Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

Խաչը պահողին բանտ, եկեղեցուն զարկողին ամբիոն. ո՞ւր է գնում Հայաստանը

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը կրկին ապացուցեց՝ երբ վախերը հաղթում են ողջախոհությանը, իսկ հաշվարկները հիմնված են մանիպուլյացիայի եւ վրեժխնդրության վրա, արդյունքը դառնում է ազգային ինքնության դեմ հանցագործություն:

Ինչպես իշխանության գալուն զուգահեռ հարված հասցվեց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին՝ մանիպուլյատիվ «տուշոնկա օպերացիայով», այս օրերին նույն ձեռագրով թիրախում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Բայց այս անգամ Փաշինյանը մնաց սուրբ խաչի ստվերում: Նրա հաշվարկը պարզ էր՝ մոլորեցնել հասարակությանը՝ եկեղեցին ներկայացնելով որպես բարոյապես քայքայված կառույց, եւ իր ամենանախընտրած մեթոդով՝ զանգվածային քարոզչական գրոհով՝ փորձել ընկճել վերջին ազգային հենասյունը։ Բայց այս անգամ հասարակությունը չտրվեց դաշտ նետված խայծին:

Եթե 2018-2019-ին խայծը հեշտությամբ էին կուլ տալիս, ապա այսօր ժողովուրդն այլեւս չի գայթակղվում կեղծ, բայց ցնցող իշխանական «բացահայտումներով»: Ոչ մի վարդապետի կամ եպիսկոպոսի անվան շուրջ սկանդալ չի կարող ստվերել իշխանության իրական դիմագիծը՝ կոռուպցիա, պետականության քանդում, հոգեւոր արժեքների մերժում եւ բարոյական վախճան:

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը այս համատեքստում ոչ միայն քաղաքական հաշվեհարդարի, այլ նաեւ հակաազգային գործողության բացահայտ դրսեւորում է։

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, առ այսօր տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանը շեշտել է. «Սամվել Կարապետյանը ոչ միայն բացահայտ քաղաքական բանտարկյալ է, այլեւ խղճի բանտարկյալ, քանզի իր ազատությունից զրկված է կրոնական հայացքների համար եւ բռնի գործողությունների որեւէ կոչ չի արել»։

Այս խոսքերը պետք է փորագրվեն այսօրվա քաղաքական իրականության ուղեղի վրա։ Հայաստանում իշխանությունն այսօր արդեն հալածում է հավատացյալին՝ հավատալու համար:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ

Աշոտյանը իրավացիորեն նշում է. «Նիկոլը վերջին ժամանակները փութաջանորեն իրականացնում էր քաղաքակիրթ երկրներում ընդդիմության հիմնական գործը՝ բացահայտել իշխանությունների բացթողումները եւ սխալները: Երեկ ԱԺ-ում նա կեղծավորության եւ բառախաղային շղարշի դիմակի վերջին շերտը հանեց իր վրայից՝ բացահայտ խոստովանելով, որ ինչ արել է՝ արել է գիտակցված, որ բոլոր ողբերգությունները ծրագրված էին նախապես, որ ինքը տիեզերական մասշտաբի հանցագործ է, մարդասպան է եւ հայրենասպան»։

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն իր վերջին ելույթով վերացրեց նույնիսկ երկիմաստ մեկնաբանությունների հնարավորությունը։ Նա ուղղակի ասաց. «Շատ են խոսում այն մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը. սա է ճշմարտությունը»:

Սա ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանության խոստովանություն, ինչին անդրադառնալով՝ Աշոտյանը փաստում է. «Այսքանից հետո ընդդիմությանը շատ բան չի մնում՝ գահընկեց անել նրան եւ կանգնեցնել երկրի վերջնական վախճանը։ Նիկոլը հեշտացրեց ընդդիմության գործի առաջին մասը՝ իր ինքնախոստովանությամբ։ Բայց երկրորդ, վերջին եւ հիմնական էտապն ընդդիմությունը պիտի ինքնուրույն անի»:

Իսկապես, այս ամենից հետո ընդդիմությունն այլեւս չունի ո՛չ իրավական, ո՛չ բարոյական իրավունք՝ անգործ մնալու։ Եթե ընդդիմադիր ուժերը շարունակի հանդուրժել տեղի ունեցողը, ապա դառնում է առնվազն անուղղակի հանցակից։

Աշոտյանի շեշտադրումն այսօր այլեւս օրախնդիր է. «Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը։ Ակումբային տրամաբանությունից դուրս եկեք եւ մտեք հավաքականի տրամաբանության մեջ։ Ժողովուրդը սպասում է ոչ թե դիրքային խաղերի, այլ որոշումների»:

ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾԸ՝ ՆԵՈԼԻԲԵՐԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱԽԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ

Վերադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ նկատենք, որ նրա դեմ քրեական հոդվածն ունի մի անուն՝ Փաշինյանի վախեր, որոնք հասել են հիստերիայի: Մարդը բանտ է նետվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին կանգնելու եւ սուրբ Խաչը պաշտպանելու համար։ Սա այլեւս քրեական գործ չէ։ Փաշինյանը վաղուց դուրս է եկել ժողովրդավարական կառավարման սահմաններից։ Նրա գործիքակազմը սոցցանցային շանտաժն է, դատաիրավական համակարգի նկատմամբ ճնշումներ, ազգային արժեքների համակարգային ոչնչացումը:

Եվ հիմա հարցերի հարցը մնում է այն, թե արդյոք կա մի ուժ, որը կվերցնի ժողովրդի կամքն ու կվերածի այն գործողության։ Եթե կա՝ ժամանակը հիմա է: Եթե չկա՝ թող լռեն բոլոր խոսողները։ Պատմությունը չի ներում ոչ միայն հանցագործներին, այլ նաեւ լռողներին։

Վերջիվերջո, այս պայքարը ոչ թե իշխանության ու ընդդիմության միջեւ է։ Սա պայքար է՝ ազգային ինքնության ու նեոլիբերալ համահարթեցման, խղճի ազատության ու քաղաքական հաշվեհարդարի, Հայ Առաքելական Եկեղեցու ու ապազգային իշխանության միջեւ: Եվ եթե այս հանգրվանում չլինի համազգային համախմբում, ապա չենք կորցնի միայն պահը, կկորցնենք պետությունը վերադարձնելու իրավունքը։

ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԸ

Իսկ ինչ է կատարվում խորհրդարանում: Ազգային ժողովը կրկին վերածվել է ոչ թե օրենսդիր մարմնի, այլ քաղաքական թատերաբեմի՝ ուր հանդիսատեսը թեպետ վաղուց հոգնել է, բայց ներկայացումը դեռ շարունակվում է։ Իսկ ներկայացման գլխավոր սցենարը այն է, ինչ բնորոշում տվել է նախկին քաղաբանտարկյալ Նարեկ Մալյանը՝ «Ինչպես չանել ոչինչ, բայց ձեւ տալ, թե լուրջ ենք»։

Վերջին օրերի ամենախոշոր քաղաքական իրադարձությունը՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը, ցայտուն կերպով բացահայտեց ընդդիմադիր դաշտի պառակտվածությունը։

Նարեկ Մալյանը բաց տեքստով գրում է՝ իմպիչմենտից «թռած» պատգամավորները շարունակաբար չարաշահում են հանրության համբերությունը։ Ընդդիմադիր անվան տակ ԱԺ պատսպարվածների մի մասը որոշել է միաժամանակ չմիանալ Նիկոլի անվստահության գործընթացին եւ մնալ «ընդդիմադիր»՝ կարծես թե ընդդիմադիր լինելը միայն կոճակ չսեղմելն է, բայց ոչ բովանդակային պայքարը։

Հարցն այստեղ պարզ է՝ եթե իմպիչմենտին չեք միանում, ապա ի՞նչ եք առաջարկում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ «Հայաստան» խմբակցությունը պաշտոնապես չի միացել իմպիչմենտի գործընթացին։ Ոչ մի ստորագրություն, ոչ մի քաղաքական կամք, ոչ մի պատասխանատվություն։ Փոխարենը՝ ամպագորգոռ ելույթներ, մեղմ ասած անհասկանալի մարտավարությամբ։ Իսկ ի պատասխան շարունակում են ստանալ իշխանության նվաստացումները:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն անգամ իր՝ օդանավակայանում արգելակված մեկնելու պատմությամբ փորձում է ցույց տալ իշխանության անօրինականությունները, բայց նույն պահին մոռանում է, որ պայքարի միակ ռացիոնալ տարբերակից՝ իմպիչմենտից, իր խմբակցությունը հրաժարվել է։ Հայրը՝ ՀՀ երկրորդ նախագահն էլ գրում է. «Մոտենում է ապազգային գործողություններին վերջ տալու ժամանակը»։ Բայց եթե այդ ժամանակը մոտենում է, ինչո՞ւ են հրաժարվում այն միակ խորհրդարանական լծակից, որը կարող էր լիովին սահմանադրական ճանապարհով սկիզբ դնել իշխանափոխության:

Այսօր ոչ մի կուսակցություն կամ քաղաքական ուժ իրավունք չունի նստել ու սպասել, որ Նիկոլ Փաշինյանը ինքը կհրաժարվի։ Ցավալիորեն, հասարակությունը սկսել է ավելի հստակ տեսնել, որ ընդդիմադիր կոչվածներից շատերը Նիկոլին ձեռնտու հակակշիռներ են, ոչ թե ռեալ այլընտրանք։ Կկարողանա՞ իրավիճակը փոխել Սամվել Կարապետյանն իր աղմկոտ կալանավորմամբ, այստեղ էլ խնդիրն ուրիշ տեղ է: Այստեղ կարող է գեներացվել քաղաքական գործընթաց, բայց ինչպես ֆուտբոլի դաշտում ֆուտբոլիստներ են պետք, այնպես էլ` քաղաքական դաշտում քաղաքական ուժեր: Հետեւապես, քաղաքական պրոցես չի կարող տեղի ունենալ անհատներով, լավ ախպերներով, շոուբիզնեսով կամ պարզապես շնորհակալ մարդկանցով: Այնպես որ, սպասենք կա՛մ հայրենասերների համախմբման, կամ մնում է սպասել, թե երբ կհանգչի լույսն ու հույսը՝ մինչեւ վերջնական խավար։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված