Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է, այն պետք է վերականգնել գրեթե ցանկացած գնով…
ՎերլուծությունԵթե հիմա հենց այստեղ կամ մեկ այլ ԶԼՄ-ում, կամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառմամբ հայտարարեմ, որ մենք պիտի գնդակահարենք Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, ԱԱԾ կոչվածի տնօրեն Արմեն Աբազյանին (կամ՝ հակառակ հաջորդականությամբ՝ հաշվի առնելով, որ Վարդապետյանը եւ Սարգսյանը կանայք են, ու նրանց պետք է թողնել վերջում), այսինքն՝ հայտարարեմ խմբակային կերպով Հայաստանի քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մտադրության մասին, ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի դրանից հետո…
Դե, իհարկե՛, բոլորը գիտեն այս հարցի պատասխանը, Վարդապետյանը, Սարգսյանը, Ղազարյանը, Պողոսյանը եւ Աբազյանն էլ քաջ գիտեն. հաշված րոպեների ընթացքում այն շենքի դիմաց, որտեղ գտնվում եմ, կհայտնվեն երեւի տասնյակի չափ ոստիկանական մեքենաներ, ոստիկանի համազգեստով, դիմակավորված ու զինված անձինք դուրս կգան դրանցից, կմոտենան դռանը, հավանաբար սապոգներով, քացով իրար հետեւից ուժեղ կհարվածեն դռանը, չբացելու դեպքում կկոտրեն այն, ու թեւերս ոլորելով, գլուխս կամ ճակատս ասֆալտին խփելով, համապատասխան նկարահանման ուղեկցությամբ, այսինքն՝ «մասկի շոուն» ապահովելով, քարշ կտան դեպի իրենց մեքենաներից մեկը: Եվ դրանով հայդա՜… Ուր որ հարկ կհամարեն (հետոն հասկանալի է, էլ չնկարագրեմ):
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
Վերոշարադրյալը նկատի ունենալով, հրապարակային հարցում եմ ուղղում Հայաստանի իրավապահ համակարգի նույն այդ ղեկավարներին՝ երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառմամբ հայտարարել է գործադիր իշխանության կողմից Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մտադրության, այսինքն՝ Քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մտադրության մասին, ինչո՞ւ նույն կերպ չեք վերաբերվում նրա նկատմամբ կամ, թեկուզ, շատ մեղմ ձեւով, քաղաքավարի կերպով չեք կանչում քրեական պատասխանատվության… Դե՛ պատասխանեք:
Հիմա անցնեմ փաստին՝ Նիկոլ հայադավի կողմից Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու, այսինքն՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մտադրության մասին հրապարակային հայտարարությանը:
«Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։ Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։ Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին», - վերը մեջբերվածը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից իր ֆեյսբուքյան էջում 2025թ. հունիսի 8-ին, ժամը 19:10 կատարված գրառում- հայտարարությունն է:
Թեեւ Նիկոլ հայադավը հրապարակավ, բացեիբաց հայտարարել է Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մտադրության մասին, իրավապահ համակարգի քաղպոռնիկները (տեսնենք այս «տիտղոսն» ով է իր վրա վերցնելու եւ ծպտուն հանելու) կույր ու խուլ ձեւանալով, համառորեն լռում են՝ հերթական անգամ դրսեւորելով հանցավոր անգործություն:
Եվ հետաքրքիր է՝ մի՞ թե այս կերպ չեն լեգիտիմացնում իրենց նկատմամբ ժողովրդի՝ ազգային ինքնագիտակցություն ու սահմանադրական կարգի տապալում թույլ չտալու վճռականություն ունեցող, ինչու ոչ, նաեւ քրիստոնյա հատվածի ինքնադատաստանի իրավունքն այն հիմքով, որ Հայաստանի դատաիրավական համակարգն ուզուրպացված լինելով Նիկոլի եւ իր ոհմակի (չարախմբի) կողմից, գտնվելով Նիկոլի գրպանում ու խորապես քաղաքական կոռուպցիայի մեջ, բացարձակապես իր դերում չէ:
Հը՞, իրավապահ համակարգի քաղպոռնիկներ, սա հարց է, եւ խորը մտածեք այս հարցի մասին, պատասխանելիս էլ (եթե, իհարկե, դրա համարձակությունն ունենաք…), պատասխանեք նաեւ այն հարցին, թե բացի ինքնադատաստանից, Նիկոլի հետ միասին, պայքարի այլընտրանք թողե՞լ եք այն մարդկանց համար, ովքեր վճռականորեն դեմ են սահմանադրական կարգի տապալմանը եւ Նիկոլի եւ իր ոհմակի կողմից ամենաթողությանը:
Ի՞նչ է՝ պետք է պատասխանեք, թե նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկանալիս, հանցագործության մասին հաղորդմամբ դիմեք իրավապահ մարմինների՞ն… Է՞, հենց այս հաղորդմամբ էլ հրապարակավ դիմում եմ հիմա, տեսնենք ի՞նչ եք անելու… Թեեւ տեսնելու բան չկա էլ, քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի եւ իր ոհմակի կողմից պետական դավաճանության վերաբերյալ (եւ ոչ միայն…) մի շարք ԶԼՄ-ներում մինչ այժմ հանցագործության մասին տասնյակ հաղորդումներ եմ ներկայացրել), իսկ ձեր պատասխանը եղել է, մեղմ ասած, անամոթ ու խայտառակ լռությունը, հանցավոր անգործությունը:
Տվյալ գրառման մեջ կամ համատեքստում Նիկոլի կողմից գործածված «մենք» առաջին դեմքի անձնական դերանունը (հոգնակի թվով, ուղղական հոլովով) չի նշանակում, ասենք, ինքը եւ իր «կնիգը», ավելի ճիշտ, կողակիցը, չի նշանակում ինքը եւ Արփին, Շուշանը, Աշոտը եւ Մարիամը, այլ քանի որ ինքը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն է, նշանակում է ինքը (որպես Հայաստանի կառավարության, իշխանության գործադիր ճյուղի ղեկավար) եւ գործադիր իշխանության մյուս անդամները:
Ըստ Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածի 2- րդ մասի` «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից», ինչը նշանակում է, որ նրանք միմյանց ներքին գործերին միջամտելու իրավունք չունեն: Սահմանադրության 17-րդ հոդվածը գտնվում է Սահմանադրության 1-ին գլխում, որն ունի «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությունը, եւ որով ամրագրված է Հայաստանի սահմանադրական կարգը:
Հայտարարելով եկեղեցին նույնպես ժողովրդին վերադարձնելու հստակ մտադրության մասին, Նիկոլը հայտարարել է իր եւ գործադիր իշխանության մյուս անդամների կողմից Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու՝ Սահմանադրության 1-ին հոդվածով, 5-րդ եւ 6-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված նորմերի գործողությունը փաստացի դադարեցնելու միանգամայն որոշակի մտադրության մասին:
Ընդգծեմ, որ Նիկոլն իր ոհմակի հետ միասին Հայաստանի սահմանադրական կարգն արդեն իսկ տապալել է 2018 թվականին ու դրանից հետո ֆիզիկական բռնության, ինչպես նաեւ պատգամավորների ու դատավորների նկատմամբ հոգեբանական բռնության, շանտաժի, սպառնալիքների միջոցով, դատարանների գրավմամբ իրականացված «թավշյա հեղափոխություն» կոչվածով ու դատական իշխանության ուզուրպացիայով, Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը («Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա») կոպտորեն խախտելով, Հայաստանի դատական իշխանությունը հիմնականում (չնչին բացառություններով) գործադիր իշխանությանը կամ իրեն, ըստ էության, առերեւույթ ենթարկեցնելով, ինչի համար, սակայն, իրավապահ համակարգի այդ նույն քաղպոռնիկների թողտվությամբ, հանցավոր անգործությամբ եւ այդպիսով արտահայտված հանցակցությամբ մնացել է անպատիժ:
Կյանքը նման է կարուսելի. այսօր բարձր պաշտոն ունեցող ու վերեւում գտնվողները վաղը զրկված են լինելու այդ պաշտոնից ու գտնվելու են ներքեւում, այն պահից երբ Նիկոլն այլեւս դադարեց վարչապետ լինել, չեն ունենալու Նիկոլով պայմանավորված իրենց ներկայիս ապահովությունը: Բոլորը չեն հասցնի Արեւմուտք թռչել, ինչպես Արամ Հովհաննիսյանը, փախչեն էլ, հայի կամ արդարադատության ձեռքը կհասնի իրենց: Թող մտածեն այս մասին…
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ՍՈՍԿ ՁԵՎԱԿԱՆՈՐԵՆ
Անդրադառնալով Նիկոլ հայադավի վերոնշյալ գրառմանը, նախ արձանագրեմ, որ Հայաստանում «Պետությունը (իշխանությունը)», ինչպես ինքն է կեղծելով գրել, իրականում (փաստացի) ժողովրդին չի պատկանում, այն ժողովրդին է պատկանում սոսկ ձեւականորեն, Սահմանադրության մեջ, թղթի վրա:
Եթե Հայաստանում իշխանությունն իսկապես ժողովրդին պատկաներ, ապա ուղղակի բացառված է, որ իր զավակների արյամբ ու կյանքով Արցախն ազատագրած եւ Արցախի Հանրապետությունը պաշտպանած ժողովրդին պատկանող իշխանությունը հայտարարեր, թե Արցախն Ադրբեջան է, Ադրբեջանին է պատկանում: Ուղղակի բացառված է նաեւ, որ ժողովրդին պատկանող իշխանությունը պետական դավաճանությամբ Արցախի Հանրապետությունը հանձներ Ադրբեջանին, նվիրեր կամ վաճառեր Ալիեւին (իրականությունն առաջիկայում կպարզեն Նիկոլի գրպանում չգտնվող իրավապահ մարմինները, ՀԿԳ քննիչները, թեեւ անձամբ ինձ համար այն միանգամայն պարզ է):
Եթե Հայաստանում իշխանությունն իսկապես ժողովրդին պատկաներ, ապա ուղղակի բացառված է նաեւ, որ այդ իշխանությունը ԼԳԲՏ-ներին, այլասերվածներին իր գլխի վրա դներ, նրանց առջեւ կանաչ լույս վառեր: Բացառվա՛ծ է, որ այդ իշխանության գործադիր ճյուղը Նիկոլի պես պղծագործ, «Երկրի հակառակ կողմը» «գրքի» (կարդալ՝ «Բարոյականության հակառակ կողմը» պղծագործության) հեղինակ ղեկավար ունենար:
Եթե Հայաստանում իշխանությունն իսկապես ժողովրդին պատկաներ, ապա ուղղակի բացառված է նաեւ, որ Հայաստանը հակառուսական քաղաքականություն վարեր, սառեցներ իր գործունեությունը ՀԱՊԿ-ում, այսինքն՝ փաստացի դուրս գար ՀԱՊԿ-ից, Հայաստանը դարձներ այս աստիճան անպաշտպան:
Եթե Հայաստանում իշխանությունն իսկապես ժողովրդին պատկաներ, ապա ուղղակի բացառված է նաեւ, որ Սյունիքում, Տավուշում հայկական տարածքները, բնակավայրերը պետական դավաճանությամբ հանձներ (նվիրեր կամ վաճառեր) մեր թշնամուն, Նիկոլ հայադավի «բարեկիրթ» եղբորը՝ Ալիեւին:
Եթե Հայաստանում իշխանությունն իսկապես ժողովրդին պատկաներ, ապա ուղղակի բացառված է նաեւ, որ զոհված զինծառայողների մայրերի վրա իր ենիչերիներով ձեռք բարձրացներ, այլանդակեր, թրքացներ պատմության, գրականության դպրոցական դասագրքերը, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական դասավանդման ծրագրից հաներ, կաթողիկոսի եւ եկեղեցու դեմ ներկայիս արշավը նախաձեռներ:
Եթե Հայաստանում իշխանությունն իսկապես ժողովրդին պատկաներ, ապա ուղղակի բացառված է նաեւ, որ այդ իշխանությունը պաշտոնապես, հրապարակայնորեն հայտարարեր Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու մասին, հայտարարեր Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» (իրականում՝ պատերազմի պայմանագիր…) ստորագրելու պատրաստակամության մասին, ինչն այդ նույն իշխանության կողմից պետական դավաճանության հերթական դրսեւորումն է լինելու: Այս թվարկումը երկար կարող եմ շարունակել, եթե հակիրճ, ապա Հայաստանում իշխանությունը ժողովրդին պատկանելու դեպքում այն հակահայկական քաղաքականություն չէր վարի:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ…
Ո՜չ, Հայաստանում իշխանությունը ժողովրդին չի պատկանում, այն հիմնականում պատկանում է այստեղ մեր արտաքին թշնամիների՝ Արեւմուտքի, գլոբալիստների, նեոլիբերալների, ջհուդամասոնների, Թուրքիայի, Ադրբեջանի գործակալներին, դրածոներին, Հայաստանում նրանց հինգերորդ շարասյանը, եւ այդ մենք՝ ազգային ինքնություն ունեցող, կաթողիկոսի, եկեղեցու դերն ու կարեւորությունը գիտակցող, սահմանադրական կարգի տապալում թույլ չտալու վճռականություն ունեցող հայերս, պետք է Հայաստանում իշխանությունը վերադարձնենք ժողովրդին (իսկ իշխանափոխությունից հետո նոր Սահմանադրությամբ, շատ հնարավոր է, ազգին…):
Կեղծում է Նիկոլը, թե իրենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել են ժողովրդին, իրենք իշխանությունն առավել են խլել ժողովրդից… Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է դեռ Լեւոն Տեր- Պետրոսյանի պաշտոնավարման շրջանից, եւ այն ժամանակվանից իշխանությունն այլեւս լեգիտիմ չէ՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ…
Ինչ վերաբերում է Նիկոլ հայադավի այն հայտարարությանը, թե «Եկեղեցին պատկանում է ժողովրդին», ապա դա նույնպես չի համապատասխանում իրականությանը: Կեղծի՛ք է: Նիկոլ հայադավը դիմել է այս կեղծիքին, որպեսզի առաջիկայում կաթողիկոսի եւ Եկեղեցու դեմ իր եւ իր ոհմակի հակասահմանադրական, հանցավոր գործունեության համար ինչ-որ կերպ հիմնավորում ապահովի: Հաջորդիվ՝ Նիկոլի այս կեղծիքի մասին:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Շարունակելի