Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Հույս ունեինք խուսափել «Նոայից» և «Կայրաթից». Բրնովիչը` ՉԼ վիճակահանության մասին

Սպորտ

 

Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցեն Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստի» հետ։ Մրցակցի գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչն ամփոփել է վիճակահանության արդյունքները։

«Առաջին տպավորությունն այն է, որ մեզ բախտ չվիճակվեց։ Հույս ունեինք խուսափել «Նոայից» և «Կայրաթից»։ Ցանկանում էինք, որ մրցակից լիներ «Վիրտուսը», իսկ «Դինամո Մինսկը» համապատասխան տարբերակ կլիներ։

Սկզբունքորեն սա ոչինչ չի փոխում։ Այժմ անցնում ենք լիարժեք պատրաստության և, իհարկե, «Նոայի» մանրակրկիտ ուսումնասիրության։ Պետք է նրանց վերլուծենք բոլոր տեսանկյուններից։

Գիտենք, որ նրանք անցյալ տարի խաղացել են Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում և ծանր խմբում վաստակել են չորս միավոր։ Սա շատ լուրջ, ագրեսիվ և արագ թիմ է։ Նրանք արժանիորեն Հայաստանի չեմպիոն են։ Սա մեզ համար լուրջ մարտահրավեր և փորձություն է», — Բրնովիչի խոսքն է մեջբերում Vijesti-ն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ