Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել

Մխիթարյանն իր խաղով հասցրել է դառնալ կարևոր դերակատար նաեւ «Ինտերի» նորանշանակ մարզչի օրոք

Սպորտ

 

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձր գնահատականներ է ստացել Աշխարհի ակումբային առաջնությունում «Ռիվեր Փլեյթի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակից հետո։

Մխիթարյանը մեկնարկային կազմում էր «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում, ինչպես նաև խմբային փուլի «Մոնտերեյի» դեմ հանդիպմանը, իսկ «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» հետ խաղում խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո։ Չնայած մարզչական փոփոխությանը, նա կարևոր դերակատար է մնում Կիվուի ղեկավարությամբ, ինչպես եղել էր Սիմոնե Ինձագիի օրոք։

«Ինտերը» 1/8 եզրափակիչում կմրցի բրազիլական «Ֆլումինենսեի» հետ, և մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը կշարունակի խաղալ մեկնարկային կազմում։ Tuttosport-ը նշում է, որ նա խաղի ընթացքում ցուցադրել է բարձրորակ գործողություններ՝ վստահություն ներշնչելով Կիվուին։

Կիվուի մոտ Մխիթարյանը խաղում է ավելի առաջ մղված դիրքում, ինչը թույլ է տալիս լիովին օգտագործել նրա տարածքային ընկալումը, փոխանցումների ճշգրտությունը և արագ կողմնորոշվելու կարողությունը՝ ապահովելով թիմի հարձակողական դինամիկան։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ