Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Փակվող հաղորդաշարեր, ուռճացված ապարատ. ի՞նչ է կատարվում Հանրային ռադիոյում

Հասարակություն

Հայաստանի Հանրային ռադիոյում կրքերը գնալով բորբոքվում են: Բանն այն է, որ աշխատակիցներից շատերն ունեն հստակ բողոք գործադիր տնօրենից՝ ԱՐՄԵՆ ՔՈԼՈՅԱՆԻՑ:

Ինչպես փոխանցում է «Իրավունք»-ի աղբյուրը, Քոլոյանը մոտ մեկ տարի շարունակ անտրամաբանական փոփոխություններով զարմացնում ու զայրացնում է Ռադիոտան աշխատակիցներին, ովքեր դեռ երբեւէ նման մոտեցում չեն տեսել:

Սովորաբար նորաթուխ պաշտոնյաները հաշվետվություն են տալիս պաշտոնի նշանակվելուց 100 օր հետո: Սակայն, 2024 թվականի օգոստոսի 8-ից Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Արմեն Քոլոյանն արդեն մոտ 11 ամիս կամ ավելի քան 300 օր է, ինչ պաշտոնավարում է: Այսինքն՝ անցել է երեք անգամ 100 օր: Իսկ ի՞նչ է փոխվել Հանրային ռադիոյում: Նախ եւ առաջ փակվել են 22 (եթե ոչ ավելի) հաղորդաշար: Հարց է ծագում` ինչո՞ւ: Երեւի վա՞տն էին, հի՞ն էին, հնաո՞ճ էին, քաղաքականապես անգրագե՞տ էին, լսարանին չէի՞ն հետաքրքրում… Դժվար է ասել՝ այո կամ ոչ, քանի որ սույն պարոնը դրանց մեծամասնությունը չի էլ լսել: Եվ նրան չեն էլ հետաքրքրել այդ ծրագրերի որակը կամ լսարանի վերաբերմունքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իրական բացատրությունը մեկն է. «Ինձ էդ փողը պետք ա»: Թե ինչի՞ն է պետք, կարելի է միայն կռահել: Այդ «խնայված» գումարով բացվել է 4 նոր հաղորդաշար, ընդ որում՝ դրանցից մեկը եթեր է գնում, ուշադրություն՝ Ֆեյսբուքով: Այսինքն, հարկատուների հաշվին ֆինանսավորվող հանրային ռադիոն գումար է ծախսում սոցցանցային հաղորդման վրա: Այն էլ ի՜նչ գումար: Հանրային ռադիոն իր գրեթե 100-ամյա պատմության ընթացքում նման բյուջեով հաղորդում չի ունեցել:

Էլ ի՞նչ է արել նորաթուխ չինովնիկը: Հա՜, մեծացրել է վարչական ապարատը: Է՛լ խորհրդական, է՛լ արտաքին կապերի պատասխանատու, է՛լ գործադիր պրոդյուսեր, է՛լ գովազդի պատասխանատու, է՛լ հատուկ նախագծերի խմբագրություն ողջ կազմով…
Իհարկե, սրանք բոլորն էլ տեսականորեն կարեւոր, որոշ դեպքերում նույնիսկ՝ անհրաժեշտ պաշտոններ են: Բայց արդյոք գործնականում այդպես է: Չմոռանանք հիշեցնել, որ այս պահին պարոն Քոլոյանը դատական գործընթացի մեջ է Հանրային ռադիոյի աշխատանքից ազատված իրավաբանի հետ ու ոչ միայն: Իսկ քանի որ նրան հեռացնելուց հետո լուծարվել էր նաեւ իրավաբանի հաստիքը, դատարանում ռադիոյի շահերը նախկին իրավաբանի եւ մնացած բոլոր կողմերի դեմ ներկայացնում է դրսից վարձած իրավաբանական գրասենյակը: Ռուս դրամատուրգ Միխայիլ Զոշչենկոյի խոսքերով. «Իսկ դուք ասում եք՝ չի կարող պատահե՜լ…»:

Օրինակներ եւ փաստեր կարելի է անվերջ բերել: Սակայն, դա՛ չէ կարեւորը: Այլ հարց է ծագում. իսկ Հանրային հեռարձակողի խորհուրդն ո՞ւր է նայում: Չէ որ այս կետերի մեծամասնությունը հենց իրենք էլ հաստատել են: Ճիշտ է, Քոլոյանի անձնական հովանավոր Արա Շիրինյանը հիմա այլեւս Խորհրդի նախագահը չէ, որ ամեն գնով նրա կապրիզներն արդարացնի ու համաձայնություն տա, բայց գործընթացը, կարծես թե, շարունակվում է: Երբ երեխան խանութի մեջտեղում պառկում է հատակին եւ սկսում է ճչալ, որ այս կամ այն խաղալիքն է ուզում, ծնողը պետք է որոշի՝ բավարարի՞ իր անդաստիարակ զավակի քմահաճույքը, թե՞ ցուցաբերի իմաստություն նրան խելքի բերելու եւ գուցե պատժելու համար: Այս դեպքում առայժմ բավարարում են բոլոր քմահաճույքները եւ տրամադրում իր ցանկացած խաղալիքները՝ կլինի դա «Ռոյթերսի» աղմուկ հանած, գործնականում անիմաստ բաժանորդագրություն, ապարատի ուռճացում, լասվեգասյան գործուղում, ֆեյսբուքային հաղորդումներ, թե՝ մեկ այլ բան: Դեռ ոչինչ, երբ այդ խաղալիքները ծնողը գնում է իր գումարով, բայց դա արվում է հարկատուների հաշվին, եւ ո՛չ միայն հարկատուների:

Քմահաճույքները բավարարելու համար ԱՄՆ քաղաքացի միսթր Քոլոյանը կրճատում է աշխատավարձեր, փակում է հաղորդումներ, հեռացնում է պրոֆեսիոնալ աշխատակիցների: Հիմա ռադիոյում շրջանառվում են համառ լուրեր, որ նա պատրաստվում է է՛լ ավելի ուռճացնել իր ապարատը, հիմնելով նոր հաստիք՝ ստեղծագործական տեղակալ, եւ այդ պաշտոնին է հրավիրում «Ազատություն» ռադիոկայանից իր նման դուրս մնացած մեկին: Եվ քանի որ այս պարոնն էլ ունի մեծ ախորժակ՝ «ստիպված» կրճատվելու են մի քանի աշխատավարձ ու հաղորդում: Ամենազավեշտալին եւ միաժամանակ ողբերգականն այն է, որ միսթր Քոլոյանը բոլոր այս քյանդրբազություններն անելիս չի առաջնորդվում ո՛չ անձնական շահով, ո՛չ էլ վերեւից իջեցրած քաղաքական հրահանգներով (թեեւ հաճախ կրճատումներին փորձում է տալ քաղաքական երանգ, որպեսզի վերեւներում իրեն պաշտպանեն): Պատճառը կարելի է գտնել ժողովրդական իմաստության մեջ՝ «Մի հիմար քարը գցեց ձորը, տասը իմաստուն չկարողացան հանել»:

Տվյալ դեպքում տասը իմաստուն պետք չէ: Հանրային հեռարձակողի խորհուրդն ունի 7 անդամ: Նրանցից չորսի իմաստուն լինելը բավարար է, որպեսզի քարը չգլորվի այնքան խորը, որ այլեւս հնարավոր չլինի այն հանել ձորից: Իսկ եթե՝ ոչ, եթե մունդիրի պատիվն ավելի թանկ է, քան Հանրային ռադիոյի, հետեւաբար նաեւ հանրության շահը, ուրեմն՝ շարունակե՛ք, տիկնայք (3) եւ պարոնայք (4) բավարարել ձեր 68-ամյա «բալիկի» բոլոր քմահաճույքները, առանց մտածելու ձեր արդեն հաստատած եւ առաջիկայում հաստատելիք քայլերի համար եւ չզարմանաք, երբ մոտ ապագայում Հայաստանի Հանրային ռադիոն վերածվի սոցցանցային հարթակի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված