Չթպրտա եւ ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում ՀՐԱՏԱՊ. Մագնիսական փոթորկի ալիքը կհարվածի երկրին այսօր 1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ Մակարյան Զելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստում Կառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ Խանումյան Ֆրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսը Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասին Էլոն Մասկի կինը՝ չորս երեխաների մայրը հայտարարել է բաժանման մասին Bloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինել ԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայում

Թույլ չտալ Փաշինյանին եւ իր ռեժիմին հաղթել ՀԱԵ-ին. Սկանդինավիայի հայերի միությունը դիմում է բոլոր ազգային ուժերին եւ հայ ժողովրդի արտերկրյա բարեկամներին

Թեմա

Սկանդինավիայի հայերի միությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Հայաստանում տեղի ունեցող վերջին բռնաճնշումների հետ։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոտնահարելով օրենքն ու բարոյական բոլոր չափանիշները, շարունակում է իր քաղաքական հետապնդումները Հայ Առաքելական Եկեղեցու եւ իր ընդդիմադիրների դեմ։ Այս ամենը վերջին օրերին սպառնալիքներով, շանտաժով ու կեղտոտ բառապաշարով մեդիաարշավից վերափոխվել է շինծու ու կեղծ մեղադրանքներով ապօրինի կալանավորումների։ ՀՀ ուժային մարմիններն արդարադատական համակարգի հետ միասին վարչապետի ձեռքում դարձել են քաղաքական հալածանքներ իրականացնող գործիք՝ Հայաստանը դարձնելով բռնապետություն։

Այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը հանրային կերպով սատարեց եկեղեցուն, նրան կալանավորեցին։ Ապա բանտարկվեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը եւ իր տասներկու աջակիցները՝ մեղադրվելով հեղաշրջման մեջ։ Այս ամենին նախորդել էին անհիմն խուզարկությունները, ակնհայտ բեմադրված գործողություններն ու շինծու մեղադրանքները։ Իր խոսքի համար հունիսի 28-ին կալանավորվեց նաեւ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրա ձերբակալությունն ուղեկցվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Վեհարանի նկատմամբ ամոթալի ոտնձգությամբ։

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված այս հետապնդումների նպատակներն ակնհայտ են.

ա․ լռեցնել ընդդիմախոսներին

բ․ համատարած վախի մթնոլորտ ստեղծել հասարակ ժողովրդի շրջանում

գ․ զավթել Հայ Առաքելական Եկեղեցին

դ․ վերջնականապես պառակտել հայ ժողովրդին

ե․ ծաղր ու ծանակի ենթարկել հայ ազգային ինքնությունն ու արժեքները։

Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի, ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, դատական համակարգի գործողությունները եւ եւս մեկ անգամ դիմում բոլոր ազգային ուժերին եւ հայ ժողովրդի արտերկրյա բարեկամներին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ եւ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին եւ իր ռեժիմին հաղթել ՀԱԵ-ի եւ հայ ժողովրդի նկատմամբ սանձազերծված այս սառը պատերազմում», - ասված է հայտարարությունում։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Չթպրտա եւ ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախումOդի ջերմաստիճանը կնվազիՀՐԱՏԱՊ. Մագնիսական փոթորկի ալիքը կհարվածի երկրին այսօրԵթե նախկինում բենզինի 90 և դիզվառելիքի 56 տոկոսը Հայաստան էր գալիս ՌԴ-ից, ապա այսօր ՌԴ-ն այլևս մեր երկրի հիմնական մատակարարը չէ. Տնտեսագետը փակագծեր է բացում1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ ՄակարյանԶելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստումԿառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ ԽանումյանՖրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսըՄեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասինՎազում են իրենց համար մայր դարձած Տիգրանուհու գիրկը՝ ապահովություն ու մայրական փաղաքշանք գտնելու. Ծնողական բնօրրան դարձած «Մեր տունը»Էլոն Մասկի կինը՝ չորս երեխաների մայրը հայտարարել է բաժանման մասինBloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինելԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայումԻսրայելը զգուշացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հնարավոր հարձակումների մասինՌուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համարՊայթյուններ և հրդեհներ Բելգորոդում ուկրաինական հարձակումից հետոՊաշտոնապես հայտնի է դարձել Ուկրաինայում առաջին գործող բրիտանացի դեսանտայինի մահվան լուրըՄիջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ըՀիմա էլ հրապարակ են «նետվում» տագրներըՀանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ Պետրոսյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված