Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Ճապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ) Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասին Հուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ) Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր Դիանային Մերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալ Հայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերով Մեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են. Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Սցենարը նույնն է, գործիքները՝ հին. Անահիտ Բախշյանի «լացող» ուրացումը

Թեմա

Հանրային հեռուստատեսությունը վերածվել է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի եւ քարոզում է այն, ինչ վերջինիս մտքին փչում է: Ընդ որում՝ ՀՀ քաղաքացիներիս վճարած հարկերի հաշվին: Հիմա էլ ջանք ու եռանդ չեն խնայում չարաբաստիկ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի գործողությունները նույնացնելու «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ: Եվ, իհարկե, այս դավադիր «օպերացիան» իրականացնելու համար Հանրայինի եթերում է հայտնվում հոկտեմբերի 27-ի զոհերից ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ: Ամեն անգամ այս տարեց կնոջն այսքան ստորաբար օգտագործում են, դե նա էլ միշտ ստանձնում է այդ դերը մեծ ոգեւորությամբ:

Ի՞նչ է ասում լացակումած Բախշյանը Հանրայինի եթերում՝ անդրադառնալով Բագրատ սրբազանին կալանավորելուց առաջ հրապարակված ձայնագրություններին. «Ես Վազգեն Գալստանյանին շատ վաղուց եմ ճանաչում, իրար հետ այնքա՜ն լավ, բարի գործեր ենք արել ու հիմա, որ լսում էի այդ ձայնագրությունները, խելքս կորցնում էի, ասում էի՝ ո՞նց կարող է Բագրատ սրբազանն այս բառապաշարն ունենալ: Ես ապշում եմ, սկսեցի կասկածել, հետո լսեցի տարբեր մասնագետների, ովքեր ասացին, որ արհեստական բանականությունը չէր կարող այդքան կարճ ժամանակամիջոցում այդ բանն անել, մի խոսքով… Չեմ հասկանում, անկարող եմ բացատրել, թեւերս կախվում են, լեզուս կապվում է…»:

Այո՛, սցենարը նույնն է, ինչ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի ժամանակ էր: Սարքվեց տեսանյութ, գտնվեցին լալահառաչ կանայք, ովքեր ասացին, թե՝ կորցրին իրենց հերոսին, հիմա էլ Բախշյանի համար իր թանկագին, իր շատ սիրելի Բագրատ սրբազանն է կորսված՝ դարձավ Վազգեն Գալստանյան: «Լացող» ուրացում…

Իհարկե, մի հարցում Բագրատ սրբազանն իրոք մեղավոր է: Պետք չէր տարիներ շարունակ Անահիտ Բախշյանին այդքան տեղ տալ՝ մի մարդու, ով մարտի 1-ի դեպքերի ժամանակ սուտ լուրեր էր տարածում, թե երեխա է սպանվել՝ փողոցից գտած ինչ-որ կոշիկ թափահարելով: Մի մարդու, ով ճակատին էր խփել միջադեպի հետեւանքով սպանված ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի անուն-ազգանունը, բայց այդպես էլ ճակատին չխփեց այս իշխանության բերած պատերազմի ու պարտության հետեւանքով զոհված հազարավոր տղաների անուն-ազգանունները: Այս տարիներին մեկ բշտեց, մեկ սիրաշահեց այս իշխանությանը եւ մշտապես մնաց հիացած Ստյոպա Սաֆարյանով ու Արամ Զ. Սարգսյանով՝ թունդ արեւմտամետներով, ովքեր հանրային դաշտ են նետում այն, ինչ պետք է Փաշինյանին: Եվ ահա իր նշած այս «տարբեր մասնագետները» տիկին Բախշյանի գլուխը մտցրել են, որ Բագրատ սրբազանն ահաբեկիչ է: «Նոր հոկտեմբերի 27 եք ուզո՞ւմ», - մարդկանց հույզերի վրա կրկին խաղում է Բախշյանը: Մեզ մնում է միամիտ լավատեսությամբ հուսալ, որ այս անգամ գոնե անգիտակցաբար է նա անում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքներըՀոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի յոթ գյուղերի ջրամատակարարումըԻսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակելՀոկտեմբերի 5. Օրվա խոսքՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակՃապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ)Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասինՀուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ)Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր ԴիանայինՄերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալՀայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերովՄեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են. Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղից առաջԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԻնչպե՞ս կարձագանքի Իրանը ԱՄՆ-ի ցամաքային հարձակման. Իրանցի գեներալՄակրոնը Ֆրանսիան դարձրել է «Եվրոպայի ամենաթույլ օղակը». BloombergԱՄՆ-ն ստիպված էր իր բոլոր ստրատեգիական ռմբակոծիչները դուրս է բերել Բրիտանիայի ռազմաբազայիցՌուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը մտնում են լուսնի ուսումնասիրության մրցավազքի մեջ. The New York TimesՌուսաստանը շարունակում է ոչնչացնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները. ուկրաինական աղբյուրԱհա թե ինչպես են Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները բողոքում ոստիկանական բռնության դեմ (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված