Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել

6 ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Սպորտ

6 հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում։ Մրցաշարի իրենց մեկնարկային մենամարտում տպավորիչ հաղթանակներ են տոնել Բարեղամ Հարությունյանը 50 կգ, Դավիթ Եգորյանը 55 կգ, Ժիրայր Սարգսյանը 60 կգ, Արթուր Շախպազյանը 65 կգ, Արարատ Հարությունյանը 70 կգ և Ռաֆայել Հովհաննիսյանը 85 կգ։ Մրցումային առաջին օրը մենք ունեինք 9 մասնակից։ Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ բացառիկ զրույցում ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց.

«50 կգ քաշային կարգում եմ հանդես եկել, նախկինում 48 կգ էր, հիմա քաշային կարգի փոփոխություն է եղել ու 50 կգ եմ հանդես գալիս։ Մրցակիցս տեղացի վրացի մարզիկ էր, բավականին ուժեղ, փորձառու կաշվե ձեռնոցի մարտիկ էր։ Սակայն ես ավելի ուժեղ կարողացա լինել ու հաղթել։ Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել։ Առջևում ունեմ երկու մենամարտ, հուսով եմ, որ ամեն ինչ լավ կստացվի։ Մրցաշարը կտևի մինչև հունիսի 30-ը»։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ