⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակը Ռուսաստանը պատրաստվել է զանգվածային հզոր հարվածի. Զելենսկի Ազգային հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Անահիտ Կիրակոսյանը ամուսնալուծվել է Հայաստանում կարծում են, թե Սպերցյանին պահում են գերության մեջ. Մուսաև Վազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Թրամփը ձգտում է պահպանել ջերմ հարաբերություններ Պուտինի հետ. Financial Times Աստղագուշակները խորհուրդ են տալիս 2026-ին ընկերանալ Առյուծների հետ Դանիան պլանավորում է Ուկրաինայից հետ վերցնել իր տված F-16 ինքնաթիռները՝ Գրենլանդիայում տեղակայելու համար

Քանի լարի վրա Է խաղում երիտմտավորական Արքմենիկ Նիկողոսյանը

Մի հին անեկդոտ կա՝ ասում է՝ կա՛մ խաչը վզիցդ հանի, կա՛մ անդրավարտիքդ հագի, հիմա գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆՆ է: Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրած «Շողակաթ» հոգեւոր-մշակութային հեռուստաընկերությունում հաղորդումներ վարող եւ փաստացի եկեղեցուց աշխատավարձ ստացող այս երիտմտավորականը դարձել է ո՛չ ավել, ո՛չ պակաս Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» շարժման բանախոսներից մեկը եւ վերջերս հանդես եկել դասախոսությամբ:

«Հայաստանի բոլոր մտածող մարդիկ, վստահաբար, շատ բան կորցրին՝ բաց թողնելով գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի բանախոսությունը, որը նա մատուցեց «Կրթվելը նորաձեւ է» շարժման հարթակից։ Հուսով եմ` հնարավոր կլինի այն կրկնել եւ ոչ մեկ անգամ», - ոգեւորված գրել է Աննա Հակոբյանը։

Հետո էլ ասում ենք՝ ո՞ւր են մտավորականները, ինչո՞ւ մի ծպտուն չեն հանում: Եթե «Շողակաթ»-ում հաղորդում վարող գրականագետը սրբազաններին մանկապղծության եւ այլասերության մեջ մեղադրողի, եկեղեցին «չուլան» անվանողի շարժման բանախոսն է, էլ ումի՞ց ինչ պահանջել: Այնուհանդերձ, մենք փորձեցինք հետաքրքրվել Նիկողոսյանից, թե ինչպե՞ս է հաջողում թռնել երկու պարանի վրա, սակայն մեր հեռախոսազանգերն այդպես էլ մնացին անպատասխան:

Ի դեպ, այլասերության մասին. ինչպես ասում են՝ Աննա Հակոբյանը հեռու ման եկավ, մոտիկ գտավ: Դեռ տարիներ առաջ սոցցանցերում լայնորեն տարածվել էր «Երեխաներին սեքսի մասին» վերնագրով բավական թանկարժեք գրքի գովազդը, որը ոչ այլ ինչ էր, քան պեդոֆիլիայի տարածում: Բավական է մեջբերել այս խայտառակ գրքից մի հատված` նախապես ներողություն խնդրելով մեր ընթերցողներից.

Լուսինեի մազերը աշնանային տերեւի գույն ունեն:
Կարենի քիթը ցցված է վեր:
Լուսինեի աչքերը երկնագույն են:
Կարենը «շվի» ունի:
Դա ոչ թե «շվի» է կոչվում, այլ պենիս:
Իսկ ես վուլվա ունեմ,- ասաց Լուսինեն:

Եվ, իսպաներենից թարգմանված այս մտքի «գոհարները» արտատպել էր ո՛չ ավել, ո՛չ պակաս նույն «Անտարես» հրատարակչությունը, որի գլխավոր խմբագիրն էլ, իհարկե, Արքմենիկ Նիկողոսյանն է: Սակայն, «Անտարես»-ն առավել հայտնի է ոչ միայն իր մի շարք սեռաշեղված ստեղծագործությունների տպագրությամբ, այլ նաեւ մեկ այլ ուշագրավ միջադեպով: Նույն հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ժամանակին աղմկահարույց գրառում էր կատարել Արցախի մասին՝ նշելով, թե Հայաստանը մտել է այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Այս եւ այլ ձևակերպումների համար նա սուր քննադատության էր արժանացել ու պարսավանքի ենթարկվել: Ավելին՝ հայտնի խոսք էր դարձել՝ «Անտարեսը» ժպիտների փոխարեն՝ հայհոյանքներ է հավաքում»: Այսքանից հետո՝ թե ինչու Արքմենիկ Նիկողոսյանը հայտնվեց Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» շարժման բանախոսների շարքում, լիովին տրամաբանական է, մարդիկ նույն գծի մեջ են, հատկապես, որ նա Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի խմբագիրն է նաեւ, բայց գրողը տանի՝ ի՞նչ գործ ունի «Շողակաթ» հեռուստատեսությունում սույն անձը՝ լինի հաղորդում վարողի, թե հյուրի կարգավիճակում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակըՌուսաստանը պատրաստվել է զանգվածային հզոր հարվածի. ԶելենսկիՀՐԱՁԻԳՆԵՐԸ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՍՊՈՐՏԻ ԴԱՐԲՆՈՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄԱզգային հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Անահիտ Կիրակոսյանը ամուսնալուծվել էՀայաստանում կարծում են, թե Սպերցյանին պահում են գերության մեջ. ՄուսաևՎազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցինԹրամփը ձգտում է պահպանել ջերմ հարաբերություններ Պուտինի հետ. Financial TimesԱստղագուշակները խորհուրդ են տալիս 2026-ին ընկերանալ Առյուծների հետԴանիան պլանավորում է Ուկրաինայից հետ վերցնել իր տված F-16 ինքնաթիռները՝ Գրենլանդիայում տեղակայելու համարԱՄՆ-ն «սխալ է հասկացել» Գրենլանդիա ԵՄ ռազմական տեղակայումը. նրանք ժամանել են կղզին ռուսներից պաշտպանելու համար. Եվրոպացի առաջնորդներՌուսական բանակը Դնեպրոպետրովսկի մարզում ոչնչացրել է ռազմավարական երկաթուղային կամուրջը (Տեսանյութ)ՀԱՊԿ-ում խորհրդակցություն է անցկացվել․ ինչ է քննարկվելԱնշարժ գույքի շուկայում գործարքների թիվը նվազել է․Սուրեն ԹովմասյանԸստ արհեստական ինտելեկտի, հայտնիները շարունակում են իրենց մրցանակները նվիրել Թրամփին (Ֆոտո)Ռուսական՝ Խարկովի վրա վերջին հարձակումները «շատ նշանակալի էին». ՔաղաքապետԳլխի գալիքները չգիտեն, սա ոչ միայն Փաշինյանին է վերաբերում, այլ իր շրջապատին. Նահապետյան (ԱՆՈՆՍ)ՆՈՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ և ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Բ-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված