Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ) Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ) Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ Նեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակել

Շիրակի մարզպետը հետեւել է Արթիկ համայնքում իրականացվող շինաշխատանքներին.Լուսանկարներ

Այսօր Արթիկում էինք` հետևելու համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: 

Առաջին կանգառը Հայրենյաց բնակավայրում էր, որտեղ ընթացքի մեջ են կրթահամալիրի կառուցման աշխատանքները։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 281 մլն դրամ է կազմում: Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին, 2025-ին ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 613 մլն 523 հազար դրամ: 

Այստեղ հարկ եմ համարում վերահաստատել, որ Կրթական համակարգի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից է, այդ նպատակով լուրջ միջոցներ են ուղղվում դպրոցների, նախադպրոցական հաստատությունների կառուցմանը, նորոգմանը, հիմնանորոգմանը։ Արթիկ համայնքում այս պահին 5 դպրոց է հիմքից կառուցվում և 4 դպրոց հիմնանորոգվում։ Հայրենյացի դպրոցը հիմնովին կառուցվող դպրոցներից մեկն է, այն կլաստերային է՝ մի քանի դպրոց միանալու են այս դպրոցին։ 

Համայնքային այցերի հիմնական նպատակն է վերահսկել աշխատանքների ընթացքը և որակը, որպեսզի չունենանք անորակ և ձգձգումներով արված աշխատանքներ։ Մենք կառուցում ենք ոչ թե այսօրվա համար, այլ՝ ապագայի։ Անորակ արված շինարարություն որևէ տեղ չի ընդունվելու:

Այցելեցինք նաև Սարատակ, այստեղ  միջնակարգ դպրոցի շենքի կառուցման աշխատանքներն են ընթանում: Այս ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 935 մլն դրամ է: Պետական բյուջեով 2025-ին նախատեսվել է 497 մլն 598 հազար դրամ։ 

Դիտարկեցինք նաև Արթիկի բժշկական կենտրոնի շինաշխատանքների ընթացքը։ Շուրջ 2 մլրդ 938 մլն դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում կառուցվելու է ժամանակակից չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոն։ Կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։ Պետական բյուջեից 2025-ին հատկացվել է 320 մլն դրամ, ավարտը նախատեսվում է 2027-ին։ 

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ 
Շիրակի մարզպետի աշխատակազմի մշտադիտարկման աշխատանքային խումբը պարբերաբար այցելում է շինհրապարակներ, արձանագրում է թերությունները, որոնք ուղարկվում են տարբեր մարմիններ, որպեսզի շտկվեն։ Եվս մեկ անգամ հորդորում և պահանջում եմ բոլոր պատասխանատուներից, շինարարաներին հենց մեկնարկային փուլից որակով աշխատանք կատարել, որևէ շինարարություն չի ընդունվի թեկուզ աննշան շեղումներ կամ թերացումներ լինելու դեպքում՝ անկախ նրանից, թե ով է շինարարը։ Պատասխանատու և սրտացավ աշխատանքով պետք է անենք հնարավորը պետական միջոցները նպատակային ծախսելու, առանց խնդիրների և նախանշված ժամկետներում ավարտին հասցնելու համար, մենք ուզում ենք ի սկզբանե համատեղ ջանքերով և խիստ վերահսկողությամբ առաջ գնալ, քանի որ ավարտին հասցնելուց հետո խնդիրները վերացնելը շատ ավելի բարդ է լինելու:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ