Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան

Շուտով ուժի մեջ կմտնեն կրիպտոակտիվների ոլորտի հարկային նոր կարգավորումները

Տնտեսություն

Հուլիսի 4-ից ուժի մեջ են մտնում կրիպտոակտիվների կարգավորմանը հարկային դաշտին վերաբերող օրենսդրական փոփոխությունները: Ի՞նչ փոփոխություններ են կատարվել և ինչպիսի՞ կարգավորումներ են գործելու:

Նախ, Հարկային օրենսգրքում հստակ սահմանում է տրվում կրիպտոակտիվի հասկացությանը՝ հիմնվելով «Կրիպտոակտիվների մասին» նոր օրենքի դրույթների վրա։ Այսուհետ կրիպտոակտիվ է համարվում ոչ միայն փոխարինելի կրիպտոարժույթը, այլև եզակի (non-fungible) կրիպտոակտիվները, ինչպես նաև ապակենտրոնացված համակարգում որպես պարգևատրում ստեղծվող կրիպտոակտիվները, բացառությամբ որոշակի ֆինանսական գործիքների՝ արժեթղթեր, ներդրումային ֆոնդերի բաժնետոմսեր և բանկային ավանդներ։

Սահմանվում է, որ կրիպտոակտիվների ձեռքբերման արժեքը որոշվելու է ՀՀ կառավարության կողմից հաստատված բորսաների հրապարակած գների հիման վրա՝ օգտագործելով տվյալ օրվա ՀՀ Կենտրոնական բանկի միջին փոխարժեքը:

Կրիպտոակտիվների օտարման եկամուտների և ձեռքբերման ծախսերի փաստաթղթավորումն այլևս կարող է իրականացվել ոչ միայն հաշվարկային, այլ նաև այլ հիմնավորող փաստաթղթերով։ Սա նկատելիորեն հեշտացնում է գործարքների հարկային ճանաչման գործընթացը։

Բացի այդ, օրենսգրքում նախատեսվում են հետևյալ հարկային դրույթները․

· Կրիպտոակտիվի օտարումը հստակ ներառվել է եկամտահարկի ենթակա գործառնությունների ցանկում։

· Եզակի և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվների (այդ թվում՝ NFT-ների) և ապակենտրոնացված համակարգերում որպես պարգևատրում ստացվող կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների համար սահմանվել է 1% եկամտահարկի արտոնյալ դրույքաչափ։

· Կրիպտոակտիվների միջոցով ծառայությունների մատուցումը համարվել է հարկվող գործարք։

Վերահսկողություն և հաշվետվություն

Օրենքը նաև անդրադառնում է այդ ոլորտում գործող սուբյեկտների վերահսկողությանը՝ ընդգրկելով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողներին ապահովագրական բրոկերների կարգավորման տրամաբանության մեջ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչություն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված