Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

«Փաստ». «Երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր ԱԺ-ն քննարկելու է, ինչպես մասնագետներն են նշում, «ՀԷՑ-ը խլելու» օրինագծերը: Փորձագետներն արդեն իսկ նշում են, որ դա ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար: Իշխանությունները ՀԷՑ-ի դեմ քարոզչության շրջանակներում նշում են, որ մասնավորի կողմից վատ կառավարում է իրականացվում:

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը նշում է, որ իրականում հակառակն է: «Եկեք համեմատական տանենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունների միջև։ ԲԷՑ-ը պետական է, որի հիմնական նպատակը, ուղենիշը եղել է Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման ցանցի կառուցումը, վերազինումը, վերանորոգումը, շատ ավելի հզոր էլեկտրամալուխներով, լարերով փոխանցման համար նոր գծերի կառուցումը և այլն։ Սրանից որևէ մեկը չի իրականացվել, չեն կարողացել սա կատարել։ Ի՞նչ է արել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։

150 միլիոն դոլարի վարկեր է ներգրավել միջազգային կազմակերպություններից, մոտավորապես 165 միլիոն դոլարի չափով էլ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի տարածքում, ներգրավել է դրամական միջոցներ, որի հաշվին կարողանում է պարբերաբար վերազինվել։ Ընդ որում՝ «Moody's» վարկանիշավորման միջազգային ընկերությունը Հայաստանի վարկունակության գնահատականից մի աստիճանով բարձր գնահատական է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցերին»,- նշում է Սարգսյանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ