«Յալթա 2»–ի օրն ու ժամը հստակեցված են Ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի, բռնի տեղահանված արցախցիների վերադարձի և նրանց անվտանգության ապահովման հարցերում ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ Թրամփը ցանկություն հայտնեց Չինաստանում առանձին հանդիպում անցկացնել Պուտինի հետ Ինչ է The Economist-ը կանխատեսում 2027 թվականի համար ԱԺ նիստերից առաջ Փաշինյանը զգուշացրել է․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին

Նիկոլի ապօրինության առաջին հովանավորներն էին Լեւոնն ու Ռոբերտը

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դիմանկար․ Լեւոն Տեր–Պետրոսյան, ՀՀ առաջին նախագահ» վիրավորական մի գրառում: Դրա մեջ կան այսպիսի տողեր. «2007 թվականից վերսկսել է քաղաքական գործունեությունը, ինչպես հետագայում պիտի պարզվեր՝ լինելով Ս․ Սարգսյանի եւ Ռ․ Քոչարյանի հավատարիմ ընդդիմություն։ Քաղաքական գործունեության վերսկսման հիմնական նպատակը Հայաստանի շեղումը մարիոնետային պետության գծից թույլ չտալն էր...Հիմնական հատկանիշները – Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու, ունի մարիոնետային հակումներ։ Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, նարցիսիստ, ամբարտավան։ Որեւէ մարդու հետ իր շփումը օգտագործում է այդ մարդու դեմ»:

Նիկոլի գրած այդ խոսքերը առավել զզվելի են դառնում, իսկ իր առանց այդ էլ տհաճ կերպարը` ամբարտավան ու երախտամոռ, երբ վերհիշում ենք, որ Նիկոլը այս վիրավորական բառերն ուղղում է իր հոգեւոր հոր հասցեին եւ քաղաքական դաշտում իր հովանավոր Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Այս կապակցությամբ արժե հիշել մեկ դեպք, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ փրկել է Նիկոլին: 2007թ. հոկտեմբերի 23-ին Մաշտոցի պողոտայում Նիկոլը անօրինական ցույց է կազմակերպել` փակելով երթեւեկությունը: Երբ ոստիկանները նրան առաջարկել էին ազատել երթեւեկելի մասը եւ ցույցը շարունակել մայթի վրա, նա պոկել էր ոստիկանների ուսադիրները, հարվածել էր նրանց` մարմնական վնաս պատճառելով: Տուժել էին 7 ոստիկան, իսկ Նիկոլը եւ իր կողմնակիցներից եւս 6 հոգի հայտնվել էին ոստիկանության բաժանմունքում: Ահա այդտեղ էր, որ շտապ ժամանեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Գրզոյի հետ, խնդրելով, որ Նիկոլին բաց թողնեն: Լեւոնը նաեւ դիմել էր Ռոբերտ Քոչարյանին, որն այն ժամանակ զբաղեցնում էր ՀՀ նախագահի պաշտոնը, իսկ վերջինս հանձնարարել էր այն ժամանակվա ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին՝ Նիկոլին ազատ արձակել:

Ի դեպ, Նիկոլի փաստաբանն էր Զարուհի Փոստանջյանը, որը ոստիկանության բաժանմունքի դռան առաջ, ի պաշտպանություն Նիկոլի, պառկել էր գետնին: 

Ահա այսպես Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով Նիկոլի հանցանքը մնաց անպատիժ, եւ նա առավել շատ լկտիացավ: Եթե նա պատասխան տար օրենքին համապատասխան, ապա 4 ամիս անց չէր լինի մարտի 1-ը: Իսկ դրանից եւս 10 տարի անց չէր լինի «թավշյա հեղաշրջումը»:

Այս պատմությունն այն մասին է, որ չարիքը պետք է պատժվի, իսկ երբ չի պատժվում, դառնում է ավերիչ եւ համատարած:

Այստեղ նաեւ հարց է ծագում՝ ուղղված քոչարյանական քարոզիչներին, որոնք օրն ի բուն մեղադրում են Սերժ Սարգսյանին՝ Նիկոլին անպատիժ թողնելու հարցում: Սակայն լավ կլինի նայեն իրենց առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, որը հիմք դրեց Նիկոլի անպատժելիությանը:

Ա. Հովհաննիսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ