Շտապ. Օտարերկրացիները ծեծի են ենթարկել հային Կասկադում
Իրավական«Իրավունք»-ի տեղեկություններով՝ Կասկադի սրճարաններից մեկում այսօր օրը ցերեկով տեղի է ունեցել ծեծկռտուք: 4 օտարերկրացի եւ 2 հայ վեճ են հրահրել եւ ծեծի ենթարկել մի քաղաքացու՝ դեռեւս անհայտ պատճառներով:
Ուշագրավ է այն, որ իրավապահ մարմիններին սրճարանից ոչ ոք չի դիմել, ոչ էլ խառնվել են վեճին՝ մինչդեռ մեզ հաջողվեց պարզել, որ դեպքն անգամ ֆիքսված է իրենց տեսախցիկներով: Իսկ թե ինչով է պայմանավորված՝ նման անտարբերությունը, պատճառաբանել են, թե՝ զբաղվածությամբ:
Դեպքի մասին այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝