Նուռը հայկական խոհանոցում.«Անուշ լինի» հաղորդումը բաց չթողնեք Հարցմանը մասնակցած գերմանացիների ռեկորդային՝ 82%-ը դժգոհ է Մերցից Հաշմանդամություն ունե՞ք. 30 տարեկանում կենսաթոշակի համար բավական է 5 տարվա աշխատանքային ստաժ, կենսաթոշակը՝ առնվազն 46 000 դրամ Ֆրանսիայում կրկին զանգվածային ցույցեր են՝ ոստիկանության հետ բախումներով հանդերձ Իրանը Ռուսաստան է արտահանել «Արման» միջին հեռահարության ՀՕՊ համակարգ Էս գլխից պարտված են. Ինչ են խոսում ՔՊ-ականները Ամերիկյան ուժերը խոցել են Օմանի ծոցում գտնվող նավի վրա՝ «իրանական ծովային շրջափակումը խախտելու» համար (Տեսանյութ) Ռուսաստանը ուժեղացնում է Ուկրաինայի հետ իր բանակցային թիմը. Bloomberg Էլոն Մասկը հայտարարել է, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել ծերացումը Կրակովի ահաբեկչի տանը հայտնաբերվել են ևս երեք՝ երկու կնոջ և մեկ տղամարդու դի

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐՎԱԾՆԵՐՆ ԻՐԱՆԻՆ ՄԵԾ ՕԳՈՒՏ ՏՎԵՑԻՆ

Միջազգային

Եվ այս­պես, Ի­րա­նի շուրջ ի­րա­վի­ճակն ա­մե­րիկ­յան աղ­մուկ հա­նած ռմ­բա­կո­ծութ­յու­նից հե­տո դուրս ե­կավ ի­րա­նա-իս­րա­յել­յան փո­խա­դարձ հար­ված­նե­րի «ստան­դարտ» դար­ձած վի­ճա­կից: Ա­վե­լի կոնկ­րետ՝ ա­ռա­վե­լա­գույն սրութ­յու­նը, ո­րը հնա­րա­վոր էր ի­րա­վի­ճա­կին հա­ղոր­դել, ա­մե­րիկ­յան այդ հար­ված­նե­րը տվե­ցին: Ու հի­մա հիմ­նա­կան է դառ­նում նաեւ Դ­միտ­րի Մեդ­վե­դեւի հնչեց­րած հար­ցադ­րու­մը՝ լավ, բա հե­տո՞, ին­չի՞ հա­սան ա­մե­րի­կա­ցի­նե­րը Ի­րա­նի ե­րեք կե­տե­րի վրա գի­շե­րա­յին հար­վա­ծով։

ԱՄՆ-Ն ԼԵԳԻՏԻՄԱՑՐԵՑ ԻՐԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ

Այս սրա­ցում­նե­րը, ի­հար­կե, նո­րից օ­րա­կարգ են բե­րում մեզ հա­մար ա­մե­նա­կա­րե­ւոր հար­ցը՝ ի՞նչ է այս վի­ճա­կը խոս­տա­նում Հա­յաս­տա­նին: Ս­րան դեռ կհաս­նենք: Մինչ այդ, հաս­կա­նալ է պետք՝ ո՞ւր կա­րող է տա­նել աս­տի­ճա­նա­բար ան­կան­խա­տե­սե­լի, այն է՝ ան­կա­ռա­վա­րե­լի ըն­թացք ստա­ցող ներ­կա ի­րա­վի­ճա­կը: Հաշ­վի առ­նե­լով, որ հենց դրա­նից է բխում, թե մեր երկ­րին այս ի­րո­ղութ­յուն­ներն ինչ են խոս­տա­նա­լու:

Այս­պի­սով, ի՞նչ ու­նենք այս պա­հին: Նախ, թեեւ Թ­րամ­փը հպար­տո­րեն հայ­տա­րա­րում է, որ ա­մե­րիկ­յան այդ հար­ված­նե­րը զրո­յաց­րին Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրա­գի­րը, սա­կայն բո­լորն են հաս­կա­նում, որ նման բան չկա: Ա­վե­լին, մի շարք հե­ղի­նա­կա­վոր եւ տեղ­յակ ռազ­մա­կան փոր­ձա­գետ­ներ պնդում են, որ մաս­նա­վո­րա­պես Ի­րա­նի Ֆոր­դո­յի ստոր­գետն­յա մի­ջու­կա­յին կա­յա­նը ոչ միայն անվ­նաս է, այլեւ գործ­նա­կա­նում ան­ձեռնմ­խե­լի է։ Այ­սինքն, դեռ նույն կար­գի՝ 10 եւ ա­վե­լի տոն­նա­յա­նոց տասն­յակ ռում­բեր հենց նույն կե­տին պետք է հար­վա­ծեն, որ կա­րո­ղա­նան ճեղ­քել Ֆոր­դո­յի կա­յա­նի մոտ 100 մետ­րա­նոց գրա­նի­տե եւ բե­տո­նե պաշտ­պա­նիչ շեր­տը՝ բուն կա­յա­նին հաս­նե­լու հա­մար: Իսկ դա ի­րա­տե­սա­կան չէ: Ա­վե­լին, մի շարք աղբ­յուր­ներ հաս­տա­տում են, որ այդ կա­յա­նը պաշտ­պան­ված է ան­գամ մի­ջու­կա­յին ռում­բի ու­ղիղ հար­վա­ծից: Բայց ե­թե ան­գամ այդ ճեղ­քումն ի­րա­կա­նա­նա, ա­մե­րի­կա­ցի­նե­րը հաս­նեն Ֆոր­դո­յի ստոր­գետն­յա հատ­վա­ծին, ա­պա, ինչ­պես ի­րա­նա­կան կողմն է հաս­տա­տում, ան­գամ դա Ի­րա­նին չի խան­գա­րի, որ ե­թե ցան­կա­նան, մի­ջու­կա­յին զենք ստեղ­ծեն: Ն­ման է, որ հարս­տաց­ված ու­րա­նի պա­շար­նե­րը գո­նե մաս­նա­կիո­րեն Ֆոր­դո­յից տե­ղա­փո­խել են, մի­գու­ցե կենտ­րո­նաց­րել մի քա­նի այլ վայ­րե­րում: Իսկ դրա հի­ման վրա մի­ջու­կա­յին ռումբ ստեղ­ծե­լը, ո­րը էա­պես կփո­խի ու­ժա­յին բա­լան­սը, Ի­րա­նը կա­րող է ի­րա­կա­նաց­նել:

Ընդ ո­րում, հենց ա­մե­րիկ­յան հար­ված­ներն էլ լե­գի­տի­մաց­րին Ի­րա­նի՝ մի­ջու­կա­յին զենք ստեղ­ծե­լու ցան­կութ­յու­նը: Այս­պես, այդ հար­ված­նե­րի ֆո­նին՝ ՌԴ-ի, Չի­նաս­տա­նի եւ Պա­կիս­տա­նի նա­խա­ձեռ­նութ­յամբ անց­կաց­ված ԱՄԿ-ի ԱԽ ար­տա­կարգ նիս­տում ինչ­պես նա­խա­ձեռ­նող երկր­նե­րի, այն­պես էլ Ի­րա­նի ներ­կա­յա­ցու­ցի­չները մատ­նան­շե­ցին, որ Թ­րամ­փի այդ հար­ված­ներն ի­րա­կա­նաց­վել են մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի կոպ­տա­գույն խախ­տում­նե­րով: Այ­սինքն, ե­թե ժա­մա­նա­կին, երբ ԱՄՆ-ն հար­ձակ­վում էր Ի­րա­քի վրա, ինչ-որ սրվակ էին ցու­ցադ­րում, թե տե­սեք, Սա­դա­մը քի­միա­կան զենք է ստեղ­ծում, հի­մա ան­գամ դա չար­վեց: Այն է՝ չկա ո­րե­ւէ հիմ­նա­վո­րում, որ Ի­րանն ի­րոք մի­ջու­կա­յին զենք էր ստեղ­ծում, չկար այդ հիմ­քի վրա ՄԱԿ-ի ԱԽ-ի ո­րե­ւէ ո­րո­շում: Հենց այդ փաս­տերն էլ մատ­նան­շեց ՄԱԿ-ում Ի­րա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ, դոկ­տոր Սաիդ Ի­րո­վա­նին, որ պար­զա­պես Ի­րա­նի վրա ի­րա­կա­նաց­վել է հար­ձա­կում, եւ Ի­րա­նը բո­լոր մի­ջոց­նե­րով ի­րա­վունք ու­նի պաշտ­պան­վել: Ա­վե­լին, որ պրո­վո­կա­ցիան կազ­մա­կերպ­վել է ԱԷՄԳ-ի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցութ­յամբ, այն դեպ­քում, երբ հար­ված­ներ են հասց­վել խա­ղաղ մի­ջու­կա­յին է­ներ­գե­տի­կա­յով զբաղ­վող օբ­յեկտ­նե­րին: Այն է՝ Ի­րա­նը փաս­տա­ցի մի­ջու­կա­յին ուղղ­վա­ծութ­յան գրո­հի է են­թարկ­վել եւ ի­րա­վունք ու­նի հա­մար­ժեք պաշտ­պա­նութ­յան տար­րեր, այն է՝ մի­ջու­կա­յին զենք ստեղ­ծել:

Բա­ցի այս, ա­մե­րիկ­յան այդ հար­ված­նե­րը լե­գի­տի­մաց­րին Ի­րա­նի եւս մեկ հնա­րա­վոր քայլ: Այն է՝ Հոր­մու­զի նե­ղու­ցի փա­կու­մը: Այն, որ Ի­րանն ի զո­րու է դա ա­նել, հաս­կա­նում են նաեւ Վա­շինգ­տո­նում: Այ­սինքն, երբ պետ­քար­տու­ղար Մար­կո Ռու­բիոն հրա­պա­րա­կա­յին կո­չով դի­մեց Չի­նաս­տա­նին` հա­մո­զել Ի­րա­նին` չփա­կել Հոր­մու­զի նե­ղու­ցը, դրա­նով նա ար­դեն խոս­տո­վա­նեց, որ Ի­րա­նը դրա հնա­րա­վո­րութ­յուն­ներն ու­նի: Ա­վե­լին, ե­թե մի երկ­րի մի­ջու­կա­յին օբ­յեկտ­նե­րին հար­վա­ծում ես խոր­քա­յին ռում­բե­րով, ա­պա դա նաեւ տվյալ երկ­րին բա­րո­յա­կան ի­րա­վունք է տա­լիս՝ հասց­նել ցան­կա­ցած պա­տաս­խան, այդ թվում՝ նե­ղու­ցը փա­կե­լու տես­քով:

Ա­սենք, Թ­րամ­փը լե­գի­տի­մաց­րեց նաեւ տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­րիկ­յան բա­զա­նե­րին Ի­րա­նի հար­վա­ծե­լու ի­րա­վուն­քը. ն­ման հար­ված­ներն ար­դեն կո­րա­կա­վոր­վեն, որ­պես պա­տաս­խան գոր­ծո­ղութ­յուն, ո­րի հնա­րա­վո­րութ­յու­նը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը տա­լիս է:

Կարճ ա­սած, շատ բա­ներ, որ մինչ այդ հար­ված­ներն Ի­րա­նը չէր կա­րող ա­նել, հի­մա ար­դեն կա­րող է:

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՄԵԴՎԵԴԵՎԸ

Արդ­յուն­քում, Մեդ­վե­դե­ւը հենց այն­պես ա­ռաջ չքա­շեց հար­ցե­րի շարք, թե՝ «Ի՞ն­չի հա­սան ա­մե­րի­կա­ցի­նե­րը»: Նա ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տում է՝ ըստ հե­տեւ­յալ թե­զե­րի.

Ի­րա­նի ա­տո­մա­յին ծրա­գի­րը մնում է կեն­սու­նակ, եւ­ «այժմ մենք կա­րող ենք ուղ­ղա­կիո­րեն ա­սել՝ եւ մի­ջու­կա­յին զեն­քի ա­պա­գա ար­տադ­րութ­յու­նը կշա­րու­նակ­վի»։

Ե­թե ոչ, ա­պա` «Մի շարք երկր­ներ պատ­րաստ են ան­մի­ջա­պես Ի­րա­նին մա­տա­կա­րա­րել ի­րենց մի­ջու­կա­յին զեն­քը»:

ԱՄՆ-ն հի­մա ներ­քաշ­վել է «նոր հա­կա­մար­տութ­յան մեջ՝ ցա­մա­քա­յին գոր­ծո­ղութ­յան հե­ռան­կա­րով»:

Ի­րա­նի քա­ղա­քա­կան ռե­ժի­մը մի բան էլ ամ­րա­ցել է: Բայց փո­խա­րե­նը, ներ­քին խնդիր­ներ կան Իս­րա­յե­լում:

Մի խոս­քով, Թ­րամ­փը «չի տես­նի Նո­բել­յան խա­ղա­ղութ­յան մրցա­նա­կը»:

Հար­ցադ­րում­ները, թե­րեւս, ճիշտ կե­տին են հար­վա­ծել, հաշ­վի առ­նե­լով, որ փոխ­նա­խա­գահ Վեն­սը շտա­պեց ար­ձա­գան­քել: Ու այն հիմ­նա­կան ի­մաս­տով, թե այս մտքերն ան­ձամբ Մեդ­վե­դե­ւի՞ց են գա­լիս, թե՝ Մոսկ­վա­յի մե­սիջն է: Ու սա շատ լուրջ մտա­հո­գութ­յուն է, հաշ­վի առ­նե­լով հենց միայն Մեդ­վե­դե­ւի թեզը, թե` «Մի շարք երկր­ներ պատ­րաստ են ան­մի­ջա­պես Ի­րա­նին մա­տա­կա­րա­րել ի­րենց մի­ջու­կա­յին զեն­քը»: Ո՞ւմ մա­սին է խոս­քը, նա փա­կագ­ծեր չի բա­ցում: Մինչ­դեռ չմո­ռա­նանք, որ մի­ջու­կա­յին զենք ու­նե­ցող երկր­նե­րի ցան­կը խիստ սահ­մա­նա­փակ է` Ռու­սաս­տան, ԱՄՆ, Չի­նաս­տան, Ֆ­րան­սիա, Բ­րի­տա­նիա, Հնդ­կաս­տան, Հ­յու­սի­սա­յին Կո­րեա, Պա­կիս­տան: Ոչ պաշ­տո­նա­պես, նաեւ Իս­րա­յել: ԱՄՆ-ին եւ Իս­րա­յե­լին միան­գա­մից բա­ցա­ռենք: Ֆ­րան­սիա­յին եւ Բ­րի­տա­նիա­յին` նույն­պես: Հնդ­կաս­տա­նը հա­զիվ թե Ի­րա­նին մի­ջու­կա­յին զենք տա: Պա­կիս­տա­նը մի պահ խոս­տա­ցավ, մի­գու­ցե տա, բայց է­լի քիչ հա­վա­նա­կան է:

Մ­նացին Ռու­սաս­տա­նը, Չի­նաս­տա­նը եւ Հ­յու­սի­սա­յին Կո­րեան: Մեդ­վե­դե­ւը խո­սում է «մի շարք երկր­նե­րից», ու այդ շար­քի հա­վա­նա­կան թեկ­նա­ծու­նե­րի թի­վը ե­րեքն է։ Ու դա հաշ­վի առ­նե­լով, Մեդ­վե­դե­ւի հայ­տա­րա­րութ­յու­նը նաեւ մե­սի­ջի տեսք է ստա­նում:

ԹՐԱՄՓԻ ԳՈՐԾԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԼԱՎ ՉԵՆ

Սա­կայն Թ­րամ­փի հիմ­նա­կան խնդիրն այս պա­հին ան­գամ Ի­րա­նի մի­ջու­կա­յին զենք ու­նե­նալ-չու­նե­նա­լը չէ: Լավ, ա­սենք մի քա­նի հար­ված հասց­րեց, հե­տո՞: Գլ­խա­վոր նպա­տա­կին, ո­րը նաեւ Մեդ­վե­դե­ւի գրառ­ման մեջ է նկատ­վում, Իս­րա­յելն ու ԱՄՆ-ն չ­հա­սան: Այն է՝ Ի­րա­նում հե­ղաշր­ջում ի­րա­կա­նաց­նե­լը: Ան­գամ ե­թե սպա­նեն Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դին, հարցն է­լի չի լուծ­վի. նա ար­դեն իսկ ի­րեն փո­խա­րի­նող է նշա­նա­կել: Ի­րա­նում քաոս ստեղ­ծելն էլ դժվար է, քա­նի որ ի­րա­նա­կան ու­ժային հա­մա­կար­գը՝ բա­նակն ու ոս­տի­կա­նութ­յունն այս հե­ռա­հար հար­ված­նե­րից չեն տու­ժել եւ ի զո­րու են ներ­քին կա­յու­նութ­յու­նը պա­հել: Ա­ռա­վել եւս, որ ան­ցել են ռազ­մա­կան ռե­ժի­մի: Ժո­ղո­վուրդն էլ հա­կաիշ­խա­նա­կան ե­լույթ­նե­րի փո­խա­րեն, իշ­խա­նութ­յուն­նե­րից պա­տաս­խան հար­ված­ներ եւ մի­ջու­կա­յին զենք ստեղ­ծել է պա­հան­ջում: Ի­հար­կե, ԱՄՆ-ն դեռ կա­րող է մի քա­նի նման հար­ված եւս ի­րա­կա­նաց­նել, բայց դա հա­զիվ թե ընդ­հան­րա­կան պատ­կե­րը փո­խի:

Այդ­պի­սով, Ի­րա­նում իշ­խա­նա­փո­խութ­յան միակ տար­բե­րակ է մնում ցա­մա­քա­յին ներ­խու­ժու­մը: Բայց դրա հա­ջո­ղութ­յան ո­րե­ւէ ռեալ շանս Թ­րամփն ակն­հայ­տո­րեն չու­նի: Ու ե­թե սրան էլ հան­կարծ գու­մար­վեց Հոր­մու­զի նե­ղու­ցը փա­կե­լու ո­րո­շու­մը, Թ­րամ­փը լրջա­գույն խնդիր­նե­րի ա­ռաջ է կանգ­նե­լու: Ս­րա­նից զատ էլ, ա­րա­բա­կան երկր­նե­րը Թ­րամ­փին խոս­տա­ցել էին խո­շոր ներդ­րում­ներ՝ տա­րա­ծաշր­ջա­նում նոր պա­տե­րազմ չսկսե­լու դի­մաց: Են­թադ­րե­լի է, որ այս ծրագ­րե­րը եւս, ե­թե հե­տա­գա շի­կա­ցում լի­նի, կզրո­յա­նան: Էլ չա­սած, որ ԱՄՆ-ում դե­մոկ­րատ­ներն ար­դեն իսկ «տա­րօ­րի­նակ» հար­ցեր են տա­լիս՝ թե Թ­րամփն այդ ի՞նչ ի­րա­վուն­քով է ԱՄՆ-ն ն­ման վտա­գա­վոր պատ­մութ­յան մեջ ներ­քա­շել: Դ­րան էլ գու­մա­րած, սկսվել է փո­ղո­ցա­յին բո­ղո­քի հեր­թա­կան (հա­կա­միգ­րա­ցիոն ա­լի­քի ֆո­նին) ա­լի­քը՝ Թ­րամ­փի իմ­պիչ­մեն­տի պա­հան­ջով:

Կարճ ա­սած, գործ­նա­կա­նում ո­չինչ չստա­նա­լով, Թ­րամ­փը հայտն­վել է ծայ­րա­հեղ բարդ ի­րա­վի­ճա­կում. հե­տաքր­քիր է, թե Նե­թան­յա­հուն ին­չո՞վ է նման ազ­դե­ցութ­յուն ձեռք բե­րել: Ընդ ո­րում, ա­մե­նա­վատն այն է, որ այս պա­հին նրա շան­սե­րը, որ­քան էլ պա­րա­դոք­սալ թվա, կախ­ված են Ի­րա­նի գոր­ծո­ղութ­յուն­նե­րից: Իսկ ա­հա Թեհ­րա­նը, նման է, որ միան­գա­մայն գրա­գետ, հաշ­վարկ­ված քայ­լե­րով է ա­ռաջ շարժ­վում: Այն է՝ ԱՄՆ-ի դեմ պա­տաս­խան ո­րե­ւէ «տաք» գոր­ծո­ղութ­յուն չար­վեց, եւ պաու­զա­յից, այն է՝ պատ­րաստ­վե­լու ժա­մա­նակ տա­լուց հե­տո միայ­նա­մե­րիկ­յան ռազ­մա­բա­զա­ներ ու­ղար­կեց այն­քան հրթիռ, որ­քան Ի­րա­նին հար­վա­ծած ա­մե­րիկ­յան ռում­բերն էին: Խորհր­դա­րանն ու­նի ինչ­պես մի­ջու­կա­յին զեն­քի չտա­րած­ման պայ­մա­նագ­րից դուրս գա­լու, այն­պես էլ Հոր­մու­զի նե­ղու­ցը փա­կե­լու ո­րո­շում: Սա­կայն Գե­րա­գույ­նը դա դեռ չի հաս­տա­տել:

Ու ա­մե­նա­թեժ պա­հին արտ­գործ­նա­խա­րար Ա­րաղ­չին հայ­տա­րա­րեց, որ մեկ­նում է Մոսկ­վա՝ Պու­տի­նի հետ հան­դի­պե­լու:

Այս ա­մե­նը մեկ բան է նշա­նա­կում՝ կա խոր­քա­յին բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց: Ըստ ա­մե­նայ­նի՝ հե­տեւ­յալ մե­խա­նիզ­մով. Ի­րա­նի խա­ղաղ մի­ջու­կա­յին ծրագ­րի հար­գում բո­լո­րի կող­մից, պատ­ժա­մի­ջոց­նե­րի չե­ղար­կում, ո­րի դի­մաց Թեհ­րա­նը կխոս­տա­նա մի­ջու­կա­յին զենք չստեղ­ծել:

Ե­թե ոչ, Թ­րամ­փին կմնա անց­նել ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի կամ նույ­նիսկ մի­ջու­կա­յին հար­ված­նե­րի: Բայց այս դեպ­քում էլ մեծ հարց է, թե Մեդ­վե­դե­ւի ա­սած այն «մի շարք երկր­նե­րի մի­ջու­կա­յին զեն­քը» ար­դեն Ի­րա­նում չէ՞ (հե­տաքր­քիր է, թե Չի­նաս­տա­նից մի քա­նի ինք­նա­թի­ռա­յին թռիչք­նե­րով ի՞նչ բեր­վեց Ի­րան»: Եվ ե­թե Ի­րա­նում է, ա­պա Իս­րա­յել հաս­կա­ցութ­յու­նը կա­րող է առ­հա­սա­րակ վե­րա­նալ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ