Զայրացավ քաղաքացին. Մի՛ պղտորեք այն առուն, որից ջուր եք խմում, մեր հարկով պարգևավճար եք ստանում Ազգային ժողովի նիստ Հոկտեմբերի 12․ օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում Հուսիթները գրավեցին ռազմավարական Թաիզ քաղաքը (Տեսանյութ) Թրամփը չարացած է Զելենսկու վրա. Սպիտակ տան պաշտոնյա Իրանը հաստատ մարտի պատրաստ է Թրամփը վրեժ է լուծում Ուկրաինայից, Եվրոպայից և գլոբալիստներից. Կիեւյան քաղաքագետ Ռուսները այլևս «կարմիր գծեր» չունեն. ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ

Վանաձորի նախկին քաղաքապետը ձերբակալվել է փողերի լվացման հոդվածով. Նոր մանրամասներ

Քրեական

Գլխավոր դատախազությունից հաստատեցին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ձերբակալման մասին տեղեկությունը։  Դատախազությունից ասացին, որ Դարբինյանը ձերբակալվել է փողերի լվացման հոդվածով։

«Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հանցանքի պահին գործող օրենսգրքի 190-ի 3-րդ մասով` փողերի լվացում»,- տեղեկացրին դատախազությունից:

Նշենք, որ Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ, բացի Սամվել Դարբինյանից, ձերբակալվել են նաև նրա եղբայրն ու ևս երկու հոգի:
 
«ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 4 անձ ձերբակալվել է հայտնել են ՔԿ-ից»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ