Sky express-ը բացում է Հայաստանի համար միջազգային կապերի նոր հնարավորություններ. Երևան-Աթենք ավիատոմսերը սկսվում են 95 եվրոյից
ՀասարակությունԵվրոպական ավիափոխադրումների աշխարհում Sky express -ը հանդես է գալիս որպես վստահելի և ժամանակակից գործընկեր, որը Հայաստան է բերել նոր հորիզոններ։ Իր ոլորտում առաջատար համարվող այս ընկերությունը նախորդ տարվա նոյեմբերից սկսել է սեփական աշխատանքը նաև հայկական շուկայում, ընդլայնելով ուղևորափոխադրումների աշխարհագրությունն ու հասանելիությունը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային հարթակներում։
SKY express-ը համատեղում է նաև տեխնոլոգիան հարմարավետությունը՝ օգտագործելով էներգախնայող և ժամանակակից օդանավեր։ Ընկերությունը շահագործում է Հունաստանի ամենաերիտասարդ ավիապարկը՝ 27 ինքնաթիռով, որոնց թվում է Airbus A320neo մոդելը, որոնց միջին տարիքն ընդամենը 4 տարի է։ Այս մոդելն իր դասի մեջ ճանաչվում է որպես ամենաարդյունավետներից մեկը՝ առաջարկելով մինչև 20% վառելիքի խնայողություն և մինչև 50% թափոնների կրճատում։ Ավիապարկի մյուս կարևոր մասն է կազմում ATR 72-600 մոդելը, որոնց միջին տարիքը 2.5 տարի է։ Բոլոր ինքնաթիռները համալրված են նորաձև կաշվե նստատեղերով, USB լիցքավորման հնարավորություններով և ավտոմատ օդի թարմացման համակարգերով՝ ապահովելով բարձր հարմարավետություն յուրաքանչյուր ճանապարհորդության ընթացքում։
Sky express -ի չվերթները Երևանից դեպի Աթենք իրականացվում են շաբաթական երեք անգամ հաճախականությամբ։ Դրանք ապահովում են անխափան կապ Հունաստանի 33 ներքին ուղղությունների հետ։ Ներքին չվերթների ամենալայն ցանցն ունենալով՝ SKY express-ը ճանապարհորդներին առաջարկում է մեծ հնարավորություններ բացահայտելու երկրի գեղեցիկ տարածաշրջանները։
Բացի այդ, ընկերությունը կապ է ստեղծում նաև Եվրոպայի 22 խոշոր քաղաքների հետ, այդ թվում՝ Ամստերդամ, Լոնդոն, Փարիզ և այլ քաղաքներ։
Sky express -ի մուտքը հայկական շուկա դիտարկվում է ոչ միայն որպես փոխադրման հարմար միջոց, այլ նաև՝ որպես տուրիզմի զարգացման նոր ալիք։ Ինչպես նշեց գործակալական վաճառքի տնօրեն Գեորգիոս Բալիուսկասը.
«Խոսելով ծրագրի մասին՝ ուզում եմ հատկապես ընդգծել այն հանգամանքը, որ այսօր մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել այսքան մարդկանց՝ նշելու SKY express-ի առաջին պաշտոնական ներկայացումը Հայաստանում։ Հայաստանը մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ թե՛ ներգնա, թե՛ արտագնա զբոսաշրջային հոսքերի առումով»: Նրա խոսքով՝ առաջիկայում սպասվում են նոր միջազգային ուղղություններ, որոնք ուղղված կլինեն երկու կողմի շուկաների ակտիվացմանը։
Այս համագործակցությունը կարող է նոր էջ բացել ոչ միայն ավիացիայի, այլև զբոսաշրջության զարգացման համար՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը միջազգային ուղևորափոխադրումների և տուրիզմի քարտեզի վրա։
Դիանա Մանուկյան
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝