Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել

Երանելի օր էր իմ կարիերայում, կարողացա նորամուտս նշել Հայաստանի ազգային հավաքականում. Ադորյան

Սպորտ

Արգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը սոցցանցերում գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտին:

«Երանելի օր էր իմ կարիերայում, կարողացա նորամուտս նշել ազգային հավաքականում։ Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես Աստծուն, որը միշտ օրհնում է ինձ հրաշալի պահերով:

Վայելել այն, ինչն ամենաշատն եմ սիրում՝ պաշտպանել այս դրոշը, որն այդքան պատմություն ունի»,- գրել է Ադորյանը:

23-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել էր Կոսովոյի թիմի դեմ Պրիշտինայում կայացած ընկերական մրցավեճում (2-5)` խաղադաշտ դուրս գալով երկրորդ խաղակեսում: Ադորյանը Չեռնոգորիայի դեմ ընկերական հանդիպմանը (2-2) ևս խաղադաշտ էր դուրս եկել ընդմիջումից հետո:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ