Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

ԻՐԱՆՈՒՄ ԲԼԻՑ ԿՐԻԳԸ ՉՍՏԱՑՎԵՑ, ՀԵՏՈ՞…

Վերլուծություն

Ի­հար­կե, երբ խո­սում ենք Ի­րան-Իս­րա­յել բա­խում­նե­րի մա­սին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=315834&l=am), ա­պա այս հար­ցում, բա­ցի ա­ռա­ջին պլա­նի եր­կու դե­րա­կա­տար­նե­րից, ա­ռաջ­նա­յին են նաեւ ար­տա­քին ա­ռանց­քա­յին ու­ժե­րի շա­հերն ու հա­կա­շա­հե­րը: Այ­սինքն, որ խա­ղը պտտվում-պտտվում, եւ վե­րա­դառ­նում է ԱՄՆ-ՌԴ-­Չի­նաս­տան տի­րույթ, թե­րեւս հաս­կա­նա­լը դժվար չէ: Ու­րեմն, խո­շոր խա­ղա­ցող­նե­րից ով եւ ինչ է ու­զում այս պատ­մութ­յու­նից:

­Միաց­յալ Նա­հանգ­նե­րը շա­րու­նա­կում է ամ­րապն­դել իր ռազ­մա­կան ներ­կա­յութ­յու­նը՝ ա­վե­լի ու ա­վե­լի ներգ­րավ­վե­լով հա­կա­մար­տութ­յու­նում: Թ­րամ­փը խոս­տո­վա­նեց, որ Վա­շինգ­տո­նը կա­ջակ­ցի Թել Ա­վի­վին, տե­սա­նե­լի են դրա միան­գա­մայն կոնկ­րետ դե­տալ­ներ: Բայց մին­չեւ ո՞ր աս­տի­ճան:

Երբ խոս­վում է Ի­րա­նի քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի փո­փո­խութ­յան սցե­նա­րի մա­սին, ա­պա դա նաեւ նշա­նա­կում է, որ Վա­շինգ­տո­նի հիմ­նա­կան ծրագ­րե­րում են Թեհ­րա­նին Մոսկ­վա­յի և Պե­կի­նի հետ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յու­նից պո­կե­լը: Միայն թե, նման փո­փո­խութ­յու­նը կպա­հան­ջի զգա­լի ջան­քեր և ժա­մա­նակ, եւ այդ ըն­թաց­քում Պե­կինն ու Մոսկ­վան հա­զիվ թե ան­տար­բեր դի­տոր­դի դե­րում մնան: Նախ, Պե­կի­նը հսկա­յա­կան ներդ­րում­ներ ու­նի Ի­րա­նում, նաեւ` այդ երկ­րի հետ կապ­ված գլո­բալ ծրագ­րեր: Ի­րա­նը չի­նա­կան է­ներ­գա­կիր­նե­րի հիմ­նա­կան մա­տա­կա­րար­նե­րից է եւ այլն: Մոսկ­վան, բա­ցի Ի­րա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հայտ­նի պայ­մա­նագ­րից, նաեւ փայ­փա­յում է Հ­յու­սիս-­Հա­րավ ռազ­մա­վա­րութ­յան հաշ­վի գլո­բալ հա­րավ դուրս գա­լու գա­ղա­փա­րը: Հետ­ևա­բար, Պե­կի­նը, ակն­հայ­տո­րեն, ան­գործ չի նստի և կա­ջակ­ցի իր դաշ­նակ­ցին:

Այս ա­մե­նը հա­կա­մար­տութ­յա­նը հա­ղոր­դում է ձգձգվող բնույ­թի տպա­վո­րութ­յուն, ա­մեն դեպ­քում, դրա բո­լոր նշան­նե­րը կան, այդ թվում՝ խո­շոր հա­մաշ­խար­հա­յին խա­ղա­ցող­նե­րի շա­հե­րի բախ­ման պատ­ճա­ռով: Բայց այս­տեղ ի հայտ է գա­լիս միան­գա­մայն այլ խնդիր: Բո­լոր հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գի­տա­կան հաշ­վարկ­նե­րը ցույց են տա­լիս, որ ԱՄՆ-Իս­րա­յե­լի հա­մար շատ կա­րե­ւոր էր հաղ­թա­նա­կի բլիցկ­րի­գա­յին տար­բե­րա­կը: Եր­կա­րա­ժամ­կետ հա­կա­մար­տութ­յու­նը, ա­վե­լի կոնկ­րոտ, ե­թե այն ան­գամ եր­կու շա­բա­թից ա­վել տե­ւի, ըստ այդ հաշ­վարկ­նե­րի, արդեն իսկ կսկսի լուրջ հար­ված­ներ հասց­նել հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յա­նը: Մեկ ա­միս շա­րու­նակ­վե­լու դեպ­քում գլո­բալ ճգնա­ժա­մը դառ­նում է ան­խու­սա­փե­լի: Եվ ե­թե դրան էլ գու­մար­վի նավ­թի հա­մաշ­խար­հա­յին գնե­րի ան­կան­խա­տե­սե­լի ա­ճը, ի­րո­ղութ­յուն­նե­րը կա­րող են միան­գա­մայն կա­տաստ­րո­ֆիկ ըն­թացք ստա­նալ հատ­կա­պես ա­րեւմտ­յան տնտե­սութ­յուն­նե­րի հա­մար: ԱՄՆ-ում ա­ռանց դրա էլ, բյու­ջե­տա­յին ծան­րա­գույն դե­ֆի­ցիտ է, ո­րը հա­սել է պե­տա­կան պարտ­քի դե­ֆոլ­տի շե­մին (դեռ մի կողմ թող­նենք ներ­քին բուն­տե­րը): Եվ­րո­պա­յում տնտե­սա­կան ռե­ցե­սիա­յի փուլ է` է­լի հա­մեմ­ված բյու­ջե­տա­յին ծանր դե­ֆի­ցի­տով: Ռու­սաս­տա­նի հա­մար ա­ռանձ­նա­կի խնդիր­ներ չկան. ռու­սա­կան տնտե­սութ­յունն ար­դեն հար­մար­վել է ներ­կա ծանր ի­րո­ղութ­յու­ններին, իսկ նավ­թի թան­կա­ցու­մը Մոսկ­վա­յին միան կու­րա­խաց­նի: Իսկ ա­հա չի­նա­ցի­նե­րը սո­վոր են ան­գամ ա­մե­նա­բարդ ի­րա­վի­ճակ­նե­րից շա­հույթ ստա­նալ:

Մ­յուս կող­մից, Ա­րեւ­մուտ­քը կա­րո՞ղ է ուկ­րաի­նա­կա­նին զու­գա­հեռ, նաեւ ի­րա­նա­կան ձգձգված հա­կա­մար­տութ­յու­նը «շա­լա­կել»: ԱՄՆ-ն­ ար­դեն ան­գամ պաշ­տո­նա­պես է հայտ­նել, որ Ուկ­րաի­նա­յի հա­մար նա­խա­տես­ված մաս­նա­վո­րա­պես ՀՕՊ սպա­ռա­զի­նութ­յունն ու­ղար­կում է Իս­րա­յել: Այն է՝ բա­ցա­հայտ ​​լքում է ուկ­րաի­նա­կան խա­ղը, ինչ­պես որ, օ­րի­նակ, ներ­կա­յաց­րեց The Telegraph-ը։ Սա ա­ռա­ջին հեր­թին Եվ­րո­պա­յի հա­մար է խնդիր. ե­թե ցան­կա­նում են պա­հել ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նը, ա­պա ան­գամ ներ­կա ի­րա­վի­ճա­կում պո­տենց­իա­լը բա­վա­րար չէ, էլ ուր մնաց, ուկ­րաի­նա­կա­նից զատ նաեւ ի­րա­նա­կան ճգնա­ժա­մի ա­ռա­ջին պլա­նում հայտն­վե­լը: Կամ հա­կա­ռա­կը. ե­թե ու­զում են Իս­րա­յե­լին օգ­նել, ստիպ­ված են Ուկ­րաի­նա­յից հրա­ժար­վել: Իսկ այդ դեպ­քում Մոսկ­վան չի՞ կա­րո­ղա­նա շատ ա­րագ լու­ծել եւ ա­զատ­վել ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նից, ո­րի դե­պքում ա­ռաջ­նա­յին տե­ղում կհայտն­վի ի­րա­նա­կա­նը:

­Կարճ ա­սած, որ­քան էլ Ա­րեւ­մուտ­քի դիր­քերն այս պա­հին անմ­ռայլ տեսք ու­նեն, մեկ է, Ի­րա­նում ձգվող հա­կա­մար­տութ­յան դեպ­քում լուրջ հե­տեւ­նանք­նե­րը պար­զա­պես ե­րաշ­խա­վոր­ված են: Ա­հա այս ֆո­նին, թեեւ ԱՄՆ-ն դեռ փոր­ձում է պար­բե­րա­բար «ա­տամ ցույց տալ», բայց այն, որ վեր­ջին մեկ-եր­կու օ­րե­րին Թ­րամ­փը քա­նիցս խո­սեց ի­րա­նա-իս­րա­յել­յան զի­նա­դա­դա­րի եւ «հա­ջող գոր­ծար­քի» մա­սին, այն էլ՝ Մոսկ­վա­յի ներգ­րավ­մամբ, կա­րե­լի է հաս­կա­նալ: Ա­վե­լին, որ «ներ­կա­յումս մշակ­վում է լավ գոր­ծար­քի»: Ու գու­մա­րած այն, որ կա­յա­ցավ նաեւ Պու­տին-Թ­րամփ հե­ռա­խո­սազ­րույ­ցը, կա­րե­լի է են­թադր­փել, որ կու­լի­սա­յին միան­գա­մայն ակ­տիվ բա­նակ­ցութ­յու­ննե­րը շա­րու­նակ­վում են:

­Խո­շոր հաշ­վով, թե այդ «գոր­ծար­քում» ով եւ ինչ կզի­ջի կամ կստա­նա, հար­ցի տեխ­նի­կա­կան կողմն է: Սա­կայն նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը Ի­րա­նին հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս՝ առն­վազն ոչ-ո­քիով դուրս գալ մի հա­կա­մար­տութ­յու­նից, որ­տեղ նա ու­ղիղ բախ­ման մեջ է հա­մաշ­խար­հա­յին ա­ռա­ջա­տար ու­ժե­րի հետ: Իսկ դա ար­դեն իսկ էա­կա­նո­րեն կբարձ­րաց­նի Թեհ­րա­նի քա­ղա­քա­կան կշի­ռը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված