Դեռ ձգո՞ւմ եք, ծերը ծերին հասցնո՞ւմ եք․ ԶԱՐՄԱՆՔ 17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը Թաթայի համերգը հետաձգվել է Քրքրեք՝ գտեք. Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները Իմ ունեցած ձայներն էլ էս կուսակցությունը լրիվ մաշացրեց տարավ. Նախկին ԲՀԿ-ականի տրտունջը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչ է նվիրել Ստալինը 19-ամյա Ջիվան Գասպարյանին Կրեմլում․ մեծանուն երաժիշտը կդառնար 98 տարեկան Շեֆի հա-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում Սա քաղաքի հանդեպ վանդալիզմ է․ Մանուկ Սուքիասյան

Ո՞րն է եղել Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու իրական պատճառը

Քրեական

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի՝ պաշտոնից ազատման իրական պատճառների թելերը տանում են դեպի կոռուպցիոն գործընթացներ, այն էլ՝ օրենքով գողին հովանավորչության։ Մասնավորապես,  այս իշխանությունների հետ բավականին լավ հարաբերություններ ունեցող օրենքով գողերից մեկը՝ «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը, ցանկացել է ինչ-որ խնջույքի համար մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծել շուրջ 50 կգ խավիար եւ օգնության համար դիմել է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին։ Վերջինս նախ փորձել է  «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանության տարածքային ստորաբաժանման միջոցով կարգավորել հարցը, ինչը չի հաջողվել ու դիմել է  ՊԵԿ մաքսանենգության ծառայության ղեկավար Երջանիկ Հակոբյանին, որ Սողոյանի բեռն անխոչընդոտ անցնի ՀՀ։

Հետագայում այդ մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո էլ դրվել է Հովհաննիսյանին պաշտոնից ազատելու հարցը։ Այսինքն՝ տարաձայնությունը ամենևին էլ վեհ արժեքներին չի վերաբերել ու ոչ էլ Հայ Առաքելական եկեղեցուն է Հովհաննիսյանը փորձել պաշտպանել, այլ ընդամենը, Փաշինյանին շրջանցելով, փորձել է  լավություն անել իշխանությունների հետ հարաբերություններ ունեցող օրենքով գողին։

«Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է  թե՛ ՆԳՆ-ին, թե՛ ՊԵԿ-ին։ Վերջինը դեռևս որևէ կերպ չի արձագանքել հարցին, իսկ ՆԳՆ-ից նշեhլ են, որ Հովհաննիսյանի հրաժարականի վերաբերյալ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանն արդեն պարզաբանում ներկայացրել է, դրան ավելացնելու ոչինչ չունեն։

Արփինե Սարգսյանը, հիշեցնենք, Հովհաննիսյանի պաշտոնանկությունը գնահատել էր կադրային փոփոխությունների համատեքստում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ