Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Լավ օրից չէ, որ Սամվել Կարապետյանը միջամտում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին...

Հրապարակախոսություն

Իսկ նրան ամենեւին պետք չէ համարել որպես դրսի մարդ, նա իր գործերով ու տածած մեծ սիրով է ապացուցել, որ լիիրավ քաղաքացին է Հայաստանի ու նվիրյալ զավակն իր ազգի, իր ժողովրդի։ Իսկ որ նա ստիպված է լծվել հայի ու Հայաստանի արժանապատվության պաշտպանության, հայի ինքնության, նրա ազգային արժեքների փրկության գործին, դա մեր անճարության, անկարողության, մեր երկրի չկայացած ու ամայացած քաղաքական դաշտի մասին է խոսում, մեր ամոթն է, որ դեռ հանդուրժում ենք այս ազգային անպատվությունն ու այս զավեշտը։ Իսկ Սամվել Կարապետյանը չէր կարող լուռ հետեւել, թե ինչպես է կործանվում, աշխարհով մեկ խայտառակ լինում իր սիրելի Հայաստանը, իր ազգը: Եվ հիմա նրան ուզում են պատժել իր ժողովրդի թրքահպատակության ու ստրկության հետ չհաշտվելու համար, իր կործանվող երկիրն ու նրա արժանապատվությունը, պաշտպանելու համար, պետության կարևոր հենասյունը` եկեղեցին արժեզրկելուց փրկելու փորձեր անելու համար։ Իսկ պետության համը Սամվել Կարապետյանը երբեք չի կարող զգալ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, այդ իրենք են, որ զգում են պետության համը, վատնելով ու ագահաբար վայելելով ձեռքներն ընկած պետական միջոցները: Սամվել Կարապետյանը, ի տարբերություն իրենց, միայն ներդրում, ծախսում է այս պետության վրա եւ զգացել է ոչ թե պետության համը, այլ արժեքը։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ