Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Այս իշխանությունը նվեր է մեր թշնամիների համար. Զոհրապ Բեկ-Գասպարենց

Մշակութային

 «ԵԿԵՂԵՑՈՒՆ ՊԻՏԱԿԱՎՈՐԵԼՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»

Ինչո՞ւ են լռում մշակութային գործիչները, ո՞ւր ենք գնում` եկեղեցուն փնովելով, այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք անվանի դերասան ԶՈՀՐԱՊ ԲԵԿ-ԳԱՍՊԱՐԵՆՑԻ հետ:

«ԼՌԵԼԸ՝ ՎԱՏ ԲԱՆ Է, ԼՌԵԼԸ` ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ Է»

— Բոլորովին վերջերս տեղի ունեցավ Վիլյամ Սարոյանի «Բարի մարդիկ» պիեսի հիման վրա նկարահանած Ձեր ֆիլմի պրեմիերան, որը կոչվում է «Գեղեցիկ մարդիկ»: Ինչո՞վ էր պայմանավորված պիեսի ընտրությունը:

— Այո, իրականում կոչվում է «Գեղեցիկ մարդիկ», ես եմ անվանափոխել: Ժամանակին, երբ վարպետը՝ Սոս Սարգսյանը, անդրադարձավ այդ գործին, ասում էր, բարության մասին պետք է միշտ խոսել, բեմադրել, նկարել: Ինձ համար այդ աշխատանքն այնքան թանկ է, որովհետեւ ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում չարությունն ու պատերազմները շատացել են: Ի՞նչ է պատերազմը: Այդ գործի մեջ ասվում է ՝ թույլ մարդիկ են հրահրում պատերազմ: Այդ չարությունը մի օր պետք է վերանա, դե կվերանա, բայց ես, որպես մտածող մարդ, որպես արվեստագետ, փորձեցի անդրադառնալ Սարոյանին, էկրանի միջոցով բարություն փոխանցել մարդկանց: Եթե անգամ մի հոգի էլ դահլիճից հոգին տակնուվրա եղած դուրս գա, ապա ես հաջողել եմ: Սակայն բոլորը լացելով դուրս էին գալիս դահլիճից, ասելով՝ այ մարդ, թե ինչու եմ լացում, չգիտեմ:

— Վերադարձել եք: Երկա՞ր ժամանակով:

— Մի բան ասեմ՝ Հայաստանը բոլոր հայերինն է: Ես Հայաստանից երբ գնացի, սոցիալական պայմանների պատճառով չգնացի, ես գնացի ամերիկյան երազը տեսնելու, թե դա ինչ է:

— Եվ ի՞նչ է:

— Ոչ մի բան: Այդպես էլ չտեսա: Մի անգամ ասացի, ով տեսել է, թող գա, ինձ պատմի: Դե մեծացել էի Ռեյ Չարլզ, Սթիվի Ուանդեր լսելով՝ դրա համար Ամերիկան ինձ տարավ, բայց դա չի նշանակում` ես կուլ գնացի: Հայաստանը բոլոր հայերինն է՝ անգամ նրանը, ով ծնվել է Բուենոս Այրեսում: Եվ այս տարանջատումը սփյուռքի հետ, որ երբեմն ասում են՝ դե ձայնները տաք տեղից է գալիս, այդտեղ պատասխանը մեկն է, եթե ձայնները տաք տեղից դուրս գար, ընդանրապես դուրս չէր գա, Խաղաղ օվկիանոսի ափին կպառկեր, կքներ ու կասեր՝ ինչ ուզում է, թող լինի: Ես չեմ կարող առանց իմ Հայաստանի, առանց իմ Երեւանի: Նախ ուզում եմ բեմադրություն դնել, հետո կինոյի նախագծի մեջ եմ: Եվ հետո, շատ կարեւոր է, որ այսօր ստեղծագործվի, խոսվի հայի, նրա կարոտի մասին, ես դա եմ ուզում անել: Մենք այնքան հարց ունենք բարձրաձայնելու, իսկ արվեստագետի խոսքը պետք է հնչի, որովհետեւ լռելը՝ վատ բան է, լռելը` ստրկություն է:

«ՀԱՐԿԱՏՈՒԻՆ ՀԵՐՈՍ ԵՆ ԿՈՉՈՒՄ, ԱԲՍՈՒՐԴ Է»

— Իսկ ինչո՞ւ են լռում մեր արվեստագետները, անգամ այն դեպքում, երբ հերթը հասավ եկեղեցուն:

— Ես իմ էությամբ կոլեգյալ մարդ եմ, բայց… Շատ հաճախ են ասում, որ արվեստագետը չի զբաղվում քաղաքականությամբ: Ես համաձայն չեմ դրա հետ մի պարզ պատճառով՝ քաղաքականությամբ չզբաղվելն էլ է քաղաքականություն: Հիշենք «Նվագախմբի տղաներ» ֆիլմը, որտեղ ասում են՝ «մուզիկանտ չզբաղվել քաղաքականությամբ», բայց վերջում մեկ է, նվագում են այն երաժշտությունը, որն իրենց պետք էր քարոզելու համար: Իմ տեղը կարող եմ ասել, լռելը իմ բնությանը հարմար չէ եւ միշտ էլ բեմադրելու եմ այն արդիական հարցերը, որոնք այսօր հայ մարդու մասին են: Տեսեք ինչ է կատարվում՝ այսօրվա հարկատուին հերոս են կոչում: Դա ինձ համար աբսուրդ է: Հարկ վճարելը` նորմալ քաղաքացու քայլ է՝ ապրում ես երկրում եւ վճարում ես հարկերը, դա հերոսություն չէ: Սերունդը հերոսի փարոս պետք է ունենա, որ ասի՝ սա իմ հերոսն է, որ երեխան մեծանա, ցանկանա դառնալ սպարապետ եւ այլն: Իսկ արվեստի եւ մշակույթի գործիչները պարտավոր են մեր սերունդների համար հերոսներին ի հայտ բերել: Ինձ մնար, ես մեր բոլոր հայ թատրոններին կասեի, որ միայն հայ հեղինակներին պետք է բեմադրեք: Մեզ համար այսօր հայ հեղինակն է կարեւոր, մեզ այսօր ազգային մտածելակերպ է պետք: Եթե մենք փորձենք ոչ ազգային մտածել, ապա կդառնանք մի տարածք, որտեղով ով ուզի կգնա, կգա: Այդպես մենք կկործանվենք: Այսպես չպետք է շարունակվի, որովհետեւ հայի գենը պետք է արթնանա ու կարթնանա՛, այլ տարբերակ չկա:

— 7 տարի շարունակ ինչ ասես չեղավ հայի գլխին՝ Արցախի կորուստ, արժեքների խեղաթյուրում, հիմա էլ եկեղեցուն են հարվածում: Էլ ի՞նչ պիտի լինի, որ վերջապես արթնանա հայի գենը:

— Հավատքին կպնելը նույնն է, ինչ ինքնասպանություն գործես: Հայ Առաքելական եկեղեցին մենք ենք, մեր պատմությունն է, մեր կենսագրությունը: Հայ Առաքելական եկեղեցին է մեզ բերել հասցրել այստեղ՝ մեր գրերով, մեր պատմությամբ հանդերձ: Ասել եմ ու միշտ կասեմ՝ եկեղեցուն պիտակավորելն ինձ համար անբարոյականություն է: Ահնար է եկեղեցուն վերացնել: Կարող են վանքերն այրել եւ այրել են, կարող են սպասավորների բանտարկել՝ բանտարկել էլ են, բայց եկեղեցին վերացնել չեն կարող: Միշտ եմ ասել ու կրկին կասեմ՝ Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային մասշտաբով հարցեր լուծող է, եւ բոլորովին պատահական չէր, որ երբ մեր կաթողիկոսը Շվեյցարիայում էր, նոր բարձրացավ այս աղմուկը: Այս ամենից հետեւում է, որ մեր թշնամու համար հայը երկու հզոր ուժ ունի՝ մեր եկեղեցին եւ Սփյուռքը: Բոլորն էլ լավ գիտեն, թե Սփյուռքն ինչից է առաջացել՝ Ցեղասպանությունից: Այդ մարդիկ ինչպես են գնացել Բեյրութ, Փարիզ եւ այլն... Եվ հիմա այդ երկու ուժերն են, որ կարող են բարձրացնել ճշմարտությունը, որ կա իրականում: Այսօր պարզապես դիտավորյալ թուլացնում են անվտանգությունը:

Ի՞նչ է նշանակում «կրթվելը նորաձեւ է»: Ախր այդ միտքն ինքն իրենով աբսուրդ է: Սա ինձ համար հերթական մանիպուլյացիան է, որից ծիծաղս է գալիս: Տիգրան Պետրոսյանին կամ Արամ Խաչատրյանին որ ասեին՝ «կրթվելը նորաձեւ է», նա պարզապես չէր հասկանա` ինչ են ասում: Դա նույնն է, որ ասում ենք՝ հարկատուն հերոս է: Իրականում շատ լավ կլինի, երբ ամեն մարդ զբաղվի իր գործով: Այսօր, ցավոք, մեր երկրում ոչ ոք իր տեղում չէ: Մի դեպք հիշեցի՝ դեղատան աշխատողից հարցրի դեղի հակազդեցության մասին, չկարողացավ պատասխանել, նմանատիպ դեպք էլ եղավ մի աղջկա հետ, ով աշխատում էր անձնագրի կենտրոնում եւ իր մասնագիտական հարցին չէր տիրապետում: Հարցրի՝ որտե՞ղ ես ավարտել, ասաց՝ բուժքույրական: Այսինքն՝ ոչ ոք իր տեղում չէ:

«ԵԹԵ ԻՆՁ ԱՍԵԻՆ, ՈՐ ՄԵՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԹՄՐԱՆՅՈՒԹ ԿՎԱՃԱՌՎԻ, ՉԷԻ ՀԱՎԱՏԱ»

— Բայց դա էլ է գլոբալ խնդիր մեզ մոտ: Ուսանողն ավարտում է ու չի կարողանում իր մասնագիտությամբ աշխատել, ի՞նչ անի: Պետք է ապրի` թեկուզ բոլորովին այլ գործ անելով:

— Պատասխանեմ ձեր հարցին իմ բնագավառից. այսօր Թատերական ինստիտուտը ավարտում են 30, 40 կամ 50 ուսանող: Իմ ընդունվելու ժամանակ դերասանական կուրս հավաքվում էր 12-15 մարդ: 30 արտիստ Թատերական ինստիտուտն ավարտացնում է, ի՞նչ են անելու այդ էրեխեքը: Բալետի բաժնից 60 պարող է դուրս գալիս, ի՞նչ են անելու: Մի անգամ երբ այս հարցը բարձրաձայնեցի, ինձ ինստիտուտի պաշտոնյաներից ասացին, որ գոնե լավ հանդիսատես կլինեն: Ասացի՝ դե լավ, հանդիսատեսի կուրս բացեք: Ուրեմն, ծնողն այդ երեխայի համար վճարում է 4 տարի, որպեսզի դուք ասեք՝ գոնե լավ հանդիսատես կունենա՞նք: Այսինքն՝ պետք է ինստիտուտները փոխվեն: Նույն բուժքույրականն ու մնացածը պետք է հասկանան` տարին քանի մասնագետի կարիք կունենան՝ սկսած շրջաններից: Սա ամենակարեւոր հարցերից մեկն է:

Եթե ինձ ասեին, որ մեր երիտասարդությունն այդքան օնլայն կազինո կխաղա, կամ դպրոցներում թմրանյութ կվաճառվի, չէի հավատա, գուցե այլ երկրում հավատայի, բայց ոչ մեզ մոտ: Եթե մենք լինեինք մի 200 միլիոն, գուցե հասկանայի ինչ-որ բան, բայց մենք ընդամենը 3 միլիոն այստեղ ենք, մի 8 միլիոն էլ Սփյուռքում: Մենք իրավունք չունենք նման բաներով շեղվելու: Այսօր յուրաքանչյուր ծնող պետք է մտածի՝ ինչ ենք թողնում մենք, ինչ հասարակություն, ինչ հասարակարգ: Ես այն երջանիկներից եմ, ում ժառանգվել է ազգայինը, լավը: Հասկանում եմ, որ շատ բան միտումնավոր է արվում՝ հասարակությանը հուսահատեցնելը:

— Հիմա էլ բանակն են գումարով դարձնում, այսինքն՝ հարուստի երեխան գումարը վճարի, չծառայի, իսկ գումար չունեցողը՝ ծառայի:

— Սա ամենակարեւոր հարցն է՝ բանակում պետք է ծառայեն բոլորը: Ես ինքս հայկական բանակի առաջին զինվորն եմ եղել: Միայն մի դեպքում կարող են ազատվել, որ ունեն լուրջ առողջական խնդիր: Մեր այս փոքր պետության մեջ, կներեք, բայց կարող է նույնիսկ լինեն զորամասեր, որտեղ կանայք ծառայեն: Դա էլ է մեզ պետք: Բանակը մեզ պետք է պաշտպանվելու համար, դա Պաշտպանության, ոչ թե հարձակվելու նախարարություն է:

«ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՑԱՆԿԱՆԱ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎԻ»

— Եկեղեցուն էլ անվանում են «չուլան»: Ի՞նչ մնաց որ տեսնենք:

— Ես լուրջ չեմ ընդունում այդ ամենը: Չնայած` դա ասում է երկրի վարչապետը, թեկուզ ոչ իմ կողմից ընտրված: Բայց դա էլ է աբսուրդի մի մաս՝ ո՞նց կարող են ընտրել պատերազմը տանուլ տված գլխավոր հրամանատարին նորից գլխավոր հրամանատար: Երբ նայում եմ միջազգային մակարդակով, ոչ մեկ էլ լուրջ չի վերաբերվում մեզ: Բանակցողը պետք է փոխվի ու շատ արագ:

— Իսկ ո՞վ փոխի, մեջքը կոտրած ժողովո՞ւրդը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի անգամ ասաց, որ այս ընդդիմությունը իրենց համար Աստծո պարգեւ է:

— Յուրաքանչյուր նորմալ պետության ընդդիմությունը եթե ունենար նման իշխանություն, որը ամեն օր խաբում է ժողովրդին, վաղուց հեղաշրջում էր արել եւ իշխանությունը վերցրել էր: Այս 7 տարվա մեջ մեր ընդդիմությունն ի՞նչ է արձանագրել: Ասեք մի հաջողություն, որը գրանցել է ներկայիս ընդդիմությունը:

— Հիմա իմպիչմենթ են քննարկում, եւ ընդդիմության մի մասն էլ դեմ է դրան…

— Իսկ ինչո՞ւ 7 տարի առաջ կամ պատերազմից հետո չարեցին այդ անվստահության քվեն: Երբ Սովետական Միությունից անջատվում էինք, ստեղծվեց Ղարաբաղ կոմիտեն, եւ այդտեղ հավաքված էին տասնյակ մարդիկ, եւ չկար բուն առաջնորդ: Հետո նոր Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց որպես առաջնորդ: Երեւի հիմա պետք է նմանատիպ մի կոմիտե, որտեղ բանիմաց, պրոֆեսիոնալ մարդիկ կհավաքվեն, եւ ժողովուրդը կգնա նրանց հետեւից: Եկեք նայենք` ինչ է արել այս ղեկավարը 8 տարի կառավարելու ժամանակ, եւ մտածենք, ինչեր ենք ունեցել եւ ինչեր չունենք: Սա է պետք հասկանալ, եւ պարտավոր ենք մի բան մտածել, որ սա ձեռնտու է մեր թշնամիներին: Թուրքիան եւ Ադրբեջանը երբեք չեն ցանկանա, որ այս իշխանությունը փոխվի: Ցավոք, նրանք ամեն բան կանեն, իրենց բոլոր ռեսուրսները կխառնեն, որ սա մնա:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված