիմքեր չկան իմպիչմենթի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, հիմա, երբ  Գլխավոր դատախազն իր նկատմամբ հերթական անգամ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացրել խորհրդարանին՝ փաստում է. «Փաշինյանն ու Ալիեւը գործում են համադրվածԱկնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է իրենց իսկ ձեռամբ ստեղծած Հայոց պետականությանը սպառնացող վտանգներից»: Այլ կերպ ասած՝ Օհանյանը Փաշինյանին վերստին համարձակվում է դավաճանության մեջ մեղադրել, բայց ի՞նչ է անում այս պայքարում նույն ընդդիմադիր ուժը: Փոխանակ՝ ինքը օր առաջ նախաձեռներ իմպիչմենթի գործընթաց Փաշինյանի դեմ, նախ կատաղի պայքարում է դրա դեմ, իսկ հիմա, երբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն է նախաձեռնել ու ներկայացրել վարչապետի թեկնածու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, իր ստորագրությունը րոպե առաջ դրա տակ դնելու տեղը՝ պատրաստվում է բանակցությունների այս հարցի շուրջ այսօր: Ի՞նչ քննարկել, եթե հարցը շատ հստակ է ու կարճ՝ կա՛մ միանում ես իմպիչմենթին ու ամեն գնով հասնում ես դրա ցանկալի հանգուցալուծմանը, կա՛մ Նիկոլ Փաշինյանի հետ մինչեւ 2026 թվականը շարունակում ես խփել երկրի դագաղի վերջին մեխը:

Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ սկզբում ՀՀԿ-ն էր փորձում «Հայաստան» դաշինքին փակուղու առաջ կանգնեցնել կամ շախ հայտարարել, հիմա էլ «Հայաստան» դաշինքն է փորձում նույնն անել, ավելի քան հանրամատչելի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պարզաբանեց. «Մենք շախ ենք հայտարարել եւ հայտարարելու ենք միայն այսօրվա իշխանություններին։ Մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք»։ Նա վստահություն հայտնեց, որ իմպիչմենթով մատ անել կստացվի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված