Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

Փաշինյանի վախերն ունեն անուն՝ Սամվել Կարապետյան

Վերլուծություն

Մինչ մեր տարածաշրջանի գլխավերեւում բալիստիկ հրթիռներ են սուրում՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ֆեյսբուքյան գրառումներով «հրթիռակոծել» Հայ Առաքելական եկեղեցու եւ բոլոր նրանց դեմ, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն հոգեւոր դասի:

Հայկական ներքաղաքական դաշտում իրավիճակը ոչ թե թեւակոխել է հերթական լարվածության շրջան, այլ՝ պահը պարզապես պայթյունավտանգ է: Հանրային վստահությունը լիովին փոշիացրած Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անցել է «նյարդային գրոհի»: Այս անգամ թիրախում ազգային ճանաչում ունեցող գործարար, բարերար եւ հայ եկեղեցու մեծագույն հովանավորներից Սամվել Կարապետյանն է: Վերջինիս՝ մի քանի նախադասությամբ արտահայտված աջակցությունն առ Հայ Առաքելական Եկեղեցի եւ այն իր ձեւով պաշտպանելու խոստումը բորբոքել է ՔՊ վարչակազմի նյարդերը՝ բացահայտելով հենց այն խոցելի կետը, որն այս օրերին փորձում է թաքցնել իշխանական պրոպագանդան՝ Նիկոլ Փաշինյանի վախերը։

Նիկոլ Փաշինյանը, չսահմանափակվելով քաղաքական հակահարվածի ավանդական գործիքակազմով, դիմեց իր սիրած զենքին՝ հրապարակային սոցիալական ցասման մոբիլիզացիային՝ ֆեյսբուքյան գրառումներով, որոնցում գործարարին եւ հոգեւորականներին պիտակավորեց բացառապես «պոռնկաբարո» եզրույթով՝ մոռանալով ոչ միայն պետական պաշտոնի արժանապատվությունը, այլ նաեւ սեփական խոսքի կշիռն՝ իբրեւ «ժողովրդավարության դրոշակակիր»:

Սակայն այս տոնի սրման գլխավոր պատճառը իրականում քաղաքական խորքային վախն է։ Հասարակությունը, հատկապես սփյուռքի ազդեցիկ շերտերն ու հայրենասիրական շրջանակները սկսել են համախմբվել ոչ միայն ընդդեմ Փաշինյանի, այլ՝ հստակ օրակարգի շուրջ՝ պետական ինքնության, եկեղեցու, ազգային արժեքների պաշտպանության։ Եվ հենց այստեղ է, որ Սամվել Կարապետյանը հայտնվում է որպես միավորող առանցք՝ կոնսոլիդացնող դերակատար, որին կարելի է վստահել ազգային հարցերում խոսք ասել։

ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԻՐԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ, ՈՐԻ ԿՈՐԻԶԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՀԵՆՑ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

«Տաշիր Գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումը սեփական ժողովրդի դեմ հարձակում է, փաստեց՝ խոշոր կապիտալը լռելու իրավունք չունի, երբ վտանգված է ազգային ինքնությունը։ Այս հայտարարությունը, որ արվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ըստ էության, արձանագրում էր նաեւ՝ եկեղեցին կորցնում է պետական պաշտպանությունը, սակայն ձեռք է բերում ազգային բուրգի մյուս հենասյուները՝ ժողովուրդը եւ ազգային կապիտալը։

Ահա հենց այդ պահին էլ ստացվեց վերեւից հրահանգը՝ քաղաքական հաշվեհարդարի։ Նույն օրը՝ իրավապահները ներխուժեցին Կարապետյանի տուն, եղան ձերբակալման փորձեր, խուզարկություններ, իսկ Փաշինյանն ինքը՝ հրապարակավ անցավ լկտի վիրավորանքների՝ աննախադեպ բառապաշարով։

Նիկոլ Փաշինյանի վիրավորական գրառումները՝ ուղղված Սամվել Կարապետյանին, ոչ այնքան ուժի ցուցադրություն են, որքան քաղաքական խուճապի արտահայտություն։ Տեքստերը՝ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի» ոճով, բացահայտում են անհամարժեք վախեր՝ այն հնարավորությունից, որ Հայաստանում ձեւավորվում է իրական ազգային ճակատ, որի կորիզը կարող է լինել հենց Կարապետյանի՝ եկեղեցու եւ ազգային ինքնության պաշտպանության հենքով ձեւավորվող համախմբման շրջանակը։ 

Այս վախը խորանում է նաեւ Փաշինյանի առաջիկա այցով Թուրքիա՝ մի քայլ, որը անգամ իշխանական շրջանակներում ընկալվում է որպես կասկածելի եւ խիստ հակասական՝ հատկապես այս թեժ ֆոնին։ Որքա՞ն հեռու է պատրաստ գնալ Փաշինյանը՝ սեփական վախերը լռեցնելու համար։ Արդյոք սա վերջին պոռթկումն է մինչեւ քաղաքական աշնան սկիզբ։

ԵԿԵՂԵՑԻՆ, ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԻ ՃԱԿԱՏՈՒՄ

Մայր Աթոռի պաշտոնական արձագանքը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հստակ ուղղված ուղերձները, Հանրապետական կուսակցության եւ իրավապաշտպանների հայտարարությունները վկայում են՝ իշխանական համակարգը այս անգամ տրորել է մի կարմիր գիծ, որը պատմականորեն եղել է ազգային դիմադրության կենտրոն։ 

Սամվել Կարապետյանի ձերբակալման փորձն անմիջապես ընկալվեց որպես քաղաքական հետապնդման դասական օրինակ՝ չկար որեւէ իրական հիմք կամ ընթացք, այլ միայն՝ միտումնավոր ահաբեկում։ Բայց ահաբեկումը չաշխատեց։ Ընդհակառակը՝ Կարապետյանների տան բակում հավաքվածների եւ հրապարակային կոշտ արձագանքները, դարձան ոչ միայն ընդդիմադիր, այլ համահայկական նոր պայքարի ալիքի մեկնարկ։

Ակնհայտ է, որ Կարապետյանի հարցը զուտ անձի դեմ հարձակում չէ, հատկապես, հաշվի առնելով, որ սա հանգեցնելու է Ռուսաստանի Դաշնության հետ լուրջ խնդիրների։ Սրանով Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղում բոլոր նրանց, ովքեր կարող են համարձակվել դուրս գալ իր ապազգային օրակարգի դեմ։ Բայց սա այն դեպքն է, երբ հակառակ արդյունքն է ստացվում։ Սոցիալական ցանցերում արձագանքները, վերլուծական շրջանակների գնահատականները, եւ սփյուռքում արթնացող ցասումը հուշում են՝ Սամվել Կարապետյանի դեմ այս գրոհը բումերանգ է լինելու։

Մի շարք ընդդիմադիր շրջանակներ արդեն սկսել են քննարկել այս գործը որպես հնարավոր քաղաքական կոնսոլիդացիայի հենք եւ վերջապես կյանքի կոչելու առնվազն իմպիչմենտի ճանապարհով իշխանափոխության հասնելու տարբերակը: Սա թերեւս շարունակում է մնալ ամենահավանական սցենարը, այլապես մնում է Սամվել Կարապետյանի ասած՝ այլ ձեւը, որը կարող է լինել, օրինակ, նիկոլավարի, ինչպես եղավ 2018-ին:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԾ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՓԼՈՒԶՎՈՒՄ Է ՀԵՆՑ ԻՐ ԳԼԽԻՆ

Մի կողմում՝ ներքին ճնշումը՝ եկեղեցու դեմ արշավի ու ազգային ինքնության վարկաբեկման պատճառով, մյուս կողմում՝ արտաքին օրակարգը՝ իր ռիսկերով, հատկապես Թուրքիա սպասվող այցը, Նիկոլ Փաշինյանին հասցրել է բոլորովին ոչ նախանձելի վիճակի: Նրա միակ աջակիցը մնացել է վախի մթնոլորտը հնարավորինս երկար պահելը՝ քրեական գործերով, ձերբակալություններով, հաթաթաներով ու կոմպրոմատներով:

Բայց այս անգամ, ինչպես փաստում է Սամվել Կարապետյանի օրինակն ու արձագանքը, այդ վախը կարող է սկսել աշխատել հակառակ ուղղությամբ։ Իսկ պատմությունը սովորեցնում է, որ երբ իշխանությունը սկսում է վախենալ սեփական ժողովրդից ու բարերարներից, այդ իշխանությունն արդեն պարտված է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված