Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

«Հրապարակ». ՍԱՏՄ ղեկավարը Փաշինյանի հանցակիցն է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վերջապես Նիկոլ Փաշինյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում հաստատեց Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը, որին ՍԱՏՄ խորհուրդը դեռեւս անցած շաբաթվա վերջին ընտրել էր Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում, իսկ ուրբաթ օրը էկոնոմիկայի նախարարը ներկայացրել էր Փաշինյանի հաստատմանը:

Որոշ տեղեկություններով, Տիգրան Պետրոսյանն էլ է ներգրավված եղել նախորդ ղեկավարին մեղսագրվող մեքենայությունների մեջ: Հիշեցնենք, որ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին մեղադրում են պետության միջոցները յուրացնելու մեջ: Հետեւաբար, կառույցում կասկածում էին, որ նա կնշանակվի ղեկավար։ Սակայն Տիգրան Պետրոսյանն ամուր թիկունք ունի` նա ՔՊ-ի աշխատակազմի ղեկավար, պատգամավոր, ՀԺ-ի նախկին գանձապահ Արուսյակ Մանավազյանի ընկերն է, Մանավազյանն է նրան աշխատանքի տեղավորել կառավարությունում, նպաստել, որ առաջխաղացում ունենա։
Նա զբաղվում է ՔՊ-ի եւ Փաշինյանների ընտանիքի ֆինանսական հոսքերի կառավարմամբ եւ առաջադրվել է ՔՊ վարչության անդամի թեկնածու։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ