Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

Հայաստանի ամսական տնտեսական զարգացումներ. Արտահանում և ներմուծում

Տնտեսություն

Հրապարակվել է ՀԲ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումներ զեկույցը․ Հունիս 2025 զեկույցը: Ըստ դրա, ապրիլին թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը շարունակեցին նվազել՝ պայմանավորված վերարատահանման ժամանակավոր ալիքի թուլացմամբ (պատկեր 4)։ Արտահանումն ու ներմուծումը նվազեցին համապատասխանաբար 57.3 տոկոսով (տ/տ) և 43.8 տոկոսով (տ/տ)՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման կտրուկ նվազմանը զուգահեռ։ Ադամանդի և ոսկու արտահանումը նվազեց համապատասխանաբար 85 (տ/տ) և 74.2 տոկոսով (տ/տ)։ Արտահանման ավանդական ապրանքների թվում՝ արահանման աճին ամենամեծ նպաստումն են ունեցել պատրաստի սննդամթերքը (աճը 33 տոկոս) և կոշկեղենը (հնգապատիկ աճ)։

 

Առանց 2024 թ․-ին վերարտահանվող հիմնական ապրանքների՝ թանկարժեք մետաղների և քարերի առևտրի, ընդհանուր արտահանման և ներմուծման աճը կազմել է համապատասխանաբար 5 տոկոս (տ/տ) և 9 տոկոս (տ/տ)։

 

Աճողական կտրվածքով՝ հունվարից ապրիլ ամիսների ժամանակահատվածում արտահանման և ներմուծման նվազումը կազմել է համապատախանաբար 60.4 տոկոս (տ/տ) և 46.5 տոկոս (տ/տ, ընդ որում առևտրային դեֆիցիտն ընդլայնվել է 31․1 տոկոսով (տ/տ)՝ կազմելով 1․4 միլիարդ ԱՄՆ դոլար։

 

Այս ժամանահակատվածում դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը նվազել է՝ կազմելով 35․1 տոկոս ՝ 2024 հունվար-ապրի ամիսների 44․1 տոկոսի համեմատ։ Նվազել է նաև Միավորված Արաբական Էմիրությունների մասնաբաժինը՝ կազմելով 11․6 տոկոս, իսկ ԵՄ-ի և Չինաստանի մասնաբաժինը մեծացել է՝ կազմելով համապատասխանաբար 11.6 և 12.2 տոկոս։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ