Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

Մեծ իրարանցում կլինի համաշխարհային շուկայում ու գների կտրուկ բարձրացում. Ինչ հետեւանքներով է հղի նեղուցի փակումը

Տնտեսություն

Առավատյան միջազգային մամուլում լուրեր տարածվեցին, որ Հորմուզի նեղուցում քաոս է սկսվել: Ավելի քան 50 նավթատար նավ փորձում է շտապ լքել այն՝ վախենալով, որ Իրանը հենց հիմա կփակի ելքը։ Տնտեսական ի՞նչ հետեւանքներով է հղի Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը մեկնաբանել է տնտեսագետ Կարեն Սարգսյանը.

- Այո, նման լուրեր տարածվեցին, թե նեղուցը փակվել է, բայց այս պահին այն փակ չէ, որովհետև այդ դեպքում նավթի ու հեղուկ գազի գները կբարձրանային, իսկ մենք նման կտրուկ բարձրացում չենք նկատում:  Սա այն իրավիճակը չէ, որ Իրանը գնա այդ քայլին, որովհետև եթե այդ նեղուցն ամբողջությամբ փակվի, ապա դա առաջին հերթին տնտեսապես հենց Իրանին վնաս կհասցնի, քանի որ այդ նեղուցով է իրանական նավթն արտահանվում է դեպի Չինաստան, որը իրանական նավթի հիմնական գնորդն է: 

Համաշխարհային նավթի 20 ու հեղուկ գազի 30 տոկոսն անցնում է հենց Հորմուզի նեղուցով, այսինքն՝ այնուամենայնիվ, եթե այն փակվի, ապա մեծ իրարանցում կլինի համաշխարհային շուկայում ու գների կտրուկ բարձրացում, որից ածանցվում են նաև մյուս ապրանքների գները, որովհետև եթե էներգակիրների գները կտրուկ բարձրանում են, ապա դրան հաջորդում է մնացած բոլոր ապրանքների, այդ թվում՝ պարենային ապրանքների գների կտրուկ բարձրացում: Այս պահին նման բան չի նկատվում: Այս պատերազմն ազդում է նաև ընդհանուր ֆինանսական շուկաների վրա, տարբեր ներդրողներ ձգտում են իրենց ակտիվներն ավելի անվտանգ վայրերում պահել: 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ