Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԸ ԿՓՈՐՁԻ՞ ԻՐԱՆԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐԵՆՈՎ ԱՆԵԼ

Վերլուծություն

Այն, որ Ի­րա­նի շուրջ զար­գա­ցող ի­րա­վի­ճա­կը նաեւ Հա­յաս­տա­նի հա­մար է վա­տա­գույն սցե­նար­նե­րից, ինչ­պես ա­սում են, ան­զեն աչ­քով էլ է տե­սա­նե­լի: Ի­մաստն այն է, որ քա­նի դեռ Ռու­սաս­տա­նը զբաղ­ված է ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, Ի­րա­նը շատ դեպ­քե­րում դար­ձել էր այս ուղ­ղութ­յամբ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մին զսպող գոր­ծոն: Արդ­յուն­քում, օ­րա­կարգ է գա­լիս մեկ էա­կան հարց՝ ի՞նչ դի­քե­րով Ի­րա­նը կկա­րո­ղա­նա դուրս գալ այս պա­տե­րազ­մից: Ե­թե որ­պես պարտ­վող կողմ, նրա տա­րա­ծաշր­ջա­նա­յին դիր­քերն էա­պես կթու­լա­նան: Կամ հա­կա­ռա­կը՝ հաղ­թա­նա­կի եւ նույ­նիսկ՝ ոչ-ո­քիի դեպ­քում Ի­րա­նի դիր­քե­րը էա­պես կամ­րա­նան:

ՄԻԱՅՆ ՀՐԹԻՌՆԵՐՈՎ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Այս պա­հին ի­րա­նա-իս­րա­յել­յան պա­տե­րազ­մում դժվար է հաղ­թո­ղին կամ պարտ­վո­ղին ո­րո­շել: Մեծ հե­ռա­վո­րութ­յուն­նե­րից ի­րար են հար­վա­ծում, ինչ-ինչ օբ­յեկտ­ներ խո­ցում: Դա, ի­հար­կե, եր­կու կող­մի հա­մար էլ կո­րուստ է նշա­նա­կում, բայց ոչ ճա­կա­տագ­րա­կան: Իս­րա­յե­լը խո­ցել է ի­րա­նա­կան ո­րոշ մի­ջու­կա­յին օբ­յեկտ­ներ, բայց հարց է, թե ինչ ռեալ վնաս է հասց­րել, կամ թե ի­րա­նա­կան ընդ­հա­նուր պո­տենց­իա­լի որ մասն է ոչնչացված: Նաեւ սպա­նել է մի շարք բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­նե­րի եւ գիտ­նա­կան­նե­րի: Սա­կայն Ի­րա­նում կան ոչ պա­կաս կոմ­պե­տենտ բա­զում այլ զին­վո­րա­կան­ներ ու գիտ­նա­կան­ներ. այս կո­րուստ­նե­րը եւս կրի­տի­կա­կան չեն: Բա­նա­կը տե­ղում է, անվ­տան­գութ­յան մար­մին­նե­րը եւս գոր­ծում են՝ աս­տի­ճա­նա­բար չե­զո­քաց­նե­լով Ի­րա­նի տա­րած­քում տե­ղա­կայ­ված իս­րա­յել­յան դի­վեր­սանտ­նե­րին, ո­րոնք սկզբնա­կան պա­հին մեծ վնաս հասց­րին: Նույ­նը կա­րե­լի է ա­սել Իս­րա­յե­լի մա­սին. ստա­ցան միան­գա­մայն զգա­յուն հար­ված­ներ, բայց դրանք եւս կրի­տի­կա­կան նշա­նա­կութ­յան չեն: Իս­րա­յե­լում խո­սում են, թե ի­րա­նա­կան հրթիռ­ներն այ­սօր-վա­ղը կսպառ­վեն: Բայց ռեալ գնա­հա­տել, թե Ի­րանն ինչ կար­գի պա­շար­ներ ու­նի, կամ այս ըն­թաց­քում դրսից ինչ հա­մալ­րում­ներ են գա­լիս (խո­սակ­ցութ­յուն­ներ ե­ղան չի­նա­կան ինք­նա­թիռ­նե­րի ժա­ման­ման մա­սին), շատ դժվար է:

Այս տեմ­պե­րով հե­տա­գա հար­ված­նե­րի փո­խա­նա­կու­մը եւս հա­զիվ թե շատ բան փո­խի: Իս­րա­յե­լը սպառ­նում է հար­վա­ծել ի­րա­նա­կան նավ­թարդ­յու­նա­բե­րութ­յա­նը: Ի­րանն էլ սպառ­նում է հար­վա­ծել իս­րա­յել­յան մի­ջու­կա­յին օբ­յեկտ­նե­րին եւ փա­կել Պար­զից ծո­ցից ել­քը, որ­տե­ղով անց­նում է հա­մաշ­խար­հա­յին նավ­թի մոտ 30 տո­կո­սը: Այ­սինքն, քա­նի դեռ չկա ցա­մա­քա­յին բա­խում եր­կու կող­մե­րի բա­նակնե­րի մի­ջեւ, պա­տե­րազ­մի ել­քը մնում է առն­վազն մշու­շոտ: Սա ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, քա­նի դեռ բա­խում­ներն այս նախ­նա­կան օ­րե­րի դի­նա­մի­կա­յի մեջ են: Բայց այս ի­րա­վի­ճա­կը կա­րող է շատ ա­րագ փոխ­վել: Նախ, կա հա­կա­մար­տութ­յան մեջ ԱՄՆ-ի ներգ­րավ­ման վտան­գը: Եվ հաշ­վի առ­նե­լով, որ ԱՄՆ-ն սկ­սել է ա­րա­գո­րեն լից­քա­վո­րող ինք­նա­թիռ­ներ եւ տար­բեր այլ ու­ժեր տե­ղա­կա­յել մեր­ձա­կա գո­տի­նե­րում, այդ վտան­գը բա­վա­կա­նին ռեալ տեսք ու­նի:

ԿՓՈՐՁԵ՞Ն ԻՐԱՆԸ ՄԱՍՆԱՏԵԼ

­Բայց միա­ժա­մա­նակ կան գոր­ծոն­ներ, ո­րոնք ոչ պա­կաս կամ մի­գու­ցե, շատ ա­վե­լի վտան­գա­վոր կա­րող են դառ­նալ, քան պար­զա­պես օ­դա­յին հար­ված­նե­րի փո­խա­նա­կում­ներն են: Դ­րան­ցից մե­կի մա­սին քա­նիցս պարզ ար­տա­հայտ­վեց Նե­թան­յա­հուն. հաղ­թա­նա­կի կա­րող են հաս­նել ոչ թե ռազ­մա­կան հար­ված­նե­րի, այլ դրանց հաշ­վին Ի­րա­նում ներ­քին ան­կա­յու­նութ­յուն հրահ­րե­լու եւ «ռե­ժի­մի փո­փո­խութ­յան» հաս­նե­լու միջոցով: Թե­րեւս, դա նաեւ մեզ հա­մար կա­րող է ա­մե­նավ­տան­գա­վոր տար­բե­րակ­նե­րից մե­կը դառ­նալ:

Այն, որ Իս­րա­յելն ակ­տի­վո­րեն հար­վա­ծում է Թավ­րի­զին, այն է՝ այս­պես կոչ­ված՝ ի­րա­նա­կան կամ Ա­րե­ւել­յան Ադր­բե­ջա­նին, դժվար է պա­տա­հա­կա­նութ­յուն հա­մա­րել: Ա­ռա­վել եւս, երբ հաշ­վի ենք առ­նում այն հա­մառ խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ Ի­րա­նին հար­վա­ծած ա­նօ­դա­չու­նե­րի մի մա­սը թռել են Նա­խի­ջե­ւա­նից:

Այն, որ Ի­րա­նի հա­մար ադր­բե­ջա­նաբ­նակ գո­տին մնում է ա­մե­նա­խո­ցե­լի ուղ­ղութ­յուն­նե­րից մե­կը, հայտ­նի պատ­մութ­յուն է: Ու ներ­կա պա­հին թե այն­տեղ ինչ ի­րա­կան տրա­մադ­րութ­յուն­ներ են գոր­ծում, դժվար է ա­սել: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ, ինչ­պես հու­շեց Ի­րա­նի ներ­սում ամ­բող­ջա­կան ա­նօ­դա­չու­նե­րի բա­զա­ներ ստե­ծե­լու պատ­մութ­յու­նը, իս­րա­յել­յան հե­տա­խու­զութ­յու­նը կա­րո­ղա­ցել են բա­վա­կա­նին ա­զատ աշ­խա­տել, եւ դա, ի­հար­կե, ի­րա­նա­կան հա­կա­հե­տա­խու­զութ­յան մա­սին լավ ակ­նարկ չէ: Ու այդ դեպ­քում, թե ինչ է­ֆեկ­տի­վութ­յամբ են աշ­խա­տել նաեւ ի­րա­նական Ադր­բեջա­նում, այն է՝ այն­տեղ ինչ ի­րա­կան տրա­մադ­րութ­յուն­ներ են, ինչ հե­տա­խու­զա­կան ցան­ցերի կենտ­րո­նա­ցում­ներ կան, մնում է միայն են­թադ­րել: Ա­ռա­վել եւս, որ կա նաեւ Ադր­բե­ջա­նի գոր­ծո­նը. Ա­լիե­ւը եւս քա­նիցս բա­ցա­հայտ հա­վակ­նութ­յուն­ներ է ներ­կա­յաց­րել ի­րա­նա­կան այդ տա­րածք­նե­րի նկատ­մամբ, եւ, հաս­կա­նա­լի է, ոչ ա­ռանց Էր­դո­ղա­նի հա­մա­ձայ­նութ­յան:

­Թավ­րի­զի ուղ­ղութ­յամբ Իս­րա­յե­լի կենտ­րո­նա­ցու­մը, ինչ խոսք, ակ­նարկ­նե­րից մեկն է, որ կա­րող է ադր­բե­ջա­նա­կան տի­րույ­թը դի­տարկ­վել Ի­րա­նի գոր­ծող վար­չա­կար­գի դեմ ան­ջա­տո­ղա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րը զար­գաց­նե­լու ա­մե­նա­հար­մար գո­տի­նե­րից մե­կը: Ընդ ո­րում, ե­թե Թել Ա­վիվն ի­րոք ու­նի նման ծրագ­րեր, ա­պա կա­րե­լի է չկաս­կա­ծել, որ թուրք-ա­զե­րիա­կան տան­դեմն ա­մեն ինչ կա­նի պատ­մա­կան նման բա­ցա­ռիկ շան­սը ձեռ­քից բաց չթող­նե­լու հա­մար:

Ա­մեն դեպ­քում, նման հե­ռան­կա­րը չա­փա­զանց լուրջ վտանգ կդառ­նար ոչ թե Ի­րա­նի կամ Հա­յաս­տա­նի հա­մար, այլ նա­ւե՝ ողջ կով­կաս­յան գո­տու, նաեւ՝ Ռու­սաս­տա­նի հա­մար: Ա­րե­ւել­յան Ադր­բե­ջա­նով ցա­մա­քա­յին կա­պի ստեղ­ծու­մը նախ՝ թյուր­քա­կան «պար­կի» մեջ է թող­նե­լու ողջ հա­րավ­կով­կաս­յան գո­տին: Հա­ջոր­դը` դա դառ­նում է այն թյուր­քա­կան մի­ջանց­ք, ո­րը կա­րող է փո­խել ռու­սա­կան ողջ հա­րա­վա­յին ռազ­մա­վա­րութ­յան ու­ղին: Ա­սենք. սա նաեւ Չի­նաս­տա­նի հա­մար է լրջա­գույն խնդիր, ե­թե այդ կերպ թյուր­քա­կան չընդ­հատ­վող մի­ջանց­քը հաս­նի մին­չեւ Ա­րեւմտ­յան Չի­նաս­տան՝ թյուր­քա­կան ծագ­մամբ ույ­ղու­րաբ­նակ գո­տի: Ա­վե­լին, Չի­նաս­տա­նին նման հար­ված հասց­նե­լու հա­մար կա­րող է նաեւ Վա­շինգ­տո­նը հե­տաքրքր­ված լի­նել նման նա­խագ­ծով, ա­ռա­վել եւս, ե­թե այս պա­հին դրա բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րութ­յու­նը կա:

Չ­նա­յած, մեկ դե­տալ եւս կա, ո­րը կա­րող է Էր­դո­ղան-Ա­լիե­ւին տխրեց­նել: Հայտ­նի դար­ձավ, որ Բ­րի­տա­նիա­յում MI6-ի նոր տնօ­րեին է նշա­նակ­վել՝ ա­ռա­ջին կին ղե­կա­վա­րը բրի­տա­նա­կան ար­տա­քին հե­տա­խու­զութ­յան պատ­մութ­յան մեջ՝ Բ­լեյզ Մետր­ևե­լին: Թե նա ինչ կար­գի գոր­ծու­նեութ­յուն կծա­վա­լի, այդ մա­սին չէ խոս­քը, դա ժա­մա­նա­կը ցույց կտա: Էր­դո­ղա­նի հա­մար տխրեց­նեղ պահն այն է, որ հե­ռա­նում է իր մեր­ձա­վո­րը՝ Ռի­չարդ Մու­րը, ո­րի ծրագ­րե­րից էր թյուր­քա­կան աշ­խար­հը (այդ թվում՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քով») կա­պե­լու գա­ղա­փա­րը: Իսկ ա­ռանց Մու­րի ա­ջակ­ցութ­յան, ԱՄՆ-ն կ­ցան­կա­նա՞ Ի­րա­նով «մի­ջանց­քի» վե­րահս­կո­ղութ­յուն տակ Էր­դո­ղան-Ա­լիե­ւին՝ նրանց սար­քե­լով պո­տենց­իալ ծանր մրցա­կից…

ԻՐԱՆՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՊԱՐՏՎԱԾ ՉԷ

­Սա­կայն Ա­րե­ւել­յան Ադր­բե­ջանն Ի­րա­նից պո­կե­լու հար­ցում նաեւ խնդիր­նե­րի պա­կաս չկա: Նախ, Ի­րա­նում եւս, թե­րեւս հաս­կա­նում են, թե ինչ մասշ­տաբ­նե­րի աշ­խա­տանք է ծա­վա­լել իս­րա­յել­յան հե­տա­խու­զութ­յու­նը: Ա­մեն դեպ­քում, ար­դեն կա հա­կա­հե­տա­խու­զա­կան բնույ­թի բա­վա­կա­նին ակ­տիվ աշ­խա­տանք, ինչն ար­տա­հայտ­վում է լրտե­սա­կան բջիջ­նե­րի եւ ա­վե­լի խո­շոր օ­ղակ­նե­րի, ա­նօ­դա­չու­ներ բարձ­ված բեռ­նա­տար­նե­րի եւ ա­նօ­դա­չու­նե­րի ար­տադ­րութ­յուն­նե­րի հայտ­նա­բեր­ման քա­նա­կա­կան ա­ճի տես­քով: Իսկ երկ­րում ան­ջա­տո­ղա­կան տրա­մադ­րութ­յու­նները բա­ցա­ռե­լու խնդիրն այս պա­հին նաեւ ի­րա­նա­կան բա­նա­կի եւ Հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի գոր­ծա­ռույթ­նե­րից են դառ­նում: Ու հաշ­վի առ­նե­լով, որ ցա­մա­քա­յին ու­ժե­րը դեռ պա­տե­րազ­մի մեջ ներգ­րավ­ված չեն, ինչ-որ ար­տա­ռոց կո­րուստ­ներ չու­նեն, գտնվում են մար­տա­կան վի­ճա­կում, նաեւ ան­ջա­տո­ղա­կան խմբե­րի դեմ պայ­քա­րե­լու հար­ցում պետք է, որ ա­ռանձ­նա­կի խնդիր­ներ չու­նե­նան:

­Բայց ա­մե­նա­կա­րե­ւո­րը. կրկնենք, այն­պես չէ, որ Ի­րանն այս պա­հին պարտ­վո­ղի դե­րում է, այ­սինքն, ե­կել է «սպան­ված ար­ջի մոր­թին բաժա­նե­լու» պա­հը: Ա­վե­լին, ե­րեկ Ի­րա­նի խորհր­դա­րա­նը քվեար­կեց Մի­ջու­կա­յին զեն­քի չտա­րած­ման մա­սին հա­մա­ձայ­նագ­րից դուրս գա­լու օգ­տին: Սա նշա­նա­կում է, որ ցան­կա­ցած պա­հի Ի­րա­նը կա­րող է մի­ջու­կա­յին զեն­քի փոր­ձար­կում աց­կաց­նել՝ մտնե­լով մի­ջու­կա­յին պե­տութ­յուն­նե­րի շարք: Իսկ դա էա­պես փո­խում է ու­ժա­յին բա­լան­սը: Ա­սենք, միայն խորհր­դա­րա­նի այդ ո­րո­շումն ար­դեն իսկ պետք է, որ ա­հա­զանգ լի­նի Իս­րա­յե­լի հա­մար. իսկ ո՞վ ա­սաց, որ Ի­րանն այս պա­հին չու­նի սե­փա­կան մի­ջու­կա­յին զեն­քը, կամ Ի­րա­նի տա­րած­քում չկա մի­ջու­կա­յին զենք: Եվ այն դեպ­քում, երբ իս­րա­յել­յան ՀՕՊ-ը, այդ թվում՝ այդ­քան փա­ռա­բան­ված «եր­կա­թե գմբե­թը» լուրջ խնդիր­ներ ու­նի ի­րա­նա­կան հրթիռ­նե­րի դեմ, իսկ հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րի դեմ բա­ռա­ցիո­րեն ան­զոր է, ա­պա Ի­րա­նը մի­ջու­կա­յին լիցք Իս­րա­յել հասց­նե­լու հար­ցում հաս­տատ մտա­ծե­լու հար­ցեր չի ու­նե­նա: Ընդ ո­րում, չմո­ռա­նանք, որ Իս­րա­յե­լը փոքր եր­կիր է, ան­գամ սահ­մա­նա­փակ հզո­րութ­յան մեկ-եր­կու հար­վա­ծը կա­րող է ո­րո­շիչ դառ­նալ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված