Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել

ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Սպորտ

Այսօր, հունիսի 11-ը, Գյումրեցի անվանի ծանրամարտիկ, Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ծննդյան օրն է, 22-րդ տարեդարձն է նշում։

Iravunk. com-ի մարզական լրագրողը զրուցել է օրվա հոբելյարի հետ։

- Շնորհավորում ենք, Գարիկ, ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում նորանոր հաղթանակներ, առողջություն, երջանկություն ։

-Շատ շնորհակալ եմ ։Կուզենամ, որ ամենակարևորը մեր երկրում լինի խաղաղություն։ Այժմ ուսումնամարզական հավաքների ենք մասնակցում Ծաղկաձորում, պատրաստվում ենք աշնանը կայանալիք Աշխարհի առաջնությանը։ Ջանք ու եռանդ չեմ խնայում, որպեսզի կարողանամ հաջող հանդես գալ ու նվաճել նաև Աշխարհի ոսկե մեդալը։ Հիշեցնենք, որ Գարիկ Կարապետյանը ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ փայլուն հանդես եկավ ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը, 411կգ/185+226կգ/։

Գարիկը այժմ Եվրոպայում գտնվում է լավագույն ծանրորդների շարքում։ Նա բացի լավ ծանրորդ լինելուց նաև շատ հիանալի անձնավորություն է։ Գարիկի անձնական մարզիչը հայրն է Ալեքսան Կարապետյանը։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ