Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

ԽԱՂԱՂՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ԿԱՐՈՂ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ

Վերլուծություն

Եվ այս­պես, կար­ծես թե ի­րա­նա-իս­րա­յել­յան պա­տե­րազ­մը տե­ղա­փոխ­վում է հրա­դա­դա­րի փուլ: Ի­հար­կե, պետք չէ բա­ցա­ռել, որ դեռ նոր հար­ված­ներ կա­րող են լի­նել: Բայց ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, հա­կա­մար­տութ­յան ըն­թաց­քի տրա­մա­բա­նութ­յու­նը տա­նում է «լե­զու գտնե­լու» տես­լա­կա­նի ուղ­ղութ­յամբ:

ԻՐԱՆԻ «ՏԱՐՕՐԻՆԱԿ» ՊԱՏԱՍԽԱՆԸ

Ի՞նչ տե­ղի ու­նե­ցավ նա­խօ­րեին: Ի­րա­նը ցու­ցադ­րա­կան հար­ված­ներ հասց­րեց Դո­հա­յում ա­մե­րիկ­յան ռազ­մա­բա­զա­յին: Քիչ անց Թ­րամ­փը հայ­տա­րա­րեց, թե ոչ մի պա­տաս­խան էլ չի լինե­լու: Ա­պա, թե Ի­րանն ու Իս­րա­յե­լը հրա­դա­դա­րի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն ու­նեն: Հաս­տա­տող ե­ւ հեր­քող տա­րաբ­նույթ հայ­տա­րա­րութ­յու­ննե­րից հե­տո Թ­րամփը ե­րեկ ա­ռա­վոտ­յան հայ­տա­րա­րեց, թե՝ զի­նա­դա­դա­րի ժամն է: Ա­րաղ­չին էլ ար­ձա­գան­քեց. «Ներ­կա­յումս հրա­դա­դա­րի կամ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի դա­դա­րեց­ման հա­մա­ձայ­նա­գիր չկա: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ե­թե Իս­րա­յե­լի ռե­ժի­մը դա­դա­րեց­նի իր ա­նօ­րի­նա­կան հար­ձա­կում­նե­րը Ի­րա­նի ժո­ղովր­դի վրա, մենք նույն­պես մտա­դիր չենք շա­րու­նա­կել հա­կա­հար­ված տալ»:

­Հաս­կա­նա­լու հա­մար, թե ուր սա կտա­նի, թե­րեւս պետք է նախ գլուխ հա­նել, թե ի­րա­կա­նում ինչ­պես հա­սան այդ հրա­դա­դա­րին, երբ դրա­նից ըն­դա­մե­նը մեկ օր ա­ռաջ ԱՄՆ-ն հ­զոր զի­նա­տե­սակ­նե­րով հար­վա­ծում էր Ի­րա­նին, վեր­ջինս էլ խոս­տա­նում էր փա­կել Հոր­մու­զի նե­ղուցն ու մի­ջու­կա­յին զենք ստեղ­ծել: Ժա­մա­նակագ­րա­կան ա­ռու­մով ար­ձա­նագր­վե­ցին հե­տեւ­յալ փաս­տե­րը: Նախ, ա­մե­րիկ­յան հար­ված­նե­րից հե­տո ա­մե­նաա­ռանց­քա­յին դրվագ­նե­րից էր Ա­րաղչիի այ­ցը Մոսկ­վա եւ Պու­տի­նի հետ հան­դի­պու­մը: Թե ինչ արդ­յունք­ներ տվեց այդ հան­դի­պու­մը, կա­րե­լի է միայն են­թադ­րել, հաշ­վի առ­նե­լով, որ բա­ցի բուն հան­դիպ­ման փաս­տը ֆիք­սե­լուց, ո­րե­ւէ այլ տե­ղե­կատ­վութ­յուն այդ մա­սին այդ­պես էլ չներ­կա­յաց­վեց: Եվ ա­հա, դրան հա­ջոր­դե­ցին միան­գա­մայն «տա­րօ­րի­նակ» զար­գա­ցում­ներ: Հան­կարծ մի­ջազ­գա­յին լրատ­վա­կան դաշ­տը, ընդ­հուպ ժա­մի ճշգրտութ­յամբ, հայտ­նեց, թե Ի­րա­նը պատ­րաստ­վում է հար­վա­ծել Քա­թա­րում ա­մե­րիկ­յան ռազ­մա­բա­զա­յին: Որ­տե­ղից, ի դեպ, դուրս էր բեր­վել ողջ կոն­տին­գեն­տը: Ա­վե­լին, հար­վա­ծից հե­տո Թ­րամ­փը, հայ­տա­րա­րե­լով, որ պա­տաս­խան չի լի­նի, մի բան էլ շնոր­հա­կա­լութ­յուն հայտ­նեց Ի­րա­նին, որ ժա­մա­նա­կին տե­ղե­կաց­րել է հար­ձակ­ման մա­սին: Ի­հար­կե, աբ­սուրդ բան է ստաց­վում. պատ­րաստ­վում ես մե­կին «վրե­ժի հար­ված» հասց­նել, բայց այդ մա­սին ժա­մեր ա­ռաջ հայտ­նում ես, թե պատ­րաստ ե­ղիր: Ի­րա­կա­նում պատ­կե­րը հաս­կա­նա­լի էր. պետք էր Ի­րա­նի պա­տաս­խան կոչ­վա­ծը, ցույց տա­լու հա­մար, թե, տե­սեք, Թեհ­րա­նը ծնկի չի ե­կել, հա­մար­ձա­կո­րեն հար­վա­ծում է ա­մե­րիկ­յան բա­զա­յին: Թ­րամփն էլ, որ­քան էլ պայ­մա­նա­վոր­ված, բայց իր հեր­թին «կուլ գնաց»՝ դրան չպա­տաս­խա­նե­լով: Կան­խավ զգու­շաց­ված, թե՝ ոչ, սա­կայն դա ա­մե­րիկ­յան բա­զա­յին, այն է՝ ԱՄՆ-ի հե­ղի­նա­կութ­յա­նը հասց­ված հար­ված էր: Եվ երբ չես պա­տաս­խա­նում՝ «կուլ տա­լով» հե­ղի­նա­կութ­յան պա­հը, նշա­նա­կում է՝ ցան­կա­նում ես, որ այդ ա­մե­նի տակ դրված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը կյան­քի կոչ­վեն: Ու նաեւ այն, որ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը ձեռք են բեր­վել Պու­տի­նի եւ Ա­րաղ­չիի հան­դիպ­մանը, ո­րը, շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, զու­գորդ­վել է առն­վազն Կ­րե­մլի եւ Ս­պի­տակ տան մի­ջեւ ստվե­րա­յին շփում­նե­րով, գործ­նա­կա­նում կաս­կած չի հա­րու­ցում:

ԻՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԸ ՄՈՍԿՎԱՆ Է

­Խոր­քա­յին ի­մաս­տով ու­նենք այս պատ­կե­րը: Իս­րա­յե­լի հար­ված­նե­րի ա­ռա­ջին օ­րը Թ­րամ­փը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում էր, թե սպա­սում է Ի­րա­նի կա­պի­տուլ­յա­ցիա­յին: Իսկ մի քա­նի օ­րից, թե Պու­տինն ա­ռա­ջար­կել է միջ­նոր­դութ­յուն, բայց նա ա­վե­լի լավ է` Ուկ­րաի­նա­յի հար­ցե­րով զբաղ­վի: Ի­րա­նի կա­պի­տուլ­յա­ցիա­յի պա­հան­ջը Թ­րամ­փը հե­տա­գա­յում էլ շա­րու­նա­կեց, դրա տակ դնե­լով սպառ­նա­լիք, թե ԱՄՆ-ն կմտ­նի պա­տե­րազ­մի մեջ: Եվ միայն այն բա­նից հե­տո, երբ ա­մե­րիկ­յան հար­ված­ներն ի­րա­կա­նութ­յուն էին, կա­պի­տուլ­յա­ցիա­յի թե­ման Թ­րամ­փի լեք­սի­կո­նից դուրս ե­կավ՝ ա­ռաջ բե­րե­լով զի­նա­դա­դա­րի գա­ղա­փա­րը:

­Թե որն էր նման տրանս­ֆոր­մա­ցիա­յի եւ հատ­կա­պես՝ վեր­ջին կտրուկ տե­ղա­շար­ժի պատ­ճա­ռը, թե­րեւս կա­րե­լի է կռա­հել: Այն, որ ա­մե­րիկ­յան հար­ված­նե­րը, մեղմ ա­սած, Ի­րա­նին ծնկի չբե­րե­ցին, հաս­կա­ցան բո­լո­րը: Ա­վե­լին, որ ԱՄՆ-ն (Իս­րա­յե­լը) կա­րող է շա­րու­նա­կել նման հար­ված­նե­րը եւ կու­նե­նա նույն արդ­յուն­քը: Դա եւս հաս­տա­տեց հայտ­նի են­թադ­րութ­յու­նը՝ ի­րա­նա­կան խնդի­րը սե­փա­կան տես­լա­կա­նով լու­ծե­լու հա­մար ԱՄՆ-ին պետք էր կա´մ ներ­քին հե­ղաշր­ջում, կա´մ ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա, սա­կայն եր­կու տար­բե­րա­կով էլ հա­ջո­ղութ­յան հա­վա­նա­կա­նութ­յու­նը բա­վա­կա­նին փոքր է: Ընդ ո­րում, եր­կա­րա­ժամ­կետ պա­տե­րազ­մը Իս­րա­յե­լի հա­մար կա­րող է լուրջ հե­տե­ւանք­ներ ու­նե­նալ՝ նյու­թա­կան եւ մարդ­կա­յին կո­րուստ­նե­րի ա­ռու­մով: Մ­նում էր մտնել բա­նակ­ցա­յին դաշտ՝ ո­րո­շա­կի զի­ջում­նե­րով, եւ այս հար­ցում, ինչ­պես քա­նիցս նշե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, միակ ռեալ մե­խա­նիզ­մը Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յունն էր:

Մ­յուս կող­մից, ի­րա­վի­ճա­կը, ինչ խոսք, մեղմ ա­սած՝ նաեւ Ի­րա­նի հա­մար էր տհաճ: Ի­հար­կե, Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յու­նը ցույց տվեց, որ կա­րող է ԱՄՆ-Իս­րա­յել տան­դե­մի հետ եր­կա­րա­ժամ­կետ կտրված­քով հա­մառ պայ­քա­րի մեջ մտնել՝ ա­նո­րոշ արդ­յուն­քի սպա­սե­լի­քով: Բայց ե­թե ան­գամ պայ­քա­րի արդ­յուն­քում բա­ցար­ձակ հաղ­թա­նակ ուր­վագծ­վեր, մեկ է, այդ ճա­նա­պար­հին Ի­րա­նը հսկա­յա­կան կո­րուստ­նե­րի էր բախ­վե­լու՝ նյու­թա­կան, մարդ­կա­յին եւ այլն: Այն է՝ ա­վե­լի ձեռն­տու է ո­րո­շա­կի զի­ջում­նե­րով էս գլխից պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գա­լը: Ու բնա­կան է, այս դեպ­քում եւս հիմ­նա­կան աշ­խա­տող մե­խա­նիզ­մը Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յունն էր:

­Կարճ ա­սած, ա­մե­րիկ­յան հար­ված­նե­րից հե­տո կող­մե­րի հա­մար ակն­հայ­տո­րեն ձեռն­տու դար­ձավ պա­տե­րազ­մի ար­գե­լա­կու­մը, եւ դա ի­րա­կա­նաց­վեց «պա­տաս­խան հար­վա­ծի» մի­ջո­ցով ԱՄՆ-ի հե­ղի­կա­նութ­յա­նը մի փոք­րիկ հար­ված հասց­նե­լով՝ Ի­րա­նի «դեմ­քը փրկե­լու» խա­ղի մի­ջո­ցով: Ու զա­վեշ­տի է նման­վում, երբ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում են, թե զի­նա­դա­դա­րը Քա­թա­րի միջ­նոր­դութ­յամբ է. ի­րա­կան միջ­նոր­դը Մոսկ­վան է:

ՀՐԱԴԱԴԱՐԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ՞

­Թե այդ հրա­դա­դար կոչ­վա­ծը որ­քա՞ն կշա­րու­նակ­վի, կախ­ված է հար­ցից, թե վերջ­նա­կան ի՞նչ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի հնա­րա­վոր կլի­նի հաս­նել բա­նակ­ցութ­յուն­նե­րի մի­ջո­ցով: Հի­շեց­նենք՝ Ի­րա­նի նախ­նա­կան պա­հանջն էր՝ իր խա­ղաղ մի­ջու­կա­յին է­ներ­գե­տի­կա­յի ի­րա­վուն­քի ըն­դու­նու­մը, ո­րը են­թադ­րում է մին­չեւ ո­րո­շա­կի աս­տի­ճան ու­րա­նի հարս­տա­ցում: Նաեւ, որ Ի­րա­նը պահ­պա­նում է իր հրթի­ռա­յին ո­լոր­տը, իսկ պատ­ժա­մի­ջոց­նե­րը չե­ղարկ­վում են: Իսկ խո­շոր հաշ­վով, որ Ի­րա­նը պահ­պա­նում է իր հա­րա­բե­րա­կան սու­վե­րե­նութ­յու­նը: Իսկ ԱՄՆ-ն, ակն­հայ­տո­րեն, հե­տապն­դում է ոչ թե ըն­դա­մե­նը նպա­տակ, թե Ի­րա­նը մի­ջու­կա­յին զենք չպետք է ու­նե­նա, այլ, որ այդ եր­կի­րը դառ­նա վե­րահս­կե­լի: Խոս­քը, բնա­կա­նա­բար, ի­րա­նա­կան է­ներ­գե­տիկ ռե­սուրս­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան մա­սին է, ո­րը վե­րահս­կե­լու դեպ­քում Թ­րամ­փը կկա­րո­ղա­նար ծանր հար­ված հասց­նել Չի­նաս­տա­նին:

Այս­պի­սով, հի­մա ար­դեն Վա­շինգ­տո­նը պատ­րա՞ստ է այդ նկրտում­նե­րից հրա­ժար­վել: Ե­թե չի կա­րո­ղա­նում գրա­վել Ի­րա­նը, ե­րե­ւի այլ տար­բե­րակ չկա: Եվ, ի դեպ, այս ամ­բողջ աղ­մուկ-ա­ղա­ղա­կի ֆո­նին, Թ­րամ­փը հան­կարծ հի­շեց Մեդ­վե­դե­ւի աղ­մուկ հա­նած գրառ­ման մա­սին, թե՝ «Մի շարք երկր­ներ պատ­րաստ են ան­մի­ջա­պես Ի­րա­նին մա­տա­կա­րա­րել ի­րենց մի­ջու­կա­յին զեն­քը»: Երբ Մեդ­վե­դե­ւի այդ գրառ­մանն ԱՄՆ-ն­ անդ­րա­դառ­նում է փոխ­նա­խա­գա­հի, ա­պա՝ նա­խա­գա­հի մա­կար­դա­կով, դա հարց է ա­ռաջ քա­շում՝ Ս­պի­տակ տա­նը չկա՞ն մտա­վա­խութ­յուն­ներ, որ այդ «մի շարք երկր­նե­րից» մեկն էլ Չի­նաս­տա­նը չէ, կամ արդ­յոք այդ «մի­ջու­կա­յին զենքն» ար­դեն Ի­րա­նում չէ՞, ե­թե ա­մե­րիկ­յան այս խա­ղի հե­ռան­կա­րա­յին եւ հիմ­նա­կան թի­րա­խը հենց Պե­կինն է: Եվ ե­թե հան­կարծ այդ­պես է, ա­պա Ի­րա­նը գրա­վե­լու հե­ռան­կա­րը դառ­նում է ոչ թե մշու­շոտ, այլ՝ ա­պո­կալիպ­սի­սի հաս­նե­լու ա­մե­նա­կարճ ու­ղին: Իսկ այս հան­գա­մանքն իր հեր­թին է ա­ռա­ջին պլան բե­րում ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րով հաշ­տութ­յան սցե­նա­րը:

Այս­պի­սով, թեեւ Թ­րամ­փի մատ­նան­շած ժա­մա­նա­կից հե­տո էլ քա­նիցս խո­սակ­ցութ­յուն­ներ տա­րած­վե­ցին եւ հերք­վե­ցին Ի­րա­նի կամ Իս­րա­յե­լի կող­մից նոր հար­ված­նե­րի մա­սին, Թրամփը նորից խառնվեց, թե՝ «Գրողը տանի, չեն հասկանում, թե ինչ են անում»: Բայց ե­թե ան­գամ մի քա­նի հար­ված ա­ռա­ջի­կա­յում էլ հասց­վեն, դրա­նից ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կը չի փոխ­վում. պա­տե­րազ­մի շա­րու­նա­կութ­յու­նը կող­մե­րի հա­մար, գո­նե այս բո­լոր ի­րո­ղութ­յու­ննե­րի ֆո­նին, հար­ցեր չի լու­ծում, եւ, ընդ­հա­կա­ռա­կը, միայն նոր եւ մեծ կո­րուստ­ներ է խոս­տա­նում: Իսկ էս­կա­լա­ցիան կա­րող է տա­նել մին­չեւ Եր­րորդ աշ­խար­հա­մարտ: Մ­նում է ինչ-որ կերպ պայ­մա­նա­վոր­վել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված