Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն

Միջազգային լրատվամիջոցները` Սպերցյանի Եվրոպա տեղափոխելու հավանկանության և տարբերակների մասին

Սպորտ

 

Շոտլանդական «Սելթիկը» պատրաստվում է իրականացնել ակումբի պատմության ամենախոշոր տրանսֆերներից մեկը՝ ձեռք բերելով Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի, ինչպես նաև Շոտլանդիայի մի քանի հեղինակավոր աղբյուրներ։

Հաղորդվում է, որ Սպերցյանի տրանսֆերային արժեքը կարող է հասնել 12 միլիոն ֆունտի։ Նոր ակումբների հետաքրքրությունը մեծացնում է պահանջվող գումարը, ինչը «Սելթիկի» առաջարկը դարձնում է ռեկորդային ակումբի համար։

Մի քանի տարի առաջ Սպերցյանը համարվում էր ռուսական ֆուտբոլի պոտենցիալ աստղ, սակայն Ուկրաինայում պատերազմի հետևանքով ռուսական ակումբները զրկվեցին եվրոպական մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ Սա նվազեցրեց լիգայի տեսանելիությունը և Սպերցյանի նկատմամբ հետաքրքրությունը։ Այդուհանդերձ, նա շարունակել է կայուն զարգացումը՝ «Կրասնոդարի» կազմում անցկացնելով 115 հանդիպում և խփելով 40 գոլ։ Հայաստանի հավաքականում նա խաղացել է 34 հանդիպում՝ խփելով 9 գոլ։

«Սելթիկը» պլանավորում է այս ամառ ձեռք բերել երկու կիսապաշտպան՝ մեկը ստեղծագործ, ինչպիսին Սպերցյանն է, և մյուսը՝ պաշտպանողական, ֆիզիկապես ուժեղ։ Լուրերը հաստատվում են նաև BBC-ի ապրիլյան հաղորդմամբ, որը նշել էր «Սելթիկի» հետաքրքրությունը։

Սպերցյանի հնարավոր տրանսֆերը «Սելթիկ» կարող է դառնալ նրա վերադարձը եվրոպական ֆուտբոլ՝ առանց քաղաքական խոչընդոտների։ Եթե «Սելթիկը» իրականացնի այս գործարքը, ակումբը կստանա գոլահար, ստեղծագործ և բարձր մակարդակի կիսապաշտպան՝ համեմատաբար ցածր գնով»,- գրում են միջազգային լրատվականները։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ