Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

ՀԾԿՀ–ն՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների մասին

Տնտեսություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում սահմանվեցին գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագները։

Ինչպես հայտնում են ՀԾԿՀ-ից, գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից ելնելով՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված սակագների վերանայման գործընթացի շրջանակում սակագների վրա ազդող դրական և բացասական բոլոր գործոնների արդյունքում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և այդ սակագները մնացին անփոփոխ։ Արդյունքում, վերանայվեցին՝

Յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի համար փոխադրման սակագինը՝ 9,099.354 դրամ՝ նախկին 8,229.741 դրամի փոխարեն։

Օպերատորի (գազամատակարարման համակարգի) սակագինը՝ 23.533 դրամ՝ նախկին 24.042 դրամի փոխարեն։

Բաշխման սակագինը նվազեցվել է՝ 14,989.73 դրամ՝ նախկին 19,664.779 դրամի փոխարեն։

Որոշումներն ուժի մեջ կմտնեն սույն թվականի օգոստոսի 1-ից։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ